Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.01.2013
Дата вступления в силу
25.01.2013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2013 թվականի N 41-Ա

 

«ԵՐԵՎԱՆ ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից տարածքում 1005.0 քառ. մետր մակերեսով, 401.000.000 դրամ արժեք ունեցող հողամասը «Երևան իմ սեր» հիմնադրամին նվիրաբերելուն՝ բարեգործական ծրագրի իրականացման նպատակով` որպես պետություն-մասնավոր համագործակցություն։

2. Սահմանել, որ հողամասը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 17-ի N Մ-490-Ա որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրի շրջանակներում, Երևանի ճարտարապետությանը համահունչ երեք ցածրահարկ շենքերի կառուցման նպատակով և դրանք իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Երևան իմ սեր» հիմնադրամի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 24

 Երևան