Գլխավոր տեղեկություն
Номер
N 191-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.03.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.03.2013
Дата вступления в силу
08.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2013 թվականի N 191-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 230-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 7-ի «Գիտատեխնիկական խորհուրդ ստեղծելու և գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 230-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածի՝

ա. II գլխի 6-րդ կետում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով,

բ. II գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 151-րդ կետով.

 «151. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:»,

գ. IV գլխի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով հրավիրում են խորհրդակցություններ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մարտի 7-ի N 191-Ա

որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2010 թ.

ապրիլի 7-ի N 230-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Տ. Սարգսյան

-ՀՀ վարչապետ (գիտատեխնիկական խորհրդի նախագահ)

Ա. Մովսիսյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Տ. Դավթյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ս. Հարությունյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Ա. Տեր-Մարտիրոսյան -փորձագետ
Լ. Թավադյան -ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, «ՀՀ ԳԱԱ Ա.Բ.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Հասրաթյան

-ՀՀ ԳԱԱ-ի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Թոքմաջյան -«Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Մ. Աբովյան -«Տեքնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիա» իրավաբանական անձանց միության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Կ. Կարապետյան -«ԴԱՐ» հիմնադրամ, ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Բաբայան -«Նեյտրոն» գործարանի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Չուգասզյան -«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ֆ. Նախշքարյան -«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ)
Մ. Հերգնյան -«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ)
Դ. Պետրոսյան -«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր-գիտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Մուսայելյան -«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Զ. Ասլյան -ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան