Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 311-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.05.2013-25.08.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.421
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
02.10.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
05.10.2007
Дата вступления в силу
01.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007419

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հոկտեմբերի 2007 թ.

թիվ 311-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 29.06.10 թիվ 151-Ն)

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 29.06.10 թիվ 151-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը գործում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ը հաստատելու մասին թիվ 663-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ը հաստատելու մասին թիվ 663-Ն որոշումը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. հոկտեմբերի 5

Երևան

  

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 311-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  3/02

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը, ինչպես նաև վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները:

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) ապահովագրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական և վերաապահովագրական ընկերություն, օտարերկրյա ապահովագրական և օտարերկրյա վերաապահովագրական ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղ,

2) նորմատիվ՝ ապահովագրական ընկերության գործունեության հիմնական տնտեսական նորմատիվ,

3) ֆինանսական կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կամ ֆինանսական ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող օտարերկրյա մարմնի կողմից լիցենզավորվող և/կամ վերահսկվող իրավաբանական անձ,

4) ոչ ֆինանսական կազմակերպություն` ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող իրավաբանական անձ,

5) ածանցյալ գործիքներ` ներառում է ֆորվարդը, ֆյուչերսը, սվոպը, օպցիոնը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն այլ ածանցյալ գործիքները,

5.1) Արժութային սվոպ՝ համաձայնություն, որը նախատեսում է պայմանագրով սահմանված փոխարժեքով (սփոթ փոխարժեք) երկու արժույթների փոխանակում (առք/վաճառք)` այդ արժույթները պայմանագրով սահմանված ժամկետում և փոխարժեքով (ֆորվարդ փոխարժեք) հետ փոխանակելու (վաճառք/առք), ինչպես նաև պայմանագրով նախապես սահմանված տոկոսագումարներ փոխանակելու պայմանով: Սվոպի այս տեսակի դեպքում կարող են փոխանակվել ֆիքսված տոկոսադրույքը լողացող տոկոսադրույքի հետ, ինչպես նաև 2 տարբեր լողացող տոկոսադրույքները,

5.2) Փոխարժեքային սվոպ՝ արժութային սվոպի պարզ տեսակ, որը նախատեսում է պայմանագրով սահմանված փոխարժեքով (սփոթ փոխարժեք) երկու արժույթների փոխանակում (առք/վաճառք)` այդ արժույթները պայմանագրով սահմանված ժամկետում և փոխարժեքով (ֆորվարդ փոխարժեք) հետ փոխանակելու (վաճառք/առք) պայմանով,

6) արտարժույթի առաջին խումբ` ներառում է հատուկ փոխառության իրավունքը (այսուհետ` ՍԴՌ), ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթները, շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը, ավստրալիական դոլարը և բանկային ոսկին,

7) արտարժույթի երկրորդ խումբ` ներառում է արտարժույթի առաջին խմբի մեջ չընդգրկված արտարժույթները,

8) ՍԴՌ-ի զամբյուղ` ներառում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը,

9) բանկային ոսկի` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բանկային ոսկի,

9.1) թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտոր` «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ստանդարտացված ձուլակտոր,

10) համախառն ապահովագրավճար` ուղղակի ապահովագրության գծով հաշվեգրված ապահովագրավճարներ, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարներ և համաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրված ապահովագրավճարներ` առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը նշված գումարներում և առանց նվազեցնելու պայմանագրի կնքման պահին ապահովագրական ընկերության կողմից տրամադրված զեղչերը,

11) վաստակած համախառն ապահովագրավճարներ` համախառն ապահովագրավճարների և չվաստակած ապահովագրավճարների պահուստի (առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը չվաստակած ապահովագրավճարների պահուստում) մեծության փոփոխության տարբերություն,

12) համախառն ապահովագրական հատուցումներ` ուղղակի ապահովագրության պայմանագրերի գծով հաշվեգրված ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրած ապահովագրական հատուցումներ, համաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրված ապահովագրական հատուցումներ,

13) պահանջների պահուստ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտի համաձայն հաշվարկված տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի (ՏՉՊՊ) և ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի (ՆՉՊՊ) հանրագումար,

14) փոխհատուցում՝ ապահովագրական ընկերության կողմից վճարված ապահովագրական հատուցման դիմաց ստացված և ստացման ենթակա գումար (օրինակ` սուբրոգացիա և այլն), բացառությամբ վերաապահովագրողների կողմից ստացված և ստացման ենթակա հատուցումների,

15) երկարաժամկետ ստորադաս փոխառություն` փոխառությունը, որի գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

ա. փոխառությունը տրամադրվել է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով, և

բ. փոխառությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և, եթե ժամկետից շուտ մարման դեպքում փոխառության ամբողջ գումարն ուղղվում է փոխառու կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրմանը, և

գ. փոխառությունն ամբողջությամբ վճարված է, և

դ. փոխառությունը չի տրամադրվել փոխառուի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց, և

ե. փոխառությունը ենթակա չէ մարման, եթե փոխառության գումարի և/կամ դրա տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի փոխառու կազմակերպության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը (նման նորմատիվներ օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում),

16) հաշվային պլան` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 328-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1030-Ն հրամանով համատեղ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան,

17) Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ով սահմանված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն,

18) հաշվեկշռային արժեք (մնացորդ)` ակտիվի կամ պարտավորության գծով հաշվեկշռում հաշվեգրած գումարը, ներառյալ դրանց գծով հաշվեգրած տոկոսները, տույժերը և տուգանքները, նվազեցրած դրանց գծով ձևավորած հնարավոր կորուստների պահուստը, արժեզրկումը և կուտակված մաշվածությունը, եթե այդպիսիք կան,

19) առաջնային գրավ՝ գրավ, որի դեպքում գրավառու ապահովագրական ընկերությունը գրավ դրված գույքի նկատմամբ ունի այդ գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք տվյալ գրավի այլ գրավառուների հանդեպ:

(2-րդ կետը փոփ., լրաց. 09.12.10 թիվ 328-Ն, խմբ., լրաց., փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

3. Չարգելված են համարվում այն վերաապահովագրողները, որոնք օրինական ձևով լիցենզավորված են որևէ պետությունում: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով լիցենզավորված են համարվում նաև այն վերաապահովագրողները, որոնք գրանցված են այնպիսի պետությունում, որտեղ վերաապահովագրողների լիցենզավորման պահանջ նախատեսված չէ:

3.1. Սույն կանոնակարգով սահմանված դեպքերում վարկանշող կազմակերպությունների կողմից տրված վարկանիշերը կիրառելիս անհրաժեշտ է առաջնորդվել սույն կանոնակարգի Հավելված 2-ի 4-րդ գլխով սահմանված սկզբունքներով:

(3.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

4. Կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

1) կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվը,

2) ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը (Ն1.1 նորմատիվ),

3) կապիտալի համարժեքության նորմատիվը (Ն1.2 նորմատիվ),

4) իրացվելիության նորմատիվը (Ն2 նորմատիվ),

5) ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն3 նորմատիվ),

6) տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվների նորմատիվը (Ն4 նորմատիվ),

7) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն5 նորմատիվ),

8) արտարժույթի տնօրինման նորմատիվը, որը բաղկացած է 2 տարրից.

ա. արտարժութային դիրքի նորմատիվ (Ն6.1 նորմատիվ),

բ. ըստ առանձին արտարժույթների դիրքի նորմատիվ (Ն6.2 նորմատիվ):

(4-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

5. Ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվի նվազագույն մեծությունը հիսուն միլիոն (50 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ է:

6. Ապահովագրական ընկերության` սույն կանոնակարգի գլուխ 3-ի համաձայն հաշվարկված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի (Ն1.1 նորմատիվ) նվազագույն մեծությունը սահմանվում է.

1) մեկ միլիարդ (1 000 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «1-9»-րդ, «16-18»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

2) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ապահովագրական ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «10-15»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

3) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «1-6»-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

4) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:

(6-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 326-Ն)

7. Միաժամանակ մի քանի դասերով ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար Ն1.1 նորմատիվի նվազագույն մեծությունը սահմանվում է տվյալ դասերի համար սույն կանոնակարգի 6-րդ ենթակետի 1-ին, 2-րդ կամ 4-րդ պարբերություններում սահմանված չափերից առավելագույնը:

(7-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 326-Ն)

8. Սույն կանոնակարգի գլուխ 4-ի համաձայն հաշվարկված կապիտալի համարժեքության նորմատիվի (Ն1.2 նորմատիվ) նվազագույն սահմանաչափը սահմանվում է 1:

9. Սույն կանոնակարգի գլուխ 5-ի համաձայն հաշվարկված իրացվելիության նորմատիվի (Ն2 նորմատիվ) նվազագույն սահմանաչափը սահմանվում է 1:

10. Սույն կանոնակարգի գլուխ 6-ի համաձայն հաշվարկված ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվի (Ն3 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 10 տոկոս:

11. Սույն կանոնակարգի գլուխ 7-ի համաձայն հաշվարկված տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվների նորմատիվի (Ն4 նորմատիվ) առավելագույն սահմանաչափերը սահմանվում են սույն կանոնակարգի գլուխ 7-ում` ըստ ակտիվների առանձին տեսակների:

12. Սույն կանոնակարգի գլուխ 8-ի համաձայն հաշվարկված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվի (Ն5 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 20 տոկոս:

12.1. Սույն կանոնակարգի գլուխ 8.1-ի համաձայն հաշվարկված արտարժութային դիրքի նորմատիվի (Ն6.1 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 10 տոկոս, իսկ նույն գլխի համաձայն հաշվարկված ըստ առանձին արտարժույթների դիրքի նորմատիվի (Ն6.2 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 7 տոկոս: Սույն կետում նշված առավելագույն սահմանաչափերը տարածվում են ինչպես բոլոր ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ միայն սույն կանոնակարգի 45.3-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքները ներառյալ հաշվարկված Ն6.1 և Ն6.2 նորմատիվների վրա: Ն6.1 և Ն6.2-ի նորմատիվների հաշվարկում ընդհանուր կապիտալն ընդգրկվում է օրական մեծությամբ:

(12.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)

13. Ն1.1, Ն1.2 նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով, Ն2 նորմատիվը՝ շաբաթական կտրվածքով, Ն3 նորմատիվը` ամսական կտրվածքով և Ն3 նորմատիվի Պ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում, Ն5 նորմատիվը` ամսական կտրվածքով և Ն5 նորմատիվի Ռ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում, Ն4, Ն6.1 և Ն6.2 նորմատիվները` օրական կտրվածքով:

(13-րդ կետը փոփ., լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

14. Նորմատիվների հաշվարկման ժամանակ հաշվարկին մասնակցող տարրերն ընդգրկվում են դրանց գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09-ին (այսուհետ՝ Կանոնակարգ 3/09) համապատասխան հաշվարկված հնարավոր կորուստների պահուստի գումարները նվազեցնելուց հետո, իսկ չբաշխված շահույթը` Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստին կատարված հատկացումները հաշվի առնելուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

15. Ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալը (Ն1.1 նորմատիվ) հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումներից հետո) առավելագույնը 50%-ի չափով:

16. Հիմնական կապիտալը սույն կետով սահմանված հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է.

1) հաշվային պլանի 50-րդ բաժնում հաշվառվող փաստացի համալրված կանոնադրական կապիտալ,

2) գլխավոր պահուստ,

3) չբաշխված շահույթ (վնաս)` նվազեցված հաշվային պլանի 52-րդ բաժնում հաշվառվող միջանկյալ շահաբաժինների չափով (այսուհետ` չբաշխված շահույթ): Ընդ որում, ապահովագրական ընկերության չբաշխված շահույթը ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է ընկերության փաստացի համալրված կանոնադրական կապիտալի առավելագույնը 150 տոկոսի չափով:

(16-րդ կետը խմբ. 20.12.11 թիվ 368-Ն)

17. Հիմնական կապիտալի մեծությունը նվազեցվում է.

1) ապահովագրական ընկերության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով,

2) (ենթակետն ուժը կորցրել է 20.12.11 թիվ 368-Ն)

3) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս գտնվող), ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով, բացառությամբ՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների հաշվեկշռային արժեքի,

4) ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79 հոդվածի 1-ին մասի 1-ից 10 ենթակետերով նախատեսված գործառնություններ իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով.

ա. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսը կամ ավելին, կամ

բ. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսից, սակայն գերազանցում է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

գ. եթե բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերության պահանջին բավարարող ներդրումները նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից, եթե այդ ներդրումներն արդեն իսկ չեն նվազեցվել սույն կետի ա կամ բ պարբերությունների համաձայն:

Բացառություն են կազմում այն ներդրումները, որոնց արդյունքում ապահովագրական ընկերությունը ձեռք է բերում սույն ենթակետում նշված կազմակերպության կապիտալում 100 տոկոս մասնակցություն՝ պայմանով, որ ներդրումը կատարվել է այդ կազմակերպությունը հետագայում լուծարելու կամ ապահովագրական ընկերությանը միացնելու նպատակով, և Կենտրոնական բանկը տեղեկացվել է այդ նպատակի մասին: Այդ ներդրումները չեն նվազեցվում ներդրումը կատարելու պահից 6 ամսվա ընթացքում,

5) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող, ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների (ներառյալ գրավի տնօրինումից, սուբրոգացիայից և այլ պահանջներից առաջացած սեփականացված նյութական ակտիվների, այդ թվում` շահագործումից դուրս գտնվող) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերության սեփականությունը համարվելու յոթերորդ ամսվանից սկսած,

6) (ենթակետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 326-Ն)

7) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և նրա գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Ընդ որում, նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքը հավասար է սույն կանոնակարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մեծությանը,

8) ապահովագրական ընկերության կողմից վարձակալված կամ անհատույց օգտագործման պայմանագրով օգտագործվող հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,

9) սույն կետի 4-րդ ենթակետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների հաշվեկշռային արժեքի դեպքում, եթե

ա. կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսը կամ ավելին, կամ

բ. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսից, սակայն գերազանցում է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

գ. եթե բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերության պահանջին բավարարող ներդրումները նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից, եթե այդ ներդրումներն արդեն իսկ չեն նվազեցվել սույն կետի ա կամ բ պարբերությունների համաձայն:

Ընդ որում, նվազեցումները կատարվում են առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների և սույն ենթակետի ա, բ և գ պարբերություններում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով,

10) ֆիզիկական անձանց տրամադրված փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով:

(17-րդ կետը փոփ., լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, փոփ. 27.11.12 թիվ 326-Ն)

18. Հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը սույն կանոնակարգի 16-րդ կետի 1-3 ենթակետերում նշված մեծությունների հանրագումարն է` առանց հաշվի առնելու 3-րդ ենթակետում նշված սահմանափակումը:

19. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

1) ապահովագրական ընկերության կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններից: Ընդ որում, ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն՝ լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ: Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից նվազեցվում են դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով,

2) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխությունից՝ ոչ ավելի, քան ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքի 25 տոկոսի և ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի տարբերության չափը: Եթե նշված տարբերությունը բացասական մեծություն է, ապա ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական ընկերության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխությունը չի ներառվում լրացուցիչ կապիտալի հաշվարկում: Նշվածը արտահայտվում է ստորև ներկայացված բանաձևով.

min(ՎՓՀ, (ՀԿ*0.25 – ՆԱՀԿ)), եթե (ՀԿ*0.25 – ՆԱՀԿ) 0

ՎՓ=

0, եթե (ՀԿ*0.25 – ՆԱՀԿ) < 0

որտեղ՝

ՎՓ - լրացուցիչ կապիտալի հաշվարկում ներառվող՝ ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող

նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխությունն է,

ՎՓՀ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից

փոփոխության հաշվեկշռային մեծությունն է,

ՀԿ - ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունն է,

ՆԱՀԿ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային

արժեքն է, որը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի, կապիտալ ներդրումների և վերագնահատումից օգուտների հանրագումարին` նվազեցված դրանց գծով

կատարված ամորտիզացիոն հատկացումների, վերագնահատումից կորուստների և արժեզրկումից կորուստների չափով,

3) օտարերկրյա ստորաբաժանման ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկման արդյունքում առաջացող օգուտներից և վնասներից,

4) հաշվային պլանի 54-րդ բաժնում հաշվառվող այլ համապարփակ եկամտի այլ տարրերից:

(19-րդ կետը փոփ., խմբ. 20.12.11 թիվ 368-Ն)

20. Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների` այլ համապարփակ եկամտի տարր հանդիսացող վերագնահատումից փոփոխությունները, օգուտները և վնասները:

(20-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն)

21. Սույն կանոնակարգի իմաստով՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք օգտագործվում են ապահովագրական գործունեության, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործառնությունների համար: Ընդ որում, ապահովագրական գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ ապահովագրական ընկերությունը և դրա մասնաճյուղերն իրականացնում են ապահովագրական գործունեություն, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործառնություններ:

22. Ապահովագրական ընկերությունը յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովում է ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:

(22-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 326-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

23. Ապահովագրական ընկերության համար որպես կապիտալի համարժեքության նորմատիվ (Ն1.2) սահմանվում է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի և վճարունակության պահանջվող մեծության ու ռիսկով կշռված ակտիվների մեծության հանրագումարի միջև սահմանային հարաբերակցությունը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ն1.2 = ԸԿ/(ՎՊՄ + ՌԿԱ), որտեղ`

ԸԿ - ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին)` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի,

ՎՊՄ - ն ապահովագրական ընկերության վճարունակության պահանջվող մեծությունն է՝ հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

ՌԿԱ - ն ապահովագրական ընկերության ռիսկով կշռված ակտիվների մեծությունն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՌԿԱ = 0,12 (ՎՌ + ԱՌ) + ԳՌ

որտեղ՝

ՎՌ-ն վարկային ռիսկի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

ԳՌ-ն գործառնական ռիսկի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

ԱՌ-ն արտարժութային ռիսկի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

24. Ապահովագրական ընկերության համար, որպես իրացվելիության նորմատիվ (Ն2 նորմատիվ) սահմանվում է ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների ու վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծության գումարների միջև սահմանային հարաբերակցությունը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ն2=ԱԲԻ/ԸՊ,

որտեղ՝

ԱԲԻ-ն ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծությունն է` հաշվետու շաբաթվա միջին օրական մեծությամբ (հաշվետու շաբաթվա յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծությունների հանրագումարը հարաբերվում է 7-ի):

ԸՊ-ն ապահովագրական ընկերության վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծությունն է:

25. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների (բացառությամբ սույն կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ ենթակետերով նշված ակտիվների) գծով հաշվեգրված տոկոսների) որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման: Բարձր իրացվելի ակտիվներում չեն ընդգրկվում գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված ակտիվները: Բարձր իրացվելի ակտիվներ են համարվում.

1) կանխիկ դրամական միջոցներ (ներառյալ` ճանապարհին գտնվող դրամական միջոցներ), Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր,

2) բանկային ոսկի (ներառյալ` ճանապարհին գտնվող բանկային ոսկի),

3) Կենտրոնական բանկում ապահովագրական ընկերության հաշվի մնացորդ և Կենտրոնական բանկում ներդրված ավանդ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը),

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով, Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» և «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

6) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշեր ունեցող պետությունների, կենտրոնական բանկերի կողմից թողարկված պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով, Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

7) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում ապահովագրական ընկերության բանկային հաշվի (ինչպես նաև` անկանխիկ ոսկով հաշվի) մնացորդ և նշված բանկերում ներդրված ցպահանջ և ժամկետային ավանդ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը),

8) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում ապահովագրական ընկերության հաշվի մնացորդ և նշված բանկերում ներդրված ցպահանջ և ժամկետային ավանդ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը),

9) Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով:

(25-րդ կետը լրաց., փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

26. Վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված պարտավորությունները`

1) ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների մեծությունը` Ն2 նորմատիվի հաշվարկման օրվա (հաշվետու շաբաթվա վերջին օր) վերջի դրությամբ,

2) մինչև Ն2 նորմատիվի հաշվարկման օրը (հաշվետու շաբաթվա վերջին օր) ապահովագրական ընկերությանը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստը (ՆՉՊՊ)` հաշվարկված համաձայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտի,

3) ապահովագրական հատուցման հետ չառնչվող բոլոր պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման Ն2 նորմատիվի հաշվարկման օրվան (հաշվետու շաբաթվա վերջին օր) հաջորդող յոթ օրվա ընթացքում, ինչպես նաև ժամկետանց պարտավորությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

 ՍՏԱՆՁՆԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԵԿ ՌԻՍԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

27. Ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն3) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 Ն3=(Պ/ԸԿ)*100,

որտեղ՝

Պ-ն մեկ ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) գծով ապահովագրական ընկերության կողմից ստանձնած պարտավորության (ապահովագրական գումարի) չափն է՝ նվազեցված

1) այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20% և 50% ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողի պարտավորության չափով,

2) այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերաապահովագրողի պարտավորության չափով,

3) այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 400% ռիսկի կշռին համապատասխանող վերաապահովագրողի պարտավորության դեպքում` պարտավորության 50%-ի չափով: Ընդ որում, սույն ենթակետում նշված վերաապահովագրողի պարտավորությունը Ն3 նորմատիվի հաշվարկից կարող է նվազեցվել 100%-ով, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.

ա. վերաապահովագրողի պարտավորության կատարումն ապահովված է սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20% կամ 50% ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողի կողմից տրված երաշխիքով կամ երաշխավորությամբ,

բ. առկա են երաշխիքի կամ երաշխավորության առկայությունը հավաստող փաստաթղթեր,

գ. երաշխիքի կամ երաշխավորության տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող պայմանագրի (պայմանագրերի) գործողության ժամկետին,

դ. երաշխիքի կամ երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:

ԸԿ - ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:

(27-րդ կետը խմբ. 09.12.10 թիվ 328-Ն)

27.1 Սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 400 % ռիսկի կշռին համապատասխանող վերաապահովագրողի պարտավորությունը Ն3 նորմատիվի հաշվարկից կարող է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը նվազեցվել 100 %-ով, 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը՝ 80 %-ով, 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը՝ 60 %-ով, եթե բավարարված է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում ապահովագրական ընկերությունն առնվազն 3 տարի համագործակցել է տվյալ վերաապահովագրողի հետ և այդ համագործակցության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 2 ապահովագրական պատահար, որի գծով ծագել է վերաապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման իր մասնաբաժինը վճարելու պարտականություն և այդ համագործակցության ընթացքում չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք:

2) Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ վերաապահովագրողի հետ ապահովագրական ընկերության համագործակցության փորձը 3 տարուց պակաս է, սակայն այդ համագործակցության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 1 ապահովագրական պատահար, որի գծով ծագել է վերաապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման իր մասնաբաժինը վճարելու պարտականություն և այդ համագործակցության ընթացքում չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք:

3) Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ վերաապահովագրողի հետ համագործակցության ողջ ժամանակահատվածում (առկայության դեպքում) չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք և Ն3 նորմատիվի հաշվարկման օրվա դրությամբ առկա է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերություն, որի համագործակցության փորձը տվյալ վերաապահովագրողի հետ բավարարում է սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմաններին:

(27.1-ին կետը լրաց. 09.12.10 թիվ 328-Ն, խմբ. 06.11.12 թիվ 293-Ն)

27.2 Սույն կանոնակարգի 27.1-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված համագործակցությունը համարվում է առկա, եթե Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում առկա է սույն կանոնակարգի 27.1-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տևողությամբ ժամանակահատված, որի ընթացքում տվյալ ապահովագրական ընկերությունը (3-րդ ենթակետում նախատեսված այլ ապահովագրական ընկերության համագործակցության փորձը հաշվի առնելու դեպքում` այդ ապահովագրական ընկերությունը) ունեցել է գործող վերաապահովագրության պայմանագրեր տվյալ վերաապահովագրողի հետ:

(27.2-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 328-Ն)

28. Սույն կանոնակարգի իմաստով ապահովագրության օբյեկտները համարվում են փոխկապակցված, եթե դրանց գծով մեծ հավանականությամբ կարող են տրվել ապահովագրական հատուցումներ մեկ ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում:

29. Ն3 նորմատիվի Պ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման, այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության պահին Ն3 նորմատիվը հաշվարկելիս ընդհանուր կապիտալը և Պ տարրը ընդգրկվում են տվյալ օրվա վերջի դրությամբ: Ն3-ի ամսական հաշվարկում ընդհանուր կապիտալն ընդգրկվում է հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ, իսկ Պ տարրը` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԲՈԼՈՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

30. Ապահովագրական ընկերության կողմից ձևավորված տեխնիկական պահուստներին (նվազեցրած վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվները (այսուհետ՝ տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներ) կարող են տեղաբաշխվել հետևյալ ուղղություններով.

 

Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները

Առավելագույն սահմանաչափը տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ բոլոր սուբյեկտներով (փոխառուներով)

Առավելագույն սահմանաչափը տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ մեկ սուբյեկտով (փոխառուով)

(1)

(2)

(3)

1. Կանխիկ դրամական միջոցներ (ներառյալ`

ճանապարհին գտնվող դրամական միջոցներ),

Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ

կանխիկին հավասարեցված վճարային

փաստաթղթեր, բանկային ոսկի (ներառյալ`

ճանապարհին գտնվող բանկային ոսկի)

3%

3%

2. Հայաստանի Հանրապետության և Կենտրոնական

բանկի կողմից թողարկված արժեթղթեր`

ընթացիկ (շուկայական) արժեքով,

Կենտրոնական բանկում ապահովագրական

ընկերության հաշվի մնացորդ և Կենտրոնական

բանկում ներդրված ավանդ, Հայաստանի

Հանրապետության ֆինանսների նախարարության

կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ,

որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը

մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր

վճարման Կենտրոնական բանկի կողմից՝

Հայաստանի Հանրապետության կառավարության

գանձապետական միասնական հաշվի միջոցներից

100 %

100 %

3. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային

կազմակերպությունների կողմից «A+» և բարձր

կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության

կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ

վարկանշային կազմակերպության կողմից «A» և

բարձր վարկանիշ ունեցող պետությունների

պետական գանձնապետական պարտատոմսեր`

ընթացիկ (շուկայական) արժեքով,

Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային

կազմակերպությունների կողմից «A+» ևբարձր

կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության

կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ

վարկանշային կազմակերպության կողմից «A»

ու բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ

արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ

վարկանշային կազմակերպությունների կողմից «A+»

և բարձր կամ Մուդիզ վարկանշային

կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ.

Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A»

ու բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա

բանկերում բանկային հաշիվներ (ինչպես նաև`

անկանխիկ ոսկով հաշիվներ), ցպահանջ և

ժամկետային ավանդներ (եթե ավանդային

պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի

առաջին իսկ պահանջով ավանդի գումարը

ստանալու ավանդատուի իրավունքը)

40 %

5 %

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի կողմից «Ա», «Բ» կամ «Գ» վարկանիշ

ստացած կազմակերպությունների արժեթղթեր`

ընթացիկ (շուկայական) արժեքով,

վերաֆինանսավորում իրականացնող վարկային

կազմակերպությունների կողմից թողարկված

պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով

40 %

5 %

5. Բանկային հաշիվներ (ինչպես նաև` անկանխիկ ոսկով հաշիվներ), ցպահանջ և ժամկետային ավանդներ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը)` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղերին տրամադրված ցպահանջ և պայմանագրով նախատեսված ժամկետ չունեցող փոխառություններ, եթե փոխառության պայմանագրով սահմանափակված չէ փոխատուի առաջին իսկ պահանջով փոխառության գումարը ստանալու փոխատուի իրավունքը

100 %

20%
6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական, ներդրումային ընկերություններին և իրենց կանոնադրության համաձայն հրապարակային օֆերտայի միջոցով փոխառություններ ներգրավող վարկային կազմակերպություններին, ինչպես նաև օտարերկրյա ապահովագրական, ներդրումային ընկերությունների և իրենց կանոնադրության համաձայն հրապարակային օֆերտայի միջոցով փոխառություններ ներգրավող վարկային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերին տրամադրված ցպահանջ և պայմանագրով նախատեսված ժամկետ չունեցող փոխառություններ, եթե փոխառության պայմանագրով սահմանափակված չէ փոխատուի առաջին իսկ պահանջով փոխառության գումարը ստանալու փոխատուի իրավունքը: 20%

5%

(30-րդ կետը փոփ. 09.12.10 թիվ 328-Ն, լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)

31. Ապահովագրական ընկերությունը չի կարող տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները տեղաբաշխել ածանցյալ գործիքներում, գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված ակտիվներում և այն ակտիվներում, որոնց վրա կա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման:

(31-րդ կետը փոփ. 16.10.12 թիվ 275-Ն)

32. Սույն կանոնակարգի 30-րդ կետում նշված ուղղությունները և սահմանաչափերը, ինչպես նաև 31-րդ կետում նշված սահմանափակումները չեն տարածվում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված ապահովագրության դասի գծով ձևավորված տեխնիկական պահուստների նկատմամբ: Տվյալ դասի գծով ձևավորված տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները տեղաբաշխվում են ապահովագրության պայմանագրում նշված ակտիվներում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` պայմանագրում նշված ակտիվներին ռիսկայնությամբ հնարավորինս մոտ ակտիվներում:

33. Տեխնիկական պահուստները (նվազեցրած վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) և տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները Ն4 նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են հաշվետու օրվա վերջի դրությամբ` հաշեկշռային արժեքով, բացառությամբ այն ակտիվների, որոնք սույն կանոնակարգի 30-րդ կետի Ն4 նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ (շուկայական) արժեքով:

(33-րդ կետը խմբ. 20.12.11 թիվ 368-Ն)

34. (կետն ուժը կորցրել է 20.12.11 թիվ 368-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

 ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

35. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն5) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

 Ն5=(Ռ/ԸԿ)*100, որտեղ՝

Ռ - ն ապահովագրական ընկերության կողմից մեկ անձին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունների, կանխավճարների, ռեպո համաձայնագրերի, (համաձայն սույն կանոնակարգի 38.1-րդ կետի), ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի (համաձայն սույն կանոնակարգի 38.2-րդ կետի), ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջների մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկված արժեթղթերում ներդրումների, մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ ունեցած ցանկացած այլ պահանջների, վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածների մնացորդների, այդ թվում՝ տվյալ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից այլ անձին տվյալ ապահովագրական ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), ինչպես նաև տվյալ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխավորությունների հանրագումարն է` հաշվեկշռային (արտահաշվեկշռային) արժեքով:

ԸԿ - ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:

(35-րդ կետը լրաց., փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

36. Ն5 նորմատիվի Ռ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման, այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության պահին Ն5 նորմատիվը հաշվարկելիս ընդհանուր կապիտալը և Ռ տարրը ընդգրկվում են տվյալ օրվա վերջի դրությամբ:

37. Ն5 նորմատիվի ամսական հաշվարկում ընդհանուր կապիտալը ընդգրկվում է հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ, իսկ Ռ տարրը` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, բացառությամբ ապահովագրական ընկերության բանկային հաշիվների, որոնք նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են ամսվա միջին օրական մեծությամբ:

38. Ն5 նորմատիվը չի հաշվարկվում ապահովագրական ընկերության բանկային հաշիվների ծագման և դրանց յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

38.1. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում ռեպո համաձայնագրերը համարվում են պահանջ ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ նկատմամբ` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի չափով, իսկ սույն կանոնակարգի հավելված 2-ի 3-րդ գլխով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում՝ ռեպո համաձայնագրի չապահովված մասի արժեքի չափով:(38.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, խմբ. 27.11.12 թիվ 326-Ն)

38.2. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջները ընդգրկվում են միայն ածանցյալ գործիքների գծով հաշվեկշռի ակտիվային մասում արտացոլված գումարների չափով, բացառությամբ այն դեպքի, երբ ապահովագրական ընկերությունը սվոպ գործարքի արդյունքում ստացել է երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ՝ ռուսական ռուբլու), որի դեպքում Ռ տարրի հաշվարկում սվոպն ընդգրկվում է ապահովագրական ընկերության արտահաշվեկշռում արտացոլված ստացման ենթակա ամբողջ գումարի չափով:

(38.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

38.3. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը և փոխառությամբ տրամադրված արժեթղթերը համարվում են պահանջ՝

1) տվյալ արժեթղթի թողարկողի նկատմամբ՝ արժեթղթի հաշվեկշռային արժեքի չափով, և

2) ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ (փոխառուի) նկատմամբ՝ սույն կանոնակարգի հավելված 2-ի 15.2 կետով սահմանված չապահովված մասի արժեքի չափով: Ընդ որում, եթե ապահովագրական ընկերությունը ռեպո համաձայնագրով ձեռք է բերել երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ ռուսական ռուբլու), ապա վերջինս Ռ տարրի հաշվարկի առումով չի դիտվում որպես ռեպո համաձայնագրի ապահովվածություն:

(38.3-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

39. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում չեն ընդգրկվում.

1) Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված պարտատոմսերը, Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ այլ պահանջները,

2) սույն կանոնակարգի 17-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումները, ինչպես նաև նույն կետի 9-րդ ենթակետով սահմանված ներդրումները` հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող չափով,

3) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ապահովագրական ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված կուտակային հաշվի մնացորդը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ապահովագրական ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով բացված կուտակային հաշվի մնացորդը չի ընդգրկվում Ն5 նորմատիվի հաշվարկում մինչև Կենտրոնական բանկի կողմից ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցումը,

4) վերաապահովագրության այն պայմանագրերից բխող դեբիտորական պարտքերը, որոնցով ապահովագրական ընկերությունն իր կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերը վերաապահովագրում է, ինչպես նաև` վերաապահովագրողի բաժինը տեխնիկական պահուստներում,

5) այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված են.

ա. Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված պարտատոմսերով, Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով,

բ. կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով կամ երաշխավորություններով,

գ. սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերով,

դ. սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,

ե. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «AA-» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «Aa3» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանիշային կազմակերպության կողմից «A+» և բարձր վարկանիշեր ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի թողարկած արժեթղթերով,

զ. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «AA-» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «Aa3» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանիշային կազմակերպության կողմից «A+» և բարձր վարկանիշեր ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով:

Ընդ որում, այդ պահանջները և դրանց ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև պահանջների` մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի` մինչև մարումն ընկած ժամկետները, երաշխիքների կամ երաշխավորությունների տրամադրման ժամկետները: Բացի այդ, փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում ապահովագրական ընկերությանը տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:

(39-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

39.1. Այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված չեն սույն կանոնակարգի 39-րդ կետի 5-րդ ենթակետի ա-զ պարբերություններում նշված ապահովվածության տեսակներով, չապահովված մասով ընդգրկվում են Ն5 նորմատիվի հաշվարկի մեջ, իսկ ապահովված մասը չի ընդգրկվում Ն5 նորմատիվի հաշվարկի մեջ: Ընդ որում, Ն5 նորմատիվի հաշվարկում ընդգրկվող պահանջների չապահովված մասերն իրենց գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:Սույն կետը չի տարածվում ռեպո համաձայնագրերի, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի և փոխառությամբ տրամադրված արժեթղթերի վրա:

(39.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)

40. Մեկ ապահովադրի հետ կնքվելիք ապահովագրության պայմանագրերի գծով 500 մլն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող դեբիտորական պարտքերը չեն ընդգրկվում Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում, եթե դրա վերաբերյալ առկա է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Կենտրոնական բանկի նախագահի (այսուհետ՝ Նախագահ) համաձայնությունը: Նախագահը համաձայնություն է տալիս ապահովագրության պայմանագրերի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելու համար, եթե

1) միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարների վճարման ժամկետը չի գերազանցում ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 14-օրյա ժամկետը կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրավճարն ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից,

2) ապահովագրության պայմանագրով ապահովագրավճարի միանվագ վճարման կարգ նախատեսված չլինելու դեպքում՝ հերթական վճարումների պարբերականությունը և հերթական վճարվող գումարների մեծությունները հավասարաչափ բաշխված են ապահովագրության ամբողջ ժամանակահատվածի համար,

3) ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ եթե միանվագ կամ որևէ հերթական ապահովագրավճարի վճարումը կետանցվում է և կետանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում չի իրականացվում կետանցված ապահովագրավճարի վճարում, ապա ապահովագրության պայմանագիրը կետանցմանը հաջորդող 5-րդ օրը միակողմանի լուծվում է ապահովագրողի կողմից,

4) ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրողն ապահովագրական հատուցում վճարելիս հաշվանցում է տվյալ ապահովագրության պայմանագրի գծով հատուցումը վճարելու պահին առկա ամբողջ դեբիտորական պարտքը: Ընդ որում, ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ եթե մեկ ապահովագրական պատահարի արդյունքում տվյալ ապահովադրի հետ կնքված մեկ կամ մի քանի ապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրական հատուցում վճարելիս կիրառվում է սույն ենթակետով սահմանված դրույթը, ապա առաջնահերթ բավարարվում են այդ պայմանագրերով ապահովադիր չհանդիսացող ֆիզիկական անձ շահառուների, այնուհետ՝ ապահովադիր չհանդիսացող իրավաբանական անձ շահառուների, իսկ վերջում՝ ապահովադիր հանդիսացող շահառուների պահանջները (նման շահառուների առկայության դեպքում): Եթե սույն ենթակետով սահմանված դրույթը կիրառելու արդյունքում գումարը չի բավարարում ապահովադիր չհանդիսացող բոլոր ֆիզիկական անձ շահառուների պահանջները բավարարելու համար, ապա ապահովագրական հատուցում վճարելիս հաշվանցվում է միայն դեբիտորական պարտքի մի մասը այնպես, որ հաշվանցման արդյունքում հնարավոր լինի բավարարել ապահովադիր չհանդիսացող բոլոր ֆիզիկական անձ շահառուների պահանջները:

41. Նախագահը համաձայնություն չի տալիս ապահովագրության պայմանագրերի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելուն, եթե բացակայում է սույն կանոնակարգի 40-րդ կետի 1-4 ենթակետերում նշված պայմաններից որևէ մեկը կամ եթե նշված համաձայնությունը տալու դեպքում կարող են վտանգվել ապահովագրական համակարգի (կամ առանձին ապահովագրական ընկերության) հուսալիությունը և (կամ) բնականոն գործունեությունը կամ եթե նշված պայմանագիրը թեև պարունակում է սույն կանոնակարգի 40-րդ կետում սահմանված բոլոր պայմանները, սակայն պարունակում է այնպիսի դրույթ, որը հնարավորություն է տալիս շրջանցել սույն կանոնակարգի 40-րդ կետի պայմաններից որևէ մեկը:

42. Սույն կանոնակարգի 40-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու համար ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում՝ կցելով կնքվող ապահովագրության պայմանագրի նախագիծը: Անհրաժեշտության դեպքում՝ Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ:

43. Եթե ապահովագրական ընկերությունը ապահովագրության պայմանագրի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելու վերաբերյալ ստացել է Նախագահի համաձայնությունը, ապա ապահովագրության պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում կնքված ապահովագրության պայմանագրի պատճենը: Ընդ որում, եթե կնքված ապահովագրության պայմանագրի և 42-րդ կետի համաձայն ներկայացված ապահովագրության պայմանագրի նախագծի միջև առկա են այնպիսի անհամապատասխանություններ, որոնց առկայության դեպքում չեն պահպանվել սույն կանոնակարգի 40-րդ և 41-րդ կետերի պահանջները, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Նախագահի համաձայնությունը ի սկզբանե համարվում է չտրված: Եթե ապահովագրական ընկերության կողմից խախտվում են սույն կանոնակարգի 40-րդ կետի համաձայն ապահովագրության պայմանագրում սահմանված դրույթները, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Նախագահի համաձայնությունը համարվում է չտրված խախտումը իրականացնելու պահից:

44. Նախագահը որոշում է կայացնում սույն կանոնակարգի 40-րդ կետով սահմանված համաձայնությունը տալու կամ այն մերժելու մասին` ապահովագրական ընկերության կողմից դիմումը ներկայացնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում Նախագահը որոշում չի կայացնում համաձայնությունը տալու կամ այն մերժելու վերաբերյալ, ապա համաձայնությունը համարվում է տրված:

(44-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն)

45. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սույն կանոնակարգի 44-րդ կետով սահմանված 10-օրյա ժամկետի ընթացքը կարող է կասեցվել` մինչև պահանջվող լրացուցիչ տեղեկությունների ստացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  8.1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ (ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՆՈՐՄԱՏԻՎ, ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ԴԻՐՔԻ ՆՈՐՄԱՏԻՎ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

(վերնագիրը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

 

45.1. Արտարժութային դիրքի նորմատիվը (Ն6.1) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ն6.1 = (Դ/ԸԿ) * 100,

որտեղ`

Դ-ն արտարժութային համախառն դիրքն է, որը հանդիսանում է տարբեր արտարժույթների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումարը` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի: Ընդ որում, արտարժութային համախառն դիրքը հաշվարկվում է ինչպես բոլոր ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ միայն սույն կանոնակարգի 45.3-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքները ներառյալ:

ԸԿ-ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:

(45.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

45.2. Ըստ առանձին արտարժույթների դիրքի նորմատիվը (Ն6.2 նորմատիվ) հաշվարկվում է յուրաքանչյուր արտարժույթի համար` համաձայն հետևյալ բանաձևի.

Ն6.2 = (Դi/ԸԿ) * 100,

որտեղ`

Դi -ն i-րդ արտարժույթի գծով արտարժութային բաց դիրքի բացարձակ մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի: Ընդ որում, արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է ինչպես բոլոր ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ միայն սույն կանոնակարգի 45.3-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքները ներառյալ:

ԸԿ-ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:

(45.2-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, փոփ. 27.11.12 թիվ 326-Ն)

45.3. Ն6.1 և Ն6.2 նորմատիվները ածանցյալ գործիքները ներառյալ հաշվարկելիս հաշվարկում ներառվում են միայն ստորև նշված ածանցյալ գործիքները`

1) սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,

2) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանիշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշեր ունեցող պետությունների, կենտրոնական բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները,

3) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշեր ունեցող օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,

4) Արժութային և փոխարժեքային սվոպեր:

(45.3-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)

45.4. Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում ածանցյալ գործիքներն ընդգրկվում են միայն արտահաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ` ածանցյալ գործիքի գծով արտահաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրած տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):

(45.4-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

(8.1-ին գլուխը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Եթե ապահովագրական ընկերությունը «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի «դ» ենթակետով, 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով և 14-րդ կետով սահմանված դասերից (ենթադասերից) որևէ մեկով առնվազն յոթ տարի ապահովագրական գործունեություն է իրականացնում, սակայն տվյալ ընկերության մոտ այդ դասերի գծով սույն կանոնակարգի Հավելված 1-ի 8-րդ կետով սահմանված ժամանակահատվածի համար նույն կետով սահմանված տեղեկատվություն առկա չէ, ապա սույն կանոնակարգի Հավելված 1-ի 8-րդ կետը տվյալ ապահովագրական ընկերության համար ուժի մեջ է մտնում անհրաժեշտ տեղեկատվության առկայության պահից, բայց ոչ ուշ, քան 2014 թվականի հունվարի 1-ը:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 09.12.10 թիվ 328-Ն, խմբ., լրաց., փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, խմբ. 06.11.12 թիվ 293-Ն, լրաց., փոփ. խմբ. 27.11.12 թիվ 326-Ն, փոփ. 16.10.12 թիվ 275-Ն)

 

 

Հավելված 1

«Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման
և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին

չարգելված համարելու չափանիշները»
Կանոնակարգ 3/
02-ի

ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

 ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

1. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունը կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով վճարունակության պահանջվող մեծությունը (ՎՊՄ) հաշվարկում է սույն գլխի համաձայն:

2. Երեք տարուց ավելի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն ապահովագրավճարների մեթոդով և ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծություններից առավելագույնն է:

3. Մինչև երեք տարի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունն է:

4. Եթե ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար սույն կանոնակարգի համաձայն հաշվետու ամսվա համար հաշվարկված ՎՊՄ-ն ավելի փոքր է հաշվետու ամսվան նախորդող ամսվա համար հաշվարկված մեծությունից, ապա հաշվետու ամսվա ՎՊՄ-ն հավասար է հաշվետու ամսվան նախորդող ամսվա ՎՊՄ-ին՝ բազմապատկած պահանջների պահուստի գործակցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված մեծությունը ավելի փոքր է, քան հաշվետու ամսվա համար հաշվարկված վճարունակության պահանջվող մեծությունը: Պահանջների պահուստի գործակիցը հաշվարկվում է որպես հաշվետու և դրան նախորդող ամսվա վերջին օրերի դրությամբ պահանջների պահուստի մեծությունների (նվազեցրած պահանջների պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով) հարաբերություն: Ընդ որում, եթե պահանջների պահուստի գործակիցը մեծ է 1-ից, ապա հաշվարկում այն վերցվում է 1 մեծությամբ:

(4-րդ կետը փոփ. 09.12.10 թիվ 328-Ն)

5. Ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

 ԱՄ=Ա*ԳՍ*0.2,

որտեղ՝

ԱՄ -ն ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

Ա -ն ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում հաշվեգրված համախառն ապահովագրավճարների և նույն ժամանակահատվածի ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների հանրագումարներից առավելագույնն է` նվազեցված հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսներին դադարեցված (լուծված) ապահովագրության պայմանագրերի գծով վերադարձված և վերադարձման ենթակա ապահովագրավճարների գումարի չափով: Եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրական գործունեություն մինչև մեկ տարի տևողությամբ, ապա Ա-ի հաշվարկում ընդգրկվում է տվյալ տարվա համար գործարար ծրագրով նախատեսված համախառն ապահովագրավճարների գումարից և փաստացի գործունեության ամբողջ ժամանակահատվածում հաշվեգրված համախառն ապահովագրավճարների գումարից առավելագույնը: «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «11-13»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության յուրաքանչյուր դասի ապահովագրավճարները` նվազեցված դադարեցված (լուծված) ապահովագրության պայմանագրերի գծով վերադարձված և վերադարձման ենթակա ապահովագրավճարների գումարի չափով, Ա տարրի հաշվարկում մասնակցում են 150% կշռով,

ԳՍ - սեփական պահման գործակից՝ հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվեգրված ընդհանուր ապահովագրական հատուցումների և այդ հատուցումների մեջ վերաապահովագրողների մասնակցության բաժնի տարբերության (զուտ հատուցումներ) հարաբերությունն է հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվեգրված ընդհանուր ապահովագրական հատուցումներին: Եթե ԳՍ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:

6. Ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՀՄ=Պ*ԳՍ*0.3,

որտեղ՝

ՀՄ-ն ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

Պ-ն պահանջների ընդհանուր ծավալն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 Պ = (Հ-Փ+ՊՊփոփ) / 3,

որտեղ՝

Հ-ն հաշվետու ամսին և դրան նախորդող երեսունհինգ ամիսներին ապահովագրական ընկերության կողմից ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվեգրված ապահովագրական հատուցումների հանրագումարն է,

Փ - հաշվետու ամսին և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ստացված և ստացման ենթակա փոխհատուցումների հաշվեկշռային արժեքների գումարն է,

ՊՊփոփ - պահանջների պահուստի փոփոխությունն է հաշվետու ամսվա և դրան նախորդող 35 ամիսների ընթացքում՝ առանց նվազեցնելու վերաապահովագրողների մասնաբաժինը,

ԳՍ - սեփական պահման գործակից՝ հաշվետու ամսվա և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվեգրված ընդհանուր ապահովագրական հատուցումների և այդ հատուցումների մեջ վերաապահովագրողների մասնակցության բաժնի տարբերության (զուտ հատուցումներ) հարաբերությունն է հաշվետու ամսվա և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվեգրված ընդհանուր ապահովագրական հատուցումներին: Եթե ԳՍ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:

7. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «11-13»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության յուրաքանչյուր դասի գծով ապահովագրական հատուցումները, փոխհատուցումները և պահանջների պահուստի փոփոխությունը սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Պ տարրի հաշվարկում մասնակցում են 150% կշռով:

8. Եթե ապահովագրական ընկերությունը «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի «դ» ենթակետով, 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով և 14-րդ կետով սահմանված դասերից (ենթադասերից) որևէ մեկով առնվազն յոթ տարի ապահովագրական գործունեություն է իրականացնում, ապա սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ապահովագրական հատուցումների, փոխհատուցումների և պահանջների պահուստի փոփոխության մեծությունները նշված ապահովագրության դասերի (ենթադասերի) գծով հաշվարկվում են հաշվետու ամսվա և դրան նախորդող 83 ամիսների կտրվածքով, իսկ նույն կետով սահմանված «Պ» տարրը հաշվարկելիս բանաձևի հայտարարում վերցվում է 7:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

9. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունը կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով ՎՊՄ-ն հաշվարկում է սույն գլխի համաձայն:

10. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն սույն գլխի համաձայն կյանքի ապահովագրության առանձին դասերի համար հաշվարկված վճարունակության պահանջվող մեծությունների հանրագումարն է:

11. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության դասերով (բացառությամբ` ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի իրականացվող դժբախտ պատահարներից, առողջության ապահովագրության) գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար նշված դասերի գծով վճարունակության պահանջվող մեծությունը (ՎՊՄ) մաթեմատիկական պահուստի մեթոդով և ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունների հանրագումարն է:

12. Կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստի մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԱՊՄ=ՄՊ*ԳՊ*0.04, որտեղ՝

ԱՊՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

ՄՊ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծությունն է,

ԳՊ - վերաապահովագրության գործակից` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի (նվազեցված մաթեմատիկական պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով) հարաբերությունն է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծությանը: Եթե ԳՊ-ն փոքր է 0,85-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,85 մեծությամբ:

13. Կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 ՌԿՄ=ՌԿ*ԳՌ*0.003, որտեղ՝

ՌԿՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

ՌԿ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ռիսկային կապիտալի մեծությունն է, որը հանդիսանում է կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարի մեծության և այդ պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծության տարբերություն: Ընդ որում, եթե ապահովագրության պայմանագրով նախատեսված է ապահովագրական գումարի վճարում անուիտետի միջոցով կամ մաս-մաս վճարում կամ նախատեսված է պարբերական վճարումների այլ ձև, ապա ռիսկային կապիտալը հաշվարկվում է որպես այդ գումարների ներկա (զեղչված) արժեքի և այդ պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի տարբերություն,

ԳՌ - վերաապահովագրության գործակից՝ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) գծով հաշվարկված ռիսկային կապիտալի մեծության և այդ մեծության մեջ վերաապահովագրողի մասնակցության բաժնի տարբերության (զուտ ռիսկային կապիտալ) հարաբերությունն է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) գծով հաշվարկված ռիսկային կապիտալի համախառն մեծությանը: Եթե ԳՌ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:

14. Եթե կյանքի ապահովագրության առանձին պայմանագրերի գծով ռիսկային կապիտալը բացասական մեծություն է, ապա ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծության հաշվարկում այն մասնակցում է 0 արժեքով:

15. Կյանքի ապահովագրության այն պայմանագրերի գծով, որոնցով ապահովագրական հատուցում վճարվում է միայն սահմանված որոշակի ժամկետում մահվան դեպքում (կյանքի ժամկետային ապահովագրություն) և այդ պայմանագրի գործողության ժամկետը չի գերազանցում 3 տարին, ռիսկային կապիտալի մեթոդը կիրառելիս սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված բանաձևում 0.003-ի փոխարեն օգտագործվում է 0.001 գործակիցը, իսկ եթե պայմանագրի գործողության ժամկետը գերազանցում է 3 տարին, սակայն չի գերազանցում 5 տարին, կիրառվում է 0.0015 գործակիցը:

16. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի դժբախտ պատահարներից, առողջության ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող մեծությունը (ՎՊՄ) նշված դասի գծով հաշվարկվում է սույն հավելվածի գլուխ 1-ով ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների համար սահմանված պահանջների համաձայն:

17. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության դասով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն նշված դասի գծով հաշվարկվում է որպես հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում ապահովագրության տվյալ դասի գծով հաշվեգրված կառավարչական ծախսերի (կառավարչական և հասարակական կապերի գծով ծախսեր, ուսուցման ծախսեր և այլ ոչ տոկոսային ծախսեր) 25 տոկոս: Ընդ որում, տվյալ դասի գծով կառավարչական ծախսերի հաշվարկն իրականացվում է համամասնության սկզբունքով, այսինքն` հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում ապահովագրական ընկերության կողմից հաշվեգրված համախառն ապահովագրավճարներում ապահովագրության տվյալ դասի գծով հաշվեգրված մեծության տեսակարար կշիռը կիրառվում է նույն ժամանակահատվածում ապահովագրական ընկերության կողմից հաշվեգրված ընդհանուր կառավարչական ծախսերի նկատմամբ:

18. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ և (կամ) 6-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության դասերով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն նշված դասերի գծով հաշվարկվում է մաթեմատիկական պահուստի մեթոդով:

19. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության դասով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն նշված դասի գծով հավասար է տոնտինի ներքո կուտակված ակտիվների 1 տոկոսին:

 

Հավելված 2

«Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման
և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին

չարգելված համարելու չափանիշները»
Կանոնակարգ 3/
02-ի

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

 ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԻՍԿԻ ԿՇԻՌՆԵՐԸ

 

1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով ապահովագրական ընկերության վարկային ռիսկը (ՎՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 ՎՌ = (ՎՌ1+ ՎՌ2+ …+ ՎՌՆ)/Ն,

որտեղ`

ՎՌ1, ՎՌ2, …, ՎՌՆ – վարկային ռիսկի մեծությունն է` ըստ հաշվետու ամսվա օրերի,

Ն – հաշվետու ամսվա օրերի քանակն է:

2. ՎՌ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՎՌ= Ա11 + Ա22 +…+ Աո*Ռո, որտեղ`

Ա1, Ա2, ..., Աո-ը ապահովագրական ընկերության ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալից), արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների հանրագումարներն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների: Ա տարրի հաշվարկը արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների գծով իրականացվում է սույն հավելվածի գլուխ 2-ի համաձայն: Ընդ որում, վարկային ռիսկի հաշվարկում ապահովագրական ընկերությունները կարող են կիրառել սույն հավելվածի գլուխ 3-ով սահմանված վարկային ռիսկի զսպման մեխանիզմները (այսուհետ՝ ՎՌԶՄ),

Ռ1, Ռ2, ..., Ռո-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:

(2-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, խմբ. 27.11.12 թիվ 326-Ն)

3. Ապահովագրական ընկերության վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` հետևյալ ռիսկի կշիռներով.

 

Աղյուսակ 1

 

Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում օգտագործվող ռիսկի կշիռների աղյուսակ

 

Ակտիվների տեսակներ

Ռիսկի կշիռներ (տոկոս)

դրամային ակտիվների համար

արտարժութային ակտիվների համար

1. 

    Կանխիկ դրամական միջոցներ դրամարկղում (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուբլով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուբլով)

    0

    0

    2.

    Կենտրոնական բանկում ապահովագրական ընկերության հաշվի մնացորդներ, ներդրված ավանդներ, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի նկատմամբ

    0

    0

    3.

    Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր

    0

    -

    4.

    Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով

    0

    -

    5.

    Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ

    0

    0

    6.

    Տվյալ ապահովագրական ընկերությունում պահվող՝ Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում) ապահովված պահանջներ

    0

    0

    7.

    (կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 326-Ն)

    8.

    (կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 326-Ն)

    9.

    Արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր

    10

    10.

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից

    10

    10

    10.1

    Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր

    10

    -

    11.

    Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ

    20

    20

    12.

    Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով), ինչպես նաև ճանապարհին գտնվող՝ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով)

    20

    20

    13.

    Բանկային հաշիվներ (ինչպես նաև` անկանխիկ ոսկով հաշիվներ) և ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում

    20

    30

    14.

    Ապահովագրական ընկերությունների նկատմամբ պահանջներ, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերաապահովագրողների բաժինը տեխնիկական պահուստներում

    20

    30

    15.

    Պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 0
    «A+»-ից «A-» 20
    «BBB+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 0
    «A1»-ից «A3» 20
    «Baa1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 0
    «A»-ից «A-» 20
    «B++»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 0
    «A+»-ից «A-» 20
    «BBB+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 0
    «A1»-ից «A3» 20
    «Baa1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 0
    «A»-ից «A-» 20
    «B++»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    16. 

    Պահանջներ օտարերկրյա տեղական կառավարման մարմինների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    17. 

    Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4»,« d» 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4»,« d» 150
    վարկանիշ չունեցող 100

    18. 

    Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150

    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150

    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    19.

    Պահանջներ Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած կազմակերպությունների նկատմամբ

    «Ա+»-ից «Բ-» 20
    «Գ+»-ից «Գ-» 50
    «Դ+»-ից «Դ -» 100
    «Ե+»-ից «Զ» 150

    «Ա+»-ից «Բ-» 30
    «Գ+»-ից «Գ-» 75
    «Դ+»-ից «Դ-» 150
    «Ե+»-ից «Զ» 225

    20.

    Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150 
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4», «d» 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4», «d» 150
    վարկանիշ չունեցող 100

     21.

    Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BB-» 100
    «BB-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Ba3» 100
    «Ba3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BB-» 100
    «BB-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Ba3» 100
    «Ba3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    21.1.

    Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

    -

    50

    21.2.

    Ճանապարհին գտնվող ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

    -

    75

    22.

    Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների (բացառությամբ ապահովագրական ընկերությունների) և օտարերկրյա բանկերի և օտարերկրյա այլ ֆինանսական կազմակերպությունների (բացառությամբ օտարերկրյա ապահովագրական ընկերությունների)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ

    50

    75

    22.1

    Կանխիկ դրամական միջոցներ (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուբլու), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուբլու)

    -

    100

    22.2

    22.1-րդ կետում նշված ակտիվներից տարբեր այլ ակտիվներ երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու)

    -

    150

     23.

    Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ.
    1) Փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (այսուհետ` Պահանջ) չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը,
    2) Սույն կետի 1-ին ենթակետին բավարարող Պահանջը չի գերազանցում սույն կետի 1-ին ենթակետին բավարարող բոլոր Պահանջների հանրագումարի 0.2%-ը

    75

    110

    24.

    Պահանջներ Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

    100

    150

    25.

    Դատարանի վճռով սառեցված կամ արգելանքի տակ գտնվող միջոցներ

    100

    150

    26.

    Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով

    100

    -

    27.

    (կետն ուժը կորցրել է 20.12.11 թիվ 368-Ն)

    28.

    Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ

    100

    -

    29.

    Ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված ակտիվներ, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթեր

    100

    150

    30.

    Սույն կանոնակարգի 17-րդ կետի 4-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված ներդրումների այն մասը, որը չի նվազեցվում ապահովագրական ընկերության հիմնական կապիտալից, բացառությամբ նույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում այլ ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում իրականացված ներդրումների

    150

    225

    31.

    Պահանջներ օտարերկրյա վերաապահովագրողների նկատմամբ, ներառյալ օտարերկրյա վերաապահովագրողների բաժինը տեխնիկական պահուստներում

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BBB-» 400
    «BB+»-ից ցածր 830
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Baa3» 400
    «Ba1»-ից ցածր 830
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B+» 400
    «B»-ից ցածր 830
    վարկանիշ չունեցող 800

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BBB-» 400
    «BB+»-ից ցածր 830
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Baa3» 400
    «Ba1»-ից ցածր 830
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B+» 400
    «B»-ից ցածր 830
    վարկանիշ չունեցող 800

    32.

    Պահանջներ ներդրումային ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի առկայության դեպքում)

    Ստանդարտ և Փուրզ
    «AAA»-ից «AA-» և «A-1+», «A-1» 20
     «A+»-ից «A-» և «A-2» 50
    «BBB+»-ից «BBB-», «BB+»-ից «BB-» և «A-3»-ից ցածր 100
    «B+»-ից ցածր 150

    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» և «P-1» 20
    «A1»-ից «A3» և «P-2» 50
    «Baa1»-ից «Baa3»,
    «Ba1»-ից «Ba3» և «P-3»-ից ցածր 100
    «B1»-ից ցածր 150

    Ստանդարտ և Փուրզ
    «AAA»-ից «AA-» և «A-1+», «A-1» 20
     «A+»-ից «A-» և «A-2» 50
    «BBB+»-ից «BBB-» ,«BB+»-ից «BB-» և «A-3»-ից ցածր 100
    «B+»-ից ցածր 150

    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» և «P-1» 20
    «A1»-ից «A3» և «P-2» 50
    «Baa1»-ից «Baa3»
    «Ba1»-ից «Ba3» և «P-3»-ից ցածր 100
    «B1»-ից ցածր 150

    Ֆիտչ
    «F1+», «F1» 20
    «F2» 50
    «F3» և ցածր 100

    Ֆիտչ
    «F1+», «F1» 20
    «F2» 50
    «F3» և ցածր 100

    33. Պահանջներ ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

    Համաձայն սույն հավելվածի 6.2 կետի

    Համաձայն սույն հավելվածի
    6.2 կետի

    34. Պահանջներ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

    150

    150

    35. Պահանջներ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

    Համաձայն սույն հավելվածի 6.3 կետի

    Համաձայն սույն հավելվածի
    6.3 կետի

    36.

    Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք ընդգրկված չեն սույն աղյուսակի այլ կետերում

    100

    150

    (աղյուսակը լրաց., փոփ., խմբ. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)

    (3-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 20.12.11 թիվ 368-Ն, փոփ. 27.11.12 թիվ 326-Ն)

    4. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ով սահմանված ակտիվները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռային արժեքով:

    (4-րդ կետը խմբ. 27.11.12 թիվ 326-Ն)

    5. Հաշվեկշռային ածանցյալ գործիքների ռիսկով կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային արժեքը:

    (5-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)

    6.(6-րդ կետն ուժը կորցրել է  27.11.12 թիվ 326-Ն)

    6.1. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 34-րդ կետում նշված բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված ֆոնդերը, բացառությամբ ֆոնդերի ֆոնդի, անշարժ գույքի ֆոնդի, ինչպես նաև ոչ հրապարակային ֆոնդերը: Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված ոչ բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում բարձր ռիսկային ֆոնդեր չհամարվող ֆոնդերը:

    (6.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

    6.2. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար պետք է հաշվարկել տվյալ ֆոնդի ակտիվներին տրված ռիսկի կշիռների միջին կշռված մեծությունը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի կառավարչի կողմից հաշվարկման պահի դրությամբ բացահայտված (տրամադրված) ֆոնդի ակտիվների ընդհանուր ծավալի (խմբավորված ըստ ռիսկի կշիռների) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե տվյալ տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ոչ շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում: Եթե սույն կետով սահմանված տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ավելի շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում կամ չի բացահայտվել (տրամադրվել), ապա սույն հավելվածի աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է 100%:

    (6.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

    6.3. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 35-րդ կետում նշված վարկանիշ չունեցող օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշվում է աղյուսակ 1.1-ի համաձայն: Ընդ որում, աղյուսակ 1.1-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ֆոնդերը պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 337-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի ներդրումային սահմանափակումները» կանոնակարգ 10/10-ի 9-րդ կետով սահմանված պահանջներին:

    Աղյուսակ 1.1

     

    ՖՈՆԴԻ ՏԵՍԱԿԸ

    ՌԻՍԿԻ ԿՇԻՌԸ

     

    ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԵՐ

     

    1.

    Դրամական շուկայի ֆոնդեր

    20%

    2.

    Ստանդարտ ֆոնդեր (տարատեսականացված)

    50%

     

    ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐ

     

    3.

    Ֆոնդերի ֆոնդ, որի ակտիվները ներդրվում են միայն հրապարակային ստանդարտ տարատեսականացված ֆոնդերում

    50%

    4.

    Անշարժ գույքի ֆոնդ (տարատեսականացված)

    75%

    5.

    Այլ մասնագիտացված ֆոնդեր

    150%

     

    1-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ՖՈՆԴԵՐ

     

    6.

    1-5-րդ կետերում չնշված ֆոնդեր

    150%

    (6.3-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

    7. Ապահովագրական ընկերությունները բոլոր ոչ ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում՝ Կենտրոնական բանկից վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների) նկատմամբ պահանջները կարող են կշռել յուրաքանչյուր ակտիվի նկատմամբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ով համապատասխան արժույթի համար սահմանված «վարկանիշ չունեցող» ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով վերջիններիս անհատական վարկանիշերը: Նման մոտեցման կիրառման դեպքում ապահովագրական ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնում են այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

    (7-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն)

    8. Եթե միևնույն պահանջը սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ, ապահովագրական ընկերությունը պետք է ընտրի ամենացածր ռիսկի կշիռը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

    1) այն դեպքում, երբ պահանջը միաժամանակ բավարարում է սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 25-րդ կամ 29-րդ կետերին և Աղյուսակ 1-ով սահմանված այլ ռիսկի կշիռներին, ապա վարկային ռիսկի հաշվարկում նման պահանջը պետք է ընդգրկել համապատասխանաբար 100 կամ 150 տոկոս ռիսկի կշռով,

    2) այն դեպքում, երբ ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված, ինչպես նաև դատարանի որոշմամբ սառեցված կամ արգելանքի տակ գտնվող պահանջները, համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 17-ից 21-րդ կետերի, ստանում են 150 տոկոս ռիսկի կշիռը, ապա ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում նման պահանջները պետք է ընդգրկել 150 տոկոս ռիսկի կշռով,

    3) այն դեպքում, երբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 23-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են նույն աղյուսակի 17-ից 21-րդ կետերին, ապա տվյալ պահանջը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել 17-ից 21-րդ կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները,

    4) այն դեպքում, երբ պահանջը միաժամանակ բավարարում է սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 31-րդ կետին և Աղյուսակ 1-ով սահմանված այլ ռիսկի կշիռներին, ապա ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում նման պահանջը պետք է ընդգրկվի Աղյուսակ 1-ի 31-րդ կետով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռներով:

    5) այն դեպքում, երբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 30-րդ կետին բավարարող ներդրումները միաժամանակ բավարարում են նույն աղյուսակի այլ կետերին, ապա տվյալ ներդրումը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում պետք է ընդգրկել այդ ներդրումի համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

    6) Ռեպո համաձայնագրերը, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են համաձայն սույն հավելվածի 3-րդ գլխի պահանջների:

    7) երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու) ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

    (8-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

    8.1. Վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ ապահովագրական ընկերությունները կարող են չստուգել սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 23-րդ կետով սահմանված պայմաններին բավարարումը և համապատասխան ակտիվները կշռել սույն հավելվածի Աղյուսակ 1-ով համապատասխան արժույթի համար տվյալ ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով տվյալ ակտիվի` սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 23-րդ կետով սահմանված պայմաններին բավարարման փաստը: Նման մոտեցման կիրառման դեպքում ապահովագրական ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնում են այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

    (8.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

     

    Գ Լ ՈՒ Խ  2

     

     ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

     

    9. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների նկատմամբ կիրառվում են սույն գլխով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոնները (ՎՌՓԳ): Արտահաշվեկշռային հոդվածները պահուստի չափով նվազեցնելուց հետո ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի, որից հետո կշռվում են սույն հավելվածի գլուխ 1-ով սահմանված ռիսկի համապատասխան կշիռներով: Արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքները ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի հետևյալ բանաձևի համաձայն.

     ՀՎՌ = (ՀՀ-Պ) * ՎՌՓԳ,

    որտեղ՝

    ՀՎՌ - ՎՌՓԳ-ների միջոցով հաշվեկշռային վարկային ռիսկի վերածված արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներն են,

    ՀՀ - արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներն են՝ արտահաշվեկշռում արտացոլված ամբողջ գումարի չափով,

    Պ - արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների ու արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների  գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունն է,

    ՎՌՓԳ - սույն գլխով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոններն են:

    (9-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, լրաց., փոփ. 27.11.12 թիվ 326-Ն)

    10. Սույն կանոնակարգով սահմանվող արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում ապահովագրական ընկերության կողմից տրամադրված երաշխավորությունները (այդ թվում` ապահովագրական գործակալների մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար ապահովագրական ընկերության կողմից տրամադրված երաշխավորությունները):

    (10-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն) 

    11. Վարկային ռիսկի փոխարկման գործոններն են.

    Աղյուսակ 2

    Արտահաշվեկշռային հոդվածներ

    ՎՌՓԳ
    (%)

    Դրամային հոդվածներ

    Արտարժութային հոդվածներ

    1. Արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներ

    1

    1,5

    2. Արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ

    100

    100

    (11-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)
    12. Եթե միևնույն ածանցյալ գործիքի համաձայն ապահովագրական ընկերությունը միաժամանակ իրականացնում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի առք ու վաճառք, ապա ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում արտահաշվեկշռային ածանցյալ գործիքն ընդգրկվում է մեկ անգամ՝ ակտիվ առաջացնող մեծության չափով:
    (12-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն)

     

    Գ Լ ՈՒ Խ  3

     

     ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԶՍՊՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

     

    13. Պահանջները, արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները, արտահաշվեկշռային ածանցյալ գործիքները, դրանց գծով հաշվարկված տոկոսները (այսուհետ՝ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջ) կարող են ճանաչվել ՎՌԶՄ-ի առարկա, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.

    1) ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով առկա է առաջնային գրավ, երաշխիք կամ երաշխավորություն (այսուհետ՝ ապահովվածություն): Ընդ որում, գրավը պետք է վերագնահատվի նվազագույնը վեց ամիսը մեկ անգամ,

    2) առկա են ապահովվածությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր,

    3) գրավի առարկայի՝ մինչև մարումն ընկած ժամկետը, երաշխիքի/երաշխավորության տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մինչև մարումն ընկած ժամկետին (չկա բացասական ժամկետային անհամապատասխանություն),

    4) փոխառուի վարկունակության և գրավի առարկայի, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողի միջև չկա դրական կորելացիա (օրինակ՝ երաշխավորը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ, կամ գրավը փոխառուի կողմից թողարկված արժեթուղթ չէ և այլն), բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխավորություն տվողը Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ գրավի առարկան հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ կամ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմս,

    5) փոխառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում ապահովագրական ընկերությունն ունի արտադատական կարգով գրավի իրացման իրավունք (միայն գրավի դեպքում),

    6) փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ ապահովագրական ընկերությանը տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ,

    7) ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը ցածր է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ռիսկի կշռից:

    (13-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, լրաց., փոփ. 27.11.12 թիվ 326-Ն)

    14. ՎՌԶՄ-ները չեն տարածվում ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ոչ ստանդարտ և կասկածելի ակտիվներ, միջին ռիսկային և ոչ բարձր ռիսկային արժեթղթեր:

    (14-րդ կետը խմբ. 27.11.12 թիվ 326-Ն)

    15. ՎՌԶՄ-ի կիրառման արդյունքում պահանջի ապահովված մասը ստանում է ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը, իսկ չապահովված մասը՝ փոխառուի/գործիքի ռիսկի կշիռը: Ընդ որում, եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասի ռիսկի կշիռը սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն ցածր է 20%-ից, ապա վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ այն վերցվում է 20%, բացառությամբ սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված դեպքերի.

    1) ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ.

    ա. ապահովվածությունը Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ է, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս կամ այլ երկրների կենտրոնական բանկերի կամ կառավարությունների կողմից թողարկված արժեթուղթ, որը, համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով,

    բ. գրավը վերագնահատվում է ամեն օր,

    գ. փոխառուն (պարտապանը) դասվում է շուկայի հիմնական մասնակիցների շարքին:

    2) Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողը

    ա. Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ Կենտրոնական բանկը,

    բ. դասվում է շուկայի հիմնական մասնակիցների շարքին, որոնց նկատմամբ պահանջները, սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 0% ռիսկի կշռով,

    գ) հանդիսանում է սույն հավելվածի աղյուսակ 1-ի 5-րդ կետում նշված կազմակերպություն:

    3) Պահանջի ապահովված մասը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, եթե՝

    ա. գրավը արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս է, որը, սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, ինչպես նաև բավարարված են սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանները, բացառությամբ 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված պայմանի, կամ

    բ. գործարքը բավարարում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին, բացառությամբ 1-ին ենթակետի «գ» պարբերության:

    (15-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

    15.1. Ռեպո համաձայնագրերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

    ՌՀԱ = Առավելագույն [ԴՄXԴՌ; ՊՀ], որտեղ`

    ՌՀԱ - ռեպո համաձայնագրի և դրանց գծով հաշվարկված տոկոսների` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

    ԴՄ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժեքն է,

    ԴՌ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների ռիսկի կշիռն է` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի,

    ՊՀ - սույն գլխով սահմանված կարգով և դեպքերում ՎՌԶՄ կիրառման արդյունքում հաշվարկված ռեպո համաձայնագրի՝ վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է, իսկ ՎՌԶՄ չկիրառելու դեպքում` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի և ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշռի (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը) արտադրյալն է:

    (15.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

    15.2. Ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

    ՌՎԱ = Առավելագույն [ՉԱ X ԳՌ; ԱՀ X ԹՌ], որտեղ`

    ՌՎԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

    ՉԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի չապահովված մասն է, որը որոշվում է որպես`

    ա. ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքի և

    բ. ստացված դրամական միջոցների ու դրանց գծով վճարվելիք գումարների հանրագումարի դրական տարբերություն,

    ԳՌ - ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը,

    ԱՀ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքը,

    ԹՌ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի թողարկողի (գործիքի) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի:

    Փոխառությամբ տրամադրված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն կետով սահմանված կարգով:.

    (15.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

    16. Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջն ունի մեկ տեսակից ավելի ապահովվածություն, որոնց հանրագումարը գերազանցում է պահանջի մեծությունը, և որոնք ունեն տարբեր ռիսկի կշիռներ, ապա ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք պետք է ընդունել ապահովվածությունների ռիսկի կշիռները՝ ըստ ռիսկի կշիռների աճման կարգի (սկզբում հիմք ընդունելով առավել ցածր ռիսկի կշիռ ունեցող ապահովվածության ռիսկի կշիռը, այնուհետ՝ հաջորդող ապահովվածությունների ռիսկի կշիռները):

    17. Սույն կանոնակարգի իմաստով շուկայի հիմնական մասնակիցների շարքին են դասվում.

    1) պետություններ/կառավարություններ, կենտրոնական բանկեր և տեղական կառավարման մարմիններ,

    2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններ, օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղեր,

    3) օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններ, որոնց նկատմամբ պահանջները սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 20% ռիսկի կշռով:

     

    Գ Լ ՈՒ Խ  4

     

     ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

     

    18. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար պետք է օգտագործել Կենտրոնական բանկի սահմանած վարկանիշները: Ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից սահմանվող վարկանիշների կիրառման դեպքում յուրաքանչյուր օրվա համար պետք է հիմք ընդունել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում առկա վարկանիշերը:

    19. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար օգտագործվում են միայն /Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ/Մուդիզ/Ա.Մ.Բեստ վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշերը:

    20. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են թարմացնել վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները՝ հիմք ընդունելով սույն կանոնակարգի 19-րդ կետով սահմանված վարկանիշային գործակալությունների կողմից տրված տվյալ օրվան վերաբերող վարկանիշերը:

    21. Եթե տվյալ ակտիվն ունի միայն մեկ վարկանիշային գործակալության կողմից տրված վարկանիշ, ապա տվյալ ակտիվի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը: Եթե միևնույն ակտիվի համար առկա է երկու տարբեր վարկանիշ՝ տրամադրված տարբեր վարկանիշային գործակալությունների կողմից, ապահովագրական ընկերությունը պետք է հիմք ընդունի ամենացածր վարկանիշը: Իսկ միևնույն պահանջի համար երեք և ավելի վարկանիշերի առկայության դեպքում ապահովագրական ընկերությունը պետք է հիմք ընդունի երկու ամենաբարձր վարկանիշերից առավել ցածր վարկանիշը:

    22. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա վերաապահովագրողների նկատմամբ պահանջները ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկելու համար պետք է հիմք ընդունել վարկանիշերը՝ կախված գործիքների տեսակից և արժույթից: Իսկ օտարերկրյա ֆինանսական (բացառությամբ օտարերկրյա վերաապահովագրողների) և ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջների համար հիմք պետք է ընդունել վարկանիշերը՝ կախված պահանջների ժամկետայնությունից, արժույթից և գործիքների տեսակից:

    23. Սույն կանոնակարգի իմաստով՝ կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև 90 օր (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ՝ 90 օրից ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:

    24. Եթե առկա չէ գործիքի տեսակից և արժույթից կախված վարկանիշ, ապա անհրաժեշտ է հիմք ընդունել տվյալ գործիքը թողարկողի վարկանիշը: Իսկ եթե առկա չէ կարճաժամկետ վարկանիշ, ապա օտարերկրյա ֆինանսական (բացառությամբ օտարերկրյա վերաապահովագրողների) և ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք կարող է ընդունվել սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 18-րդ և 21-րդ կետերում ներկայացված երկարաժամկետ վարկանիշերին համապատասխան կշիռներից մեկ մակարդակ ավելի բարենպաստ ռիսկի կշիռը: Սույն կետի կիրառման իմաստով՝ բացառություն են կազմում 20% և 150% ռիսկի կշիռները (այսինքն՝ կարճաժամկետ պահանջները պետք է կշռել, համապատասխանաբար 20% և 150% ռիսկի կշռով):

    25. Օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա վերաապահովագրողների, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ պահանջները ռիսկով կշռելու, ինչպես նաև վերոնշյալ անձանց նկատմամբ սույն կանոնակարգով սահմանված վարկանիշերը կիրառելու նպատակով պետք է հիմք ընդունել բացառապես երկարաժամկետ վարկանիշերը:

    26. Եթե անձի/գործիքի նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը 150% է, ապա տվյալ անձի նկատմամբ ցանկացած վարկանիշ չունեցող պահանջները (թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ) ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում պետք է ընդգրկվեն 150% ռիսկի կշռով:

    27. Ֆինանսական խմբի մեջ գտնվող անձին տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում ֆինանսական խմբի և ֆինանսական խմբի մեջ մտնող այլ անձանց վրա:

    28. Ֆինանսական խմբին տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում խմբի մեջ մտնող անձանց վրա:

    (հավելվածը փոփ., լրաց., խմբ. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)

     

     

    Հավելված 3

    «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման
    և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին

    չարգելված համարելու չափանիշները»
    Կանոնակարգ 3/
    02-ի

    ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

     

    1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով ապահովագրական ընկերության գործառնական ռիսկը (ԳՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

     ԳՌ= (Շտ   *0.15+Շտ-1*0.15+Շտ-2*0.15)/Ն

    որտեղ

    Շտ - կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած տարվա (այսուհետ` հաշվետու տարի) շահույթն է` մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը,

    Շտ-1 - կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող 2-րդ հաշվետու տարվա շահույթն է` մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը,

    Շտ-2 - կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող 3-րդ հաշվետու տարվա շահույթն է` մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը,

    Ն - վերջին երեք տարիների` 0-ից բարձր շահույթ (մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը) ունեցած տարիների թիվն է:

    2. Եթե որևէ տարվա շահույթը (մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը) փոքր է 0-ից, ապա տվյալ տարվա շահույթը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:

    3. Եթե հաշվետու ամսվան նախորդող երեք օրացուցային տարիներից յուրաքանչյուրում ապահովագրական ընկերության շահույթը (մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը) փոքր կամ հավասար է եղել 0-ի, ապա տվյալ տարվա ընթացքում գործառնական ռիսկը չի հաշվարկվում:

    4. Տվյալ տարվա շահույթի (մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը) հաշվարկին չեն մասնակցում մինչև մարման ժամկետը պահվող դասակարգված արժեթղթերի իրացումից ստացված շահույթը/վնասը:

    (4-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն)

    (հավելվածը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն)

     

     

    Հավելված 4

    «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման
    և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին

    չարգելված համարելու չափանիշները»
    Կանոնակարգ 3/
    02-ի

    ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

     

    1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով ապահովագրական ընկերության արտարժութային ռիսկը (ԱՌ) հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ ապահովագրական ընկերության արտարժութային առավելագույն դիրքերից առավելագույնի մեծությունն է:

    2. Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է`

    ա. արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,

    բ. բանկային ոսկու, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների, մետաղական հաշիվների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

    (2-րդ կետը խմբ. 20.12.11 թիվ 368-Ն)

    3. Արտարժութային դիրքը ապահովագրական ընկերության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են.

    1) երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

    2) կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

    3) փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

    4) բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

    4. Արտարժութային դիրքերի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով: Արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը ցածր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում սույն կանոնակարգի համաձայն հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող արտարժութային ռիսկ պարունակող տարրերը:

    (4-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

    5. Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով՝ հիմք ընդունելով տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը, իսկ բանկային ոսկու, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների, մետաղական հաշիվների դեպքում` Կենտրոնական բանկի կողմից հրապարակված թանկարժեք մետաղների հաշվարկային գները: Եթե ապահովագրական ընկերությունն ունի բաց արտարժութային դիրք այնպիսի արտարժույթի գծով, որի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ չի արտացոլվում Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ/ԱՄՆ դոլար և Կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքները:

    (5-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

    6. Այն օրերին, երբ ապահովագրական ընկերության արտարժութային դիրքերը փոփոխությունների չեն ենթարկվել, օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

    7. Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև բանկային ոսկին, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները, մետաղական հաշիվները, ինչպես նաև բանկային ոսկով, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:

    (7-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

    8. Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային ածանցյալ գործիքները` արտահաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ` դրանց գծով արտահաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրած տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան), ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող ապահովագրական (վերաապահովագրական) գումարները՝ արտահաշվեկշռում արտացոլված արժեքի 0.07%-ի չափով:

    (8-րդ կետը փոփ., լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, փոփ.27.11.12 թիվ 326-Ն)

    (հավելվածը խմբ., փոփ., լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, փոփ. 27.11.12 թիվ 326-Ն)