Գլխավոր տեղեկություն
Номер
N 144-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.02.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2013
Дата вступления в силу
22.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2013 թվականի N 144-Ա

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱՎԱԼՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Ավալյանին 2013 թվականի փետրվարի 26-27-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիրն ստորագրելու համար:

2. Ա. Հարությունյանի և Ա. Ավալյանի` Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Հարությունյանի և Ա. Ավալյանի` Բեռլին մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 21 

Երևան