Գլխավոր տեղեկություն
Номер
N 413-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.05.08/24(964) Հոդ.405
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.04.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.04.2013
Дата вступления в силу
09.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2013 թվականի N 413-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 591-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը հաստատելու մասին» N 591-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. 2013 թվականի համար, բացառության կարգով, անհատական չափաքանակի (քվոտայի) ձեռքբերման առաջին փուլի ավարտը սահմանել 2013 թվականի հունիսի 1-ը:».

2) կարգի 11-րդ կետում «10-րդ կետում նշված ժամկետի» բառերը փոխարինել «10-րդ և 10.1-ին կետերում նշված ժամկետների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 29

Երևան