Գլխավոր տեղեկություն
Номер
N 173-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.03.2013
Дата вступления в силу
06.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2013 թվականի N 173-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» N 3627/06 գանգատով 2012 թվականի հուլիսի 10-ին, «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» N 3946/05, «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» N 22491/08 և «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» N 40094/05 գանգատներով 2012 թվականի հոկտեմբերի 2-ին կայացված վճիռների պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2013 թվականի 1-ին եռամսյակում հատկացնել 42555 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 5

Երևան