Գլխավոր տեղեկություն
Номер
N 137-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.02.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.02.2013
Дата вступления в силу
20.02.2013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2013 թվականի N 137-Ա

 

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԷՐԲԻԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանին և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռ. Հարությունյանին 2013 թվականի փետրվարի 19-22-ը գործուղել Էրբիլ (Իրաքի Հանրապետություն)` երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները և գործարար շրջանակների միջև համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

2. Տ. Հարությունյանի՝ Էրբիլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հարությունյանի՝ Էրբիլ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տ. Հարությունյանի՝ Էրբիլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 19 

Երևան