Գլխավոր տեղեկություն
Номер
N 1636-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.12.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2012
Дата вступления в силу
27.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1636-Ա

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ N 7987-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ «ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԿՑԱԿԱՌՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնական մասնաշենքի վերանորոգման և կցակառույցի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 29-ին ազգային մրցակցային սակարկության եղանակով անցկացված թիվ CR3/NCB/B-W/006-12 մրցույթի արդյունքները` 676,510,940.0 դրամ` մրցույթի հաղթող ճանաչելով «Արտաշատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան