Գլխավոր տեղեկություն
Номер
N 249-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.2013-09.10.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.22/15(470) Հոդ.350
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.03.2006
Дата вступления в силу
23.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 249-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) փրկարարական ծառայության համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 9
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
 փետրվարի 2-ի N 249-Ն որոշման

Ձ Ե Վ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն) փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների, ինչպես նաև նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողների համազգեստի ձևը:

 

II. ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ

 

2.1. Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշան

Փրկարարական ծառայության միասնական տարբերանշանը` վահանաձև, խորհրդանշում է փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE» (նկար 1): Կարվում է ձախ թևքի վրա:

2.2. Ութաթև մետաղական խորհրդանիշը

Ութաթև ոսկեգույն, ներսը հավասարակողմ եռանկյունի խորհրդանիշը (նկար 2) միջազգային փրկարարական և քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշն է, որը նշանակում է օգնություն երկրագնդի բոլոր ուղղություններով:

2.3. Փրկարարի տարբերանշան

Փրկարարի տարբերանշանը վահանաձև է, հենքի հիմքում ութաթև միջազգային փրկարարական և քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշ, որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից: Ութաթև խորհրդանիշի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև կապույտ տարբերանշանը:

Հրշեջի տարբերանշանը հրշեջի սաղավարտ է՝ կենտրոնում իրար հատվող խաչաձև, դրոշի բռնակ հիշեցնող հրդեհամարման մետաղյա փողորակներով:

Տարբերանշանները փակցվում են համազգեստի օձիքի դիմային մասում (նկար 2):

Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, բրդե ժակետների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:

 

III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

3.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ կապույտ գույնի

Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30 մմ կոկարդ` փրկարար ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

3.2. Կիտել` կիսաբրդյա

Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով, և 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին: 2 ծոցագրպան՝ լանջափեշին ասեղնագործված տերևներով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:

3.3. Բրդյա վերարկու

Մուգ կապույտ գույնի, հանովի կարակուլե օձիքով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով ներքևի մասում, և ձախ կրծքավանդակին՝ մեկ ներկարված գրպանով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:

3.4. Ձմեռային գլխարկ (փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար)

Մուգ կապույտ գույնի, կարակուլե, ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը։

3.5. Տաբատ` կիսաբրդյա

Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան՝ կափույրով: Կողքերին` 2 լայն 25 մմ կարմիր և նարնջագույն գունաժապավեններ:

3.6. Վերնաշապիկ

Կապույտ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:

3.7. Փողկապ

Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով և զինանշանով:

3.8. Գոտի

Փրկարար ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30 x 50 մմ մետաղյա ճարմանդով:

3.9. Կոշիկներ

Սև գույնի, բնական կաշվից:

3.10. Ձեռնոցներ

Սպիտակ գույնի:

 

IV. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՍՊԱՅԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

4.1. Տոնական գլխարկ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի

Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30 մմ կոկարդ` սույն հավելվածի 2-րդ նկարում ներկայացված խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

4.2. Տոնական կիտել` կիսաբրդյա

Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, 22 մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով՝ կրծքավանդակին: 2 ծոցագրպան: Տոնական ուսանշանները` մուգ կապույտ` համաձայն 7-րդ գլխի:

4.3. Տոնական տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով

Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

4.4. Տոնական վերնաշապիկ` սպիտակ

Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:

4.5. Տոնական համազգեստի փողկապ

Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով:

4.6. Տոնական վերարկու` ձմեռային

Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Երկշերտ օձիքով և գոտիով:

4.7. Տոնական համազգեստի շարֆ` կապույտ գույնի

Կապույտ կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափսի:

4.8. Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)

Կիսաբրդյա, ուղիղ գոտիով, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Օձիքի առաջամասում երկկողմանի պատկերված է սույն հավելվածի 2-րդ նկարում ներկայացված խորհրդանիշը: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի, շղթայով:

Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

4.9. Ամենօրյա համազգեստի շապիկ (մայկա)

Շապիկ` կարճաթև, ամառային, երկնագույն:

4.10. Գլխարկ՝ ամենօրյա, ամառային

Գլխարկ՝ ամենօրյա (կեպի), կանաչ, ճակատային մասում ամրացված է սույն հավելվածի 2-րդ նկարում ներկայացված խորհրդանիշը:

4.11. Ամենօրյա համազգեստի ականջակալներով ձմեռային գլխարկ

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց:

4.12. Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` կարճ, և տաբատ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով:

4.13. Ամենօրյա ձմեռային համազգեստի օձիք

Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի (հանովի):

4.14. Կաշեգոտի

50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

4.15. Կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից:

4.16. Կիսաճտքավոր կոշիկ

Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:

4.17. Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր

Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:

4.18. Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր

Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում ոսկեգույն կոճակով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

4.19. Ձեռնոց` տոնական և ամենօրյա

Տոնական ձեռնոց` հնգամատ, սպիտակ բամբակյա գործվածքից:

Ամենօրյա ձեռնոց` հնգամատ, փիրուզագույն խիտ բրդյա գործվածքից:

4.20. Կանացի կիտել՝ տոնական, և կիսաշրջազգեստ

Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:

 

V. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

5.1. Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար

Երկարաթև, փիրուզագույն (կանաչակապտագույն), ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ: Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին գրված են «ԱԻՆ» տառերը: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում՝ 2 լուսարձակող ժապավենով:

5.2. Փրկարարի տաբատ-բաճկոն` կարճ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:

5.3. Փրկարարի թիկնոց` ներդիրով

Հատուկ պաշտպանիչ աշխատանքային հագուստ է` վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: Բաղկացած է տաբատից և կիսաբաճկոնից՝ ներս ընկած թաքնված գրպաններով, վերևից ներքև ձգվող լուսարձակող ժապավեններով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, օդափոխիչ հատուկ անցքերով:

5.4. Փրկարարի կիսակոմբինեզոն

Տաք ներդիրով: Կիսակոմբինեզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռեզինե գրկող ներդիր:

5.5. Փրկարարի ձմեռային գլխարկներ (կեպկաներ)

Էլաստիկ, կիսաբրդյա նյութերից, արհեստական և բնական մորթիներով պատված ականջակալներով:

5.6. Փրկարարի ձմեռային կոշիկներ

Պատրաստված բարձրորակ կաշվից, ինչպես տաք ներդիրով, այնպես էլ կիսասեզոնային:

5.7. Փրկարարի ձմեռային համազգեստ

Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` փիրուզագույն (կանաչակապտագույն) պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 2 կողային վեր բարձրացող գրպանով, կրծքամասում` 2 գրպանով: Երկկողմանի շղթայով, օձիքն ուղղաձիգ դեպի վերև: Օձիքի մասում պաշտպանիչ կարմիր շղթայով կոճկվող կտոր է: Թևերը` լայն մանժետներով:

5.8. Փրկարարի ժիլետ` առանց թևերի

Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` փիրուզագույն (կանաչակապտագույն) պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թիկունքին լուսարձակող ժապավեններով:

5.9. Մայկա

Բամբակե կտորից` կապույտ գույնի:

5.10. Հրշեջ-փրկարարի ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)

Փիրուզագույն (կանաչակապտագույն) կափույրով, 2 կրծքամասի գրպաններով, որոնք ամրացվում են 2 կոճակով: Օձիքը` ծալովի: Թևերը` մանժետով:

5.11. Տաբատ

2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով, 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 սմ սպիտակ լուսարձակող ժապավեններով:

5.12. Հրշեջ-փրկարարի մայկա

Բամբակե կտորից` կապույտ գույնի:

 

VI. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

6.1. Ժիլետ` հրակայուն, ջրակայուն

Սև գույնի, երկկողմանի շղթայով, ուսերից դեպի գոտկատեղ և կոնքամասով 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: Օձիքը` ուղղաձիգ դեպի վեր լուսարձակող ժապավենով: Թիկունքում ասեղնագործված են «ԱԻՆ» տառերը:

6.2. Ազատթող տաբատ` հրակայուն

Ներքևի մասում 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: 2 կողային ներկարված գրպանով:

6.3. Բաճկոն` սև գույնի, հրակայուն

Երկկողմանի շղթայով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ, 10 սմ հեռավորությամբ, 2 լուսարձակող ժապավենով, կողային, դեպի վեր բարձրացող գրպաններով:

6.4. Կարճաթև մայկա

Կապույտ գույնի, բամբակյա:

6.5. Փրկարարի կիսաբաճկոն` կիսաերկար

Երկարաթև, փիրուզագույն (կանաչակապտագույն), ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, գրպաններով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ:

6.6. Փրկարարի կիսաբաճկոն` կարճ

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով:

 

VII. ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐ

 

 7.1. Փրկարարական ծառայության գեներալների մուգ կապույտ ուսանշանի վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով՝ 12 մմ տրամագծով մեկական կոճակով։ Ուսանշանների կենտրոնում ամրացված են 22 մմ տրամագծով աստղեր, ընդ որում, գեներալ-լեյտենանտի համար երկու աստղ (իրարից 25 մմ հեռավորությամբ), իսկ գեներալ-մայորի համար՝ մեկ աստղ։ Համազգեստի օձիքի դիմային մասում ուղղահայաց ասեղնագործված է դափնու տերև։

7.2. Գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող մուգ կապույտ տոնական ուսանշանների վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով՝ 12 մմ տրամագծով մեկական կոճակով։ Տոնական համազգեստի ուսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ աստղեր՝ համաձայն N 1 աղյուսակում նշված չափսերի և քանակի:

 

Աղյուսակ N 1

 

Փրկարարական ծառայության կոչումը

Աստղերի տրամագիծը (մմ)

Աստղերի քանակը (հատ)

Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ)

Գնդապետ

20

3

7

Փոխգնդապետ

2

7

Մայոր

1

7

Կապիտան

13

4

7

Ավագ լեյտենանտ

3

7

Լեյտենանտ

2

7

Ավագ ենթասպա

3

7

Ենթասպա

2

7

 

Ամենօրյա համազգեստի կանաչ ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են ոսկեգույն անկյունակային ժապավեններ (գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտներ)` երիզված կապույտ թելով, 3 մմ հաստությամբ կապույտ երկայնակի ժապավեններ, իսկ ժապավենների վերին մասում ամրացվում են աստղեր` ըստ կոչման, և սույն կետի N 2 աղյուսակում ներկայացված քանակի։ Փրկարարական ծառայության ենթասպաների ամենօրյա համազգեստի ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են 30 աստիճան թեքությամբ ոսկեգույն ժապավեններ` երիզված կապույտ թելով.

 

 Աղյուսակ N 2

 

Փրկարարա-կան ծառայության կոչումը

Ոսկեգույն ան-կյունային ժա-պավենի հաս-տությունը/աստ-ղերի տրամագիծը (մմ)

Ոսկեգույն անկյունային ժապավեն-ների/աստ-ղերի քանակը (հատ)

Արտաքին կապույտ երիզի հաստությունը (մմ)

Անկյունային ժապավենների միջև հեռավորությունը (մմ)

Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ)

Գնդապետ

5/20

3/3

2

2

7

Փոխգնդապետ

5/20

2/2

2

2

7

Մայոր

5/20

1/1

2

2

7

Կապիտան

3/13

4/4

3

1

7

Ավագ լեյտենանտ

3/13

3/3

3

1

7

Լեյտենանտ

3/13

2/2

3

1

7

Ավագ ենթասպա

2/13

3/3

2

3

7

Ենթասպա

2/13

2/2

2

3

7

 

Փրկարարական ծառայության ավագ, ավագ սերժանտ, սերժանտ, կրտսեր սերժանտ և շարքային կոչումներ ունեցող ծառայողների կանաչ, կապույտ երիզներով ուսադիրների վրա կարվում են դեղին ժապավեններ` համաձայն N 3 աղյուսակում նշված չափսերի և քանակի.

 

Աղյուսակ N 3

 

Փրկարարական ծառայության

կոչումը

Ուսադիրների վրայի

ժապավենների քանակը

Ուսադիրների վրայի ժապավենների լայնությունը (մմ)

Ուսադիրների երկա-րությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ)

Ուսադիրների ստորին եզրից

մինչև ժապավենն ընկած տարա-ծությունը (մմ)

Ավագ

1

14

-

-

Ավագ սերժանտ

1

14

   

Սերժանտ

3

4

2

25

Կրտսեր սերժանտ

2

4

2

25

Շարքային

-

 

-

-

 

Փրկարարական ծառայության ուսադիրների երկարությունը 130 մմ է։

 

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

8.1. Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողները (այսուհետ` աշխատողներ) համազգեստը կրում են «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

8.2. Աշխատողները կրում են սույն հավելվածի 4-րդ գլխով սահմանված համազգեստ:

8.3. Աշխատողների գլխարկին ամրացվում են նախարարության խորհրդանիշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:

8.4. Աշխատողների կիտելի (ամենօրյա համազգեստի) ձախ թևքին ամրացվում է նախարարության խորհրդանիշը, իսկ աջ թևքին` նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևանշանը (նկար 3):

3-րդ նկարում ներկայացված թևանշանը նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնական խորհրդանիշն է:

Թևանշանը վահանաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 75 մմ:

Թևանշանի միջնամասում պատկերված է վահան: Վահանի ստորին հատվածում առկա է 9 մմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա 2,5 մմ բարձրությամբ, սպիտակ տպագիր տառերով գրված է «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն»: Վահանի ներքևի կեսն զբաղեցնում է եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն` 4 մմ լայնությամբ շերտեր, որոնց անմիջապես վերևում 3 մմ բարձրության վրա ոսկեգույն, տպագիր տառերով գրված է «Հայաստան», դրա վերևում պատկերված են հրշեջի սաղավարտ (անմիջապես վահանի վրա), իսկ վերնամասում, վահանի կողքերից (վահանից դուրս) և վահանի առանցքի նկատմամբ զուգաչափ` 2 հրշեջ կացին: Վահանի մեջտեղով, ուղղաձիգ, պատկերված է սուր:

Թևանշանի ֆոնը կապույտ է, եզրագծերը, «ԱԻՆ» տառերը, արծիվը` վառ ոսկեգույն են: Կացինների և սրի մետաղական մասերը բաց և մուգ գորշ գույնի են, իսկ մնացած մասերը` սև: Վահանի ներսի մասը բաց գորշ է:

8.5. Աշխատողների համազգեստի թևերի ստորին մասում կարվում են նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևքի տարբերանշանները (նկար 4), այն հաշվով, որ տարբերանշանի ստորին անկյունը թևքի ներքևի եզրից լինի 100 մմ բարձրության վրա: Թևքի տարբերանշանները 1350-ի տակ միացված, բաց ոսկեգույն 5 մմ հաստությամբ շերտեր են:

Աշխատողների տարբերանշաններն են`

1) կրտսեր տեսուչի համար` մեկ շերտ.

2) տեսուչի համար` 2 շերտ.

3) ավագ տեսուչի համար` 3 շերտ.

4) գլխավոր պետական տեսուչի տեղակալի համար` 4 շերտ.

5) գլխավոր պետական տեսուչի համար` 5 շերտ:

Տեսուչի, ավագ տեսուչի, գլխավոր պետական տեսուչի տեղակալի թևքի տարբերանշանի շերտերը կարվում են իրարից 2,5 մմ, իսկ գլխավոր պետական տեսուչի թևքի տարբերանշանի շերտերը` իրարից մեկ մմ հեռավորության վրա:

 

IX. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ

 

9.1. Սույն գլխում ներկայացվում են համազգեստի և համազգեստի տարրերի նկարները.

ա) փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշանն է`

 

 

Ներմուծեք նկարագրությունը_2215

 

Նկար 1:

 

բ) փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի խորհրդանշաններն (Էմբլեմներ) են`

 

Ներմուծեք նկարագրությունը_2216

 

Նկար 2:

 

գ) նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևանշանն է`

 

Ներմուծեք նկարագրությունը_2217

 

Նկար 3:

 

դ) նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևքին փակցվող տարբերանշաններն են`

 

Ներմուծեք նկարագրությունը_2218

 

Նկար 4:

 

 ե) փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի ձևն է`

 

Ներմուծեք նկարագրությունը_2221

Տոնական համազգեստ` գեներալների համար

Ամենօրյա համազգեստ` գեներալների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2222

 

Տոնական համազգեստ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2223

 

Տոնական ձմեռային համազգեստ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2224

 

Ներմուծեք նկարագրությունը_2225

 

Ամենօրյա ամառային համազգեստ փրկարարական ծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2226

 

Ամենօրյա համազգեստ փրկարարական ծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2227

 

Ներմուծեք նկարագրությունը_2228

 

Ամենօրյա ձմեռային համազգեստ՝ փրկարարական ծառայողների համար

զ) փրկարարական ծառայության ծառայողների գլխարկների և փողկապների ձևերն են`

 

Ներմուծեք նկարագրությունը_2229

 

Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար

Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_2230

Տոնական

 

Ներմուծեք նկարագրությունը_2231

 

Տոնական

Ներմուծեք նկարագրությունը_2232

 

Փողկապ՝ փրկարար ծառայության գեներալների համար

Փողկապ՝ փրկարար ծառայության գլխավոր,
ավագ, միջին և կրտսեր խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար

(հավելվածը փոփ. 21.08.08 N 1042-Ն, լրաց., փոփ., խմբ. 27.12.12 N 1689-Ն, խմբ. 14.02.13 N 304-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
 փետրվարի 2-ի N 249-Ն որոշման

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են փրկարարական ծառայողներին համազգեստ տալու կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:

2. Փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը` մեկ
մարդու համար (հատ)

Կրելու ժամկետը
(տարի)

1.

Տոնական համազգեստ`

- կիսաբրդյա գլխարկ.

- կիսաբրդյա կիտել` տաբատով.

- ձեռնոց

1-ական հատ

5-ական տարի

2.

Տոնական համազգեստի ձմեռային գլխարկ

1

5

3.

Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի համար

1

2

4.

Բրդյա վերարկու` տոնական համազգեստի համար

1

4

5.

Տոնական համազգեստի ուսադիր

2

4

6.

Փողկապ` տոնական համազգեստի համար

1

5

7.

Գոտի

1

5

8.

Կոշիկ

1 զույգ

2

9.

Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)

1

1

10.

Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի ձմեռային բաճկոն և գլխարկ

1-ական հատ

3-ական տարի

11.

Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի ուսադիր

2-ական հատ

2-ական տարի

 

3. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 2-րդ կետով սահմանված կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

4. Փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետ կոչումներ ունեցող արական և իգական սեռերի ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը` մեկ
մարդու համար (հատ)

Կրելու ժամկետը
(տարի)

1.

Տոնական համազգեստ`

- կիսաբրդյա գլխարկ.

- կիսաբրդյա կիտել` տաբատով

(իգական սեռի ծառայողների համար` կիսաշրջազգեստով).

- ձեռնոց

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 5-ական տարի

2.

Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի համար`

-կարճաթև.

-երկարաթև

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 2-ական տարի

3.

Տոնական համազգեստի համար`

- բրդյա վերարկու.

- շարֆ

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 5-ական տարի

4.

Տոնական համազգեստի համար`

- փողկապ.

- կաշեգոտի

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 5-ական տարի

5.

Տոնական համազգեստի ուսադիր

2-ական հատ

յուրաքանչյուրը՝ 4-ական տարի

6.

Կոշիկ

1 զույգ

2

7.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2

8.

Ձմեռային ամենօրյա սվիտեր (երկարաթև կամ կարճաթև)

1

3

9.

Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն

(կանաչակապտագույն)

1

1

10.

Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի`

- ձմեռային բաճկոն.

- ձմեռային գլխարկ

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 4-ական տարի

11.

Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)`

- առանց օձիքի.

- օձիքով

1-ական հատ

յուրաքանչյուրը՝ 1,5-ական տարի

12.

Ամենօրյա համազգեստի ուսադիր

2

3

 

5. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված`

1) կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը.

2) կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը.

3) տոնական համազգեստ հատկացնել դրոշակակիր, գծային, նվագախմբի անդամ և հանդիսավոր արարողությունների մասնակից կրտսեր կոչում ունեցող ծառայողներին:

6. Սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված համազգեստը կրելու ժամկետները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների վրա:

7. Փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը` մեկ մարդու համար (հատ)

Կրելու ժամկետը (տարի)

1.

Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)

1

1

2.

Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` փիրուզագույն (կանաչակապտագույն)

1

3

3.

Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)`

- առանց օձիքի.

- օձիքով

1-ական հատ

յուրաքանչյուրը՝
1-ական տարի

4.

Ամենօրյա համազգեստի ձմեռային գլխարկ

1

3

5.

Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար

1 լրակազմ

2

6.

Փրկարարի տաբատ-բաճկոն՝ կարճ

1 լրակազմ

2

7.

Փրկարարի կիսակոմբինեզոն

1

2

8.

Փրկարարի`

- կիսաճտքավոր կոշիկ.

- սպորտային կոշիկ

1-ական զույգ

յուրաքանչյուրը՝
1-ական տարի

9.

Փրկարարի երկարաճիտք կոշիկ`

1

2

10.

Փրկարարի ժիլետ առանց թևերի

1

3

11.

Տաբատ կամ կիսատաբատ

1

1

 

8. Փրկարարական ծառայության ծառայողների հատուկ (պաշտպանիչ) համազգեստ կրելու ժամկետներն են`

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը`
մեկ մարդու համար (հատ)

Կրելու ժամկետը (տարի)

1.

Պաշտպանիչ` հրակայուն, ջրակայուն համազգեստ

1

5

2.

Ջրասուզակի համազգեստ

1

5

3.

Քիմիական, մանրէաբանական և այլ ախտահարման օջախներում աշխատելու համար պաշտպանիչ համազգեստ

1

5

(հավելվածը խմբ. 27.12.12 N 1689-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան