Գլխավոր տեղեկություն
Номер
N 371-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.05.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.05.2013
Дата вступления в силу
22.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2013 թվականի N 371-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցը քննարկելու նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 21

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մայիսի 21-ի N 371-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Գևորգյան  

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

 
Ս. Գալստյան  

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 
Հ. Մխիթարյան  

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 
Ֆ. Ցոլակյան  

- ՀՀ Շիրակի մարզպետ

 
Ա. Ղահրամանյան  

- ՀՀ Արմավիրի մարզպետ

 
Ս. Սահակյան  

- ՀՀ Արագածոտնի մարզպետ

 
Կ. Շահգալդյան  

- ՀՀ Կոտայքի մարզպետ

 
Հ. Գալստյան  

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային վարչության պետ

 
Ռ. Հովսեփյան  

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 
Ս. Հովսեփյան  

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային կենտրոնների 

գործունեությունը համակարգող վարչության պետ  (համաձայնությամբ)

 
Ս. Առաքելյան  

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան