«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013156
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 313-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կանոնակարգել/սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հայտի ձևի, դրան ներկայացվող պահանջների, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները, ապահովել «մեկ պատուհան» սկզբունքի իրականացումը, այն է` մեկ մարմնի կողմից կազմակերպության գրանցման հետ կապված բոլոր գործառույթների իրականացումը, այդ թվում՝ կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ե2» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե2. օպերատորի ֆիրմային անվանման գրանցման հայտը և այլ պահանջվող փաստաթղթերը` համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,»:
2) Կանոնակարգի 3.1 գլուխը ուժը կորցրած ճանաչել:
3) Կանոնակարգի 11-րդ կետի «, ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն հավելված 2.2-ի» բառերը հանել:
4) Կանոնակարգի 35-րդ կետի «, իսկ օպերատորի ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն հավելված 2.2-ի» բառերը հանել:
5) Կանոնակարգի 61.1 կետում.
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ֆիրմային անվանման գրանցման հայտ և այլ պահանջվող փաստաթղթերը՝ համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3.1 կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից համատեղ սահմանված կարգի,»:
բ. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
6) Կանոնակարգի Հավելված 2.1-ն հանել:
7) Կանոնակարգի Հավելված 2.2-ն հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|