Գլխավոր տեղեկություն
Номер
N 142-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.02.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2013
Дата вступления в силу
22.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2013 թվականի N 142-Ա

 

ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ-ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ս. ԼԵԲԵԴԵՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ`ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Ս. Լեբեդևի գլխավորած պատվիրակության՝ 2013 թվականի փետրվարի 14-19-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 21 

Երևան