Գլխավոր տեղեկություն
Номер
N 29-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.01.2013-28.06.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.01.30/6(946) Հոդ.48
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2013
Дата вступления в силу
31.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2013 թվականի N 29-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 62-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների թվաքանակները սահմանելու մասին» N 62-Ն որոշման 2.1-ին կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) առաջին պարբերությունը «ժամկետով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի լրացուցիչ մեկ պաշտոն» բառերով.

2) երկրորդ պարբերությունում «պաշտոնը սահմանվում է» բառերը փոխարինել «պաշտոնները սահմանվում են» բառերով, իսկ «նախարարության» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 18
Երևան