ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2013 թվականի N 335-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Երևանի քաղաքային մասնաճյուղի, Ծաղկահովտի, Վարդենիսի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի, Վայքի և Ջերմուկի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը։ Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի «1. Երևանի քաղաքային մասնաճյուղ», N 4 հավելվածի «2. Ծաղկահովտի տարածքային ներկայացուցչություն», «11. Վարդենիսի տարածքային ներկայացուցչություն», «13. Սպիտակի տարածքային ներկայացուցչություն», «15. Տաշիրի տարածքային ներկայացուցչություն», «22. Աշոցքի տարածքային ներկայացուցչություն», «27. Վայքի տարածքային ներկայացուցչություն» և «31. Ջերմուկի տարածքային ներկայացուցչություն» կետերը.
2) որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունում «Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 110,3 քառ. մետր» բառերը փոխարինել «Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 206 քառ. մետր» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2013 թ. ապրիլի 8 Երևան
վարչապետ Տ. Սարգսյան
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
Սույն ծրագիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արխիվային գործի բարեփոխումների իրականացման, այդ թվում՝ արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման բաղկացուցիչ մասը:
2002 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական պետական արխիվների միաձուլման միջոցով ստեղծվեց «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ազգային արխիվ), Երևան քաղաքի և մարզային պետական արխիվների հիման վրա ստեղծվեցին ազգային արխիվի մասնաճյուղեր, իսկ մարզային պետարխիվների մասնաճյուղերի (նախկին շրջանային պետարխիվներ) հիման վրա՝ ազգային արխիվի ներկայացուցչություններ։ Արդյունքում ստեղծվեց ազգային արխիվի 41 տարածքային ստորաբաժանում։ Հետագա տարիներին գործառույթների նվազման պատճառով դադարեցվեց 3 ներկայացուցչության գործունեությունը և ստեղծվեց 1 ներկայացուցչություն։
Հայաստանի ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների գործառույթները բաժանվում են 2 խմբի։ Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ տվյալ տարածաշրջանում ստեղծված փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն է, երկրորդը՝ այդ փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ նրանց վերապահված լիազորությունների իրականացման համար տեղեկությունների տրամադրում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիներին և իրավաբանական անձանց արխիվային ծառայությունների մատուցում՝ սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկանքների տրամադրմամբ։
2. Տարածքային ստորաբաժանումների ներկա վիճակը
Ազգային արխիվի 11 տարածքային ստորաբաժանումներից 9-ը տեղաբաշխված են պետության, 2-ը համայնքի, 28 ներկայացուցչություններից 5-ը՝ պետության, 19-ը՝ համայնքի, 4-ը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն համարվող շենքերում։ Համայնքային տարածքները տրամադրված են անհատույց օգտագործման իրավունքով։
2003-2012 թվականների ընթացքում ազգային արխիվի միջոցներով հիմնանորոգման են ենթարկվել Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզային մասնաճյուղերի, Գորիսի, Արմավիրի, Արթիկի, Արարատի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Բերդի, Չարենցավանի, Աբովյանի, Թալինի, Ապարանի, Ծաղկահովտի տարածքային ներկայացուցչությունների տարածքները։ 2013-2015 թթ. նախատեսված է հիմնանորոգման ենթարկել Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզային մասնաճյուղերի տարածքները։
2003-2012 թթ. ընթացքում իրականացվել է տարածքային ստորաբաժանումների տեխնիկական վերազինում։ Տրամադրվել է համակարգչային տեխնիկա և գրասենյակային կահույք, փայտյա դարակաշարերը փոխարինվել են մետաղյա դարակաշարերով։
3. Տարածքային ստորաբաժանումների կողմից գործառույթների իրականացումը
Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական բարեփոխումների արդյունքում պետական կազմակերպությունների թվաքանակի նվազեցման հետ նվազել է նաև տարածքային ստորաբաժանումների գործառույթներից առաջինը՝ փաստաթղթերի համալրումը։ Եթե 2004 թ. տարածքային ստորաբաժանումները համալրել են 54 հազար, ապա 2012 թ.՝ ընդամենը 25,5 հազար գործ:
Երկրորդ գործառույթի՝ արխիվագիտական ծառայությունների մատուցման բնագավառում նկատվում է աճ։ Շահառուների քանակը վերջին 5 տարիների ընթացքում ունի հետևյալ պատկերը՝ 2007 թ. - 12435, 2008 թ. -18976, 2009 թ.- 19876, 2010 թ.- 20006, 2011 թ. - 18842, 2012 թ. - 20905, որը 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 10 տոկոսով։
Սակայն, ըստ մարզերի և տարածաշրջանների, գոյություն ունի շահառուների քանակի հսկայական տարբերություն։
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների կողմից ծառայությունների մատուցման ծավալը
NN |
Ստորաբաժանումը |
Աշխա-տողների քանակը |
Շենքային պայման-ները |
Արխիվային գործերի քանակը |
2011 թ. շահառու-ների թիվը |
2011 թ. |
2012 թ. |
2012 թ. |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
Արագածոտնի մ/մ |
4 |
108 |
16600 |
300 |
25 |
342 |
29 |
1.1. |
Թալինի տ/ն |
2 |
76 |
10500 |
447 |
37 |
415 |
35 |
1.2. |
Ապարանի տ/ն |
1 |
40 |
6000 |
220 |
18 |
224 |
18 |
1.3. |
Ծաղկահովտի տ/ն |
1 |
35 |
3550 |
174 |
14 |
273 |
23 |
2. |
Արարատի մ/մ |
4 |
1260 |
33000 |
960 |
80 |
1184 |
98 |
2.1. |
Արարատի տ/ն |
1 |
86 |
16500 |
267 |
22 |
401 |
33 |
2.2. |
Մասիսի տ/ն |
2 |
69 |
16740 |
280 |
23 |
353 |
29 |
3. |
Արմավիրի մ/մ |
4 |
130 |
31750 |
618 |
51 |
732 |
61 |
3.1. |
Արմավիրի տ/ն |
3 |
91 |
13450 |
1030 |
85 |
1129 |
94 |
4. |
Գեղարքունիքի մ/մ |
5 |
100 |
30670 |
613 |
51 |
740 |
62 |
4.1. |
Մարտունու տ/ն |
2 |
60 |
18000 |
521 |
43 |
625 |
52 |
4.2. |
Ճամբարակի տ/ն |
1 |
80 |
8740 |
171 |
14 |
170 |
14 |
4.3. |
Սևանի տ/ն |
1 |
62 |
11400 |
232 |
19 |
203 |
17 |
4.4. |
Վարդենիսի տ/ն |
1 |
31 |
7440 |
232 |
19 |
166 |
14 |
5. |
Լոռու մ/մ |
7 |
1200 |
87000 |
1095 |
91 |
1304 |
108 |
5.1. |
Թումանյանի տ/ն |
2 |
75 |
10400 |
301 |
25 |
354 |
29 |
5.2. |
Սպիտակի տ/ն |
1 |
75 |
5200 |
250 |
21 |
296 |
25 |
5.3. |
Ստեփանավանի տ/ն |
1 |
50 |
7500 |
171 |
14 |
243 |
20 |
5.4. |
Տաշիրի տ/ն |
1 |
77 |
8060 |
221 |
18 |
247 |
20 |
6. |
Կոտայքի մ/մ |
6 |
475 |
42000 |
925 |
77 |
1028 |
86 |
6.1. |
Աբովյանի տ/ն |
3 |
110 |
17700 |
1232 |
102 |
1221 |
102 |
6.2. |
Եղվարդի տ/ն |
1 |
59 |
6300 |
162 |
14 |
199 |
16 |
6.3. |
Չարենցավանի տ/ն |
2 |
126 |
8400 |
571 |
48 |
601 |
50 |
7. |
Շիրակի մ/մ |
9 |
300 |
113000 |
1314 |
110 |
1470 |
123 |
7.1. |
Աշոցքի տ/ն |
1 |
45 |
7000 |
74 |
6 |
64 |
5 |
7.2. |
Արթիկի տ/ն |
2 |
93 |
8930 |
567 |
47 |
503 |
42 |
7.3. |
Մարալիկի տ/ն |
2 |
72 |
14250 |
254 |
21 |
292 |
24 |
8. |
Սյունիքի մ/մ |
6 |
250 |
43115 |
62 |
503 |
561 |
46 |
8.1. |
Գորիսի տ/ն |
2 |
65 |
11600 |
406 |
34 |
495 |
41 |
8.2. |
Սիսիանի տ/ն |
1 |
60 |
8800 |
240 |
20 |
360 |
30 |
8.3. |
Մեղրու տ/ն |
2 |
47.6 |
13550 |
145 |
12 |
153 |
13 |
9. |
Վայոց ձորի մ/մ |
4 |
81 |
9700 |
299 |
25 |
326 |
27 |
9.1. |
Վայքի տ/ն |
1 |
40 |
3350 |
50 |
4 |
91 |
7 |
9.2. |
Ջերմուկի տ/ն |
1 |
14 |
1230 |
83 |
7 |
101 |
8 |
10. |
Տավուշի մ/մ |
3 |
301 |
31260 |
412 |
34 |
508 |
42 |
10.1. |
Բերդի տ/ն |
2 |
59 |
19850 |
382 |
32 |
366 |
30 |
10.2. |
Դիլիջանի տ/ն |
2 |
47 |
8330 |
253 |
21 |
352 |
29 |
10.3. |
Նոյեմբերյանի տ/ն |
2 |
58 |
12050 |
349 |
29 |
305 |
26 |
11.1. |
Երևանի ք/մ |
6 |
560 |
197000 |
2518 |
210 |
2495 |
207 |
Տարածքային ստորաբաժանումներից 3-ը ամսական ունեն մինչև 10 շահառու (Աշոցքի, Վայքի, Ջերմուկի ներկայացուցչություններ), 3-ը՝ մինչև 15 շահառու (Ճամբարակի, Վարդենիսի և Մեղրիի ներկայացուցչություններ), 8-ը՝ մինչև 25 շահառու (Ապարանի, Ծաղկահովտի, Սևանի, Եղվարդի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Մարալիկի ներկայացուցչություններ), 15-ը՝ մինչև 50 շահառու (Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզային մասնաճյուղեր, Արթիկի, Գորիսի, Բերդի, Թալինի, Արարատի, Մասիսի, Չարենցավանի, Թումանյանի, Սիսիանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի ներկայացուցչություններ), 7-ը՝ մինչև 100 շահառու (Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային մասնաճյուղեր, Արմավիրի, Մարտունու և Աբովյանի ներկայացուցչություններ), 2-ը՝ մինչև 150 շահառու (Լոռու և Շիրակի մասնաճյուղեր) և 1-ը՝ 200-ից ավել շահառու (Երևանի քաղաքային մասնաճյուղ)։
Անհամամասնություն գոյություն ունի նաև տարածքային ստորաբաժանումների աշխատողների ամսական ծանրաբեռնվածության ծավալներում։ Մեկ աշխատողի կողմից ամսական 33 շահառուի ծառայության մատուցման չափորոշիչ պայմաններում Կոտայքի մարզային մասնաճյուղում յուրաքանչյուր աշխատող ամսական ապահովում է 14, Աբովյանի տարածքային ներկայացուցչությունում՝ 32, Եղվարդի տարածքային ներկայացուցչությունում՝ 13, Չարենցավանի տարածքային ներկայացուցչությունում՝ 28 շահառուի ծառայության մատուցում, իսկ Վայոց ձորի մարզային մասնաճյուղում և Վայքի ու Ջերմուկի տարածքային ներկայացուցչություններում այդ թիվը կազմում է 6-8։
4. Սպասվելիք իրավիճակը
Օպտիմալացման գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է՝
1) հստակեցնել տարածքային ստորաբաժանման իրական հզորությունները և ծավալները.
2) կրճատել տարածքային ստորաբաժանումների չծանրաբեռնված կարողությունները.
3) հարկ եղած դեպքում դադարեցնել այն ստորաբաժանումների գործունեությունը, որոնք գործում են սահմանված չափորոշիչներից շատ ցածր արդյունքով.
4) արդյունավետ օգտագործել հաստիքային միավորները։
5. Օպտիմալացման հիմնական խնդիրներն են
1) տարածքային ստորաբաժանումների նկատմամբ իրականացվող հսկողության բարձրացում.
2) ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործում.
3) մատուցվող ծառայությունները բնակչությանը հասանելի և մատչելի դարձնելը.
4) տարածքային ստորաբաժանումների անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինելը.
5) մատուցվող ծառայությունների էլեկտրոնային կարգով իրականացումը։
6. Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է
1) քանի որ տարածքային ստորաբաժանման գործունեության դադարեցումը նախատեսում է արխիվային փաստաթղթերի տեղափոխում և տեղաբաշխում, որը ծախսատար և որոշակի ժամանակ պահանջող գործընթաց է: Ծրագիրը պետք է իրականացնել 2 փուլով՝ 2013-2014 թթ. և 2015-2016 թթ.
2) այդ փուլերում դադարեցվում է այն տարածքային ստորաբաժանումների գործունեության և գործառույթների իրականացումը, որոնք ամսական ծառայություն են մատուցում մինչև 25 շահառուի, և նրա գործառույթները փոխանցվում են աշխարհագրական և տրանսպորտային առումով մոտակա տարածքային ստորաբաժանմանը՝ հաշվի առնելով գործառույթները ընդունող ստորաբաժանման պատրաստվածությունը.
3) իրենց գործունեությունը շարունակող տարածքային ստորաբաժանումների (25) տեխնիկապես վերազինում.
4) տեխնիկական վերազինումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության արխիվային գործի բարեփոխումների իրականացման, այդ թվում՝ արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման հայեցակարգի շրջանակներում.
5) ազատվող հաստիքային միավորները կօգտագործվեն իրենց գործունեությունը շարունակող ստորաբաժանումներում տեխնիկական միջոցներ սպասարկող աշխատողներ աշխատանքի ընդունելու համար։
7. Հիմք ընդունելով նշված հիմնադրույթները՝ ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումներում 2013-2020 թթ. կատարել հետևյալ վերակազմակերպումները
քաղ. Երևան
Երևան քաղաքում արխիվային ծառայությունների մատուցման միասնական համակարգ ստեղծելու նպատակով դադարեցնել ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի գործունեությունը՝ մասնաճյուղի գործառույթները փոխանցելով ազգային արխիվին, որը հնարավորություն կտա ծառայությունների մատուցման բոլոր փուլերն իրականացնել մեկ «պատուհանից»։
Արագածոտնի մարզ
1-ին փուլում դադարեցնել Ծաղկահովտի ներկայացուցչության գործունեությունը` գործառույթները փոխանցելով Ապարանի ներկայացուցչությանը:
Արարատի մարզ
2-րդ փուլում դադարեցնել Արարատի և Մասիսի ներկայացուցչությունների գործունեությունը` գործառույթները փոխանցելով Արարատի մարզային մասնաճյուղին։
Արմավիրի մարզ
Պահպանվում է առկա կառուցվածքը։
Գեղարքունիքի մարզ
1) 1-ին փուլի սկզբին դադարեցնել Վարդենիսի ներկայացուցչության գործունեությունը` գործառույթները փոխանցելով Մարտունու ներկայացուցչությանը և Սևանի ներկայացուցչության գործունեությանը` գործառույթները փոխանցելով Գեղարքունիքի մարզային մասնաճյուղին.
2) 2-րդ փուլում դադարեցնել Ճամբարակի ներկայացուցչության գործունեությունը` գործառույթները փոխանցելով Գեղարքունիքի մարզային մասնաճյուղին։
Լոռու մարզ
1-ին փուլում դադարեցնել Սպիտակի և Տաշիրի ներկայացուցչության գործունեությունը` գործառույթները փոխանցելով Լոռու մարզային մասնաճյուղին և Ստեփանավանի ներկայացուցչությանը:
Կոտայքի մարզ
2-րդ փուլում դադարեցնել Եղվարդի ներկայացուցչության գործունեությունը` գործառույթները փոխանցելով Աբովյանի և Չարենցավանի ներկայացուցչություններին։
Շիրակի մարզ
1-ին փուլում դադարեցնել Աշոցքի ներկայացուցչության գործունեությունը` գործառույթները փոխանցելով Շիրակի մարզային մասնաճյուղին:
Սյունիքի մարզ
2-րդ փուլում դադարեցնել Մեղրու ներկայացուցչության գործունեությունը` գործառույթները փոխանցելով Սյունիքի մարզային մասնաճյուղին:
Վայոց ձորի մարզ
1-ին փուլում դադարեցնել Վայքի և Ջերմուկի ներկայացուցչությունների գործունեությունը` գործառույթները փոխանցելով Վայոց ձորի մարզային մասնաճյուղին։
Տավուշի մարզ
Պահպանվում է առկա կառուցվածքը։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|