ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2013 թվականի N 61-Ա
Հ. ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Համլետ Վարդապետյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հ. Վարդապետյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 25 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հունվարի 25-ի N 61-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՄԼԵՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) |
Յու. Չիլինգարյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ) |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Հ. Դարբինյան |
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Վ. Վարդանյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Երիցյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ, «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Աֆյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Գ. Մանասյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Չիլինգարյան |
- «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Վարդապետյան |
- Հ. Վարդապետյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|