ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2013 թվականի N 308-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային գնումների «ARMEPS» համակարգի շտկման, թարմացման և զարգացման աշխատանքների ղեկավարման, այդ թվում` հանձնարարականներ տալու, ներկայացված տեխնիկական մասնագրերը հաստատելու, տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ և այլ հաշվետվություններ հաստատելու, ինչպես նաև ծրագրի հետագա ընթացքը կանխորոշող որոշումներ կայացնելու նպատակով՝
Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ.ապրիլի 26-ի N 308-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Գաբրիելյան | -ՀՀ ֆինանսների նախարար |
Մ. Ղամբարյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ |
Գ. Արամյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետի տեղակալ-պետական գնումների մեթոդաբանության բաժնի պետ |
Է. Սիմոնյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի համակարգչային տեխնոլոգիայի սպասարկման վարչության պետ |
Ա. Սաքապետոյան | -ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ) |
Յ. Զաքարյան | -ՀՀ ազգային անվտանգության խորհրդի գնումների և մատակարարման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ա. Գյուրջյան | -«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետ (համաձայնությամբ) |
Ա. Անդրիկյան | -ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներքին աուդիտի բաժնի փորձագետ (համաձայնությամբ) |
Ա. Գաբրիելյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ |
Լ. Բաբայան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական վարչության բաժանմունքի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |