Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 31-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2013-25.08.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.02.01/3(447) Հոդ.22
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
10.12.2012
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
10.12.2013
Дата вступления в силу
11.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60313022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 դեկտեմբերի 2012 թ.

թիվ 31-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ԵՎ «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ», «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 04-Ն ԵՎ 05-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ե) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը»՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը»՝ համաձայն հավելված 1-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը» հաստատելու մասին 2003 թվականի մարտի 14-ի թիվ 04-Ն որոշումը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը» հաստատելու մասին 2003 թվականի մարտի 14-ի թիվ 05-Ն որոշումը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական

խորհրդի 2012թ. դեկտեմբերի 10-ի թիվ 31-Ն որոշման

 

ՁԵՎ 1-ԲՌ (տարեկան)

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

 

ԲԻԶՆԵՍ(ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

20  թ. տարեկան

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)

Ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

1. Իրավաբանական անձի նույնականացման ծածկագիրը (ութանիշ թիվ)

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

               

2. Պետական ռեգիստրում գրանցման համարը

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

     
     
         

3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ութանիշ թիվ)

(լրացվում է համաձայն հարկային պետական ծառայության կողմից տրված վկայականի)

               

4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը

_______________________________________________________________________

5. Կազմակերպական-իրավական տեսակը 

_____________________________________________________

     
  (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

6. Հիմնադիրները (մասնակիցները)

Նշեք (v) համապատասխան վանդակը, իսկ մեկից ավելի հիմնադիրների

(մասնակիցների) առկայության դեպքում`համապատասխան վանդակները

1. պետությունo 2. համայնքo 3. իրավաբանական անձo 4. քաղաքացի o

5. օտարերկրյա մասնակից (օտարերկրյա պետություն, համայնք, իրավաբանական անձ,

քաղաքացի) o

7. Եթե իրավաբանական անձն ունի առանձնացված ստորաբաժանում(ներ)

(մասնաճյուղ(եր), ներկայացուցչություն(ներ)),

նշեք (v) համապատասխան վանդակ(ներ)ում

ՀՀ տարածքում   այլ երկրներում

8. Գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը
   

 

մարզը _____________________

համայնքը _____________________

     

 

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

բնակավայրը _____________________

փողոցը, շենքը, բնակարանը _______________________________ փոստային դասիչը /_/_/_/_/

հեռախոս(ներ)ը ___________

Էլեկտրոնային հասցեն (e-mail) __________________________________

 

9. Սույն կետի ցուցանիշները վերաբերվում են հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակ(ներ)ին, թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և առևտրաշրջանառության ծավալին/հասույթին և աշխատողների միջին տարեկան թվաքանակին` բաշխված ըստ գործունեության տեսակների:

 

Գործունեության տեսակ(ներ)ը

Ծավալը/հասույթը
(առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) (հազար դրամ)

Աշխատողների թվաքանակը (մարդ)

Գործունեության տեսակի ծածկագիրը
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

1.

   
         

2.

   
         

3.

   
         

4.

   
         

5.

   
         

...

   
         

Ընդամենը

     

 

 10. Հաշվետու տարվա այն ամիսներին, երբ իրավաբանական անձը գործել է, նշեք (v) համապատասխան սյունակ(ներ)ում

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

                       

 

11. Ղեկավարի սեռը, նշեք համապատասխան (v) վանդակում

 

տղամարդ

կին

 
   

Ղեկավար

_________________________

/Ազգանուն,անուն/

_______________

/ստորագրություն/

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

 

_________________________

/Ազգանուն,անուն/

 

_______________

/ստորագրություն/

 

 

« _ _ »______ ____20___թ.

________________________________________________________________________________

Շնորհակալություն

 

բիզնես ռեգիստրի բաժին Ներմուծեք նկարագրությունը_1755 52-42-45, e-mail:business_reg@armstat.am

 

 

    

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթի լրացման

 

1. Ընդհանուր դրույթներ

Սույն հրահանգը սահմանում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 մայիսի 2001թ. «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր իրավաբանական անձինք:

Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մգեցված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակիցների կողմից` քննարկելով իրավաբանական անձի համապատասխան մասնագետների հետ: Կետ 9-ում նշված գործունեության տեսակները լրացվում են իրավաբանական անձի կողմից` քննարկելով հարցաթերթի ներկայացման վայրում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:

Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջում նշված սահմանված ժամկետում:

2. Լրացման կարգը

Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

Հարցաթերթի կետ 1-ը` «իրավաբանական անձի ծածկագիրը» և կետ 2-ը` «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 3-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:

4-րդ` «իրավաբանական անձի լրիվ անվանումը», 5-րդ` «կազմակերպական-իրավական ձևը», 6-րդ` «հիմնադիրները (մասնակիցները)», և 8-րդ` «իրավաբանական անձի գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա: Ընդ որում, մի քանի հիմնադրի (մասնակցի) առկայության դեպքում կետ 6-ում նշումները (v) կատարվում են համապատասխան վանդակներում, բացառությամբ բաժնետիրական ընկերությունների համար, որը լրացվում է բաժնետերերի գրանցամատյանի (ռեեստրի) հիման վրա: Որպես օտարերկրյա մասնակից կարող է հանդես գալ օտարերկրյա պետությունը, համայնքը, իրավաբանական ու ֆիզիկական անձը:

7-րդ` «եթե իրավաբանական անձն ունի առանձնացված ստորաբաժանումներ» կետը լրացնում են այն իրավաբանական անձինք, որոնք ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտասահմանում:

9-րդ` «հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և՛ հիմնական, և՛ ոչ հիմնական) տեսակներն` ըստ հասույթի նվազող հաջորդականության, աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար (աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով:

Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի նշված գործունեության տեսակների (հասույթների) հաջորդականությանը): Լրացումն իրականացվում է իրավաբանական անձանց կողմից` քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:

10-րդ` «Հաշվետու տարվա այն ամիսներին, երբ իրավաբանական անձը գործել է» կետը լրացվում է 9-րդ կետի ցուցանիշներին համապատասխան:

11-րդ կետում լրացվում է ղեկավարի սեռը:

 

Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի բիզնես ռեգիստրի բաժին 52-42-45 հեռախոսահամարով:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական

խորհրդի 2012թ. դեկտեմբերի 10-ի թիվ 31-Ն որոշման

 

ՁԵՎ 2-ԲՌ (տարեկան)

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

ԲԻԶՆԵՍ(ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

20  թ. տարեկան

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)

Ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

1. Պետական ռեգիստրում գրանցման համարը

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

     
         

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ութանիշ թիվ)

               

3. Անհատ ձեռնարկատերի անունը, ազգանունը

_____________________________________________________________________

4. Անհատ ձեռնարկատերի գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը

մարզը _____________________

   

 

համայնքը _____________________

բնակավայրը _____________________

     

 

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

փողոցը, շենքը, բնակարանը _______________________________ փոստային դասիչը /_/_/_/_/

հեռախոս(ներ)ը ___________ Էլեկտրոնային հասցեն (e-mail) _______________________________

5. Սույն կետի ցուցանիշները վերաբերվում են հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակ(ներ)ին, թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և առևտրաշրջանառության ծավալին/հասույթին և աշխատողների միջին տարեկան թվաքանակին` բաշխված ըստ գործունեության տեսակների:

 

Գործունեության տեսակ(ներ)ը

Ծավալը/հասույթը
(առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) (հազար դրամ)

Աշխատողների թվաքանակը
(մարդ)

Գործունեության տեսակի ծածկագիրը
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

1.

   
         

2.

   
         

3.

   
         

4.

   
         

...

   
         

Ընդամենը

     

6. Անհատ ձեռնարկատերը ներկայումս (լրացման պահին) գործում է, թե ոչ (կատարել նշում(v))

 

ԱՅՈ

  

ՈՉ

  
Անհատ ձեռնարկատեր` __________________ /ստորագրություն/

« _ _ »______ ____20___թ.

_______________________________________________________________

Շնորհակալություն

 

բիզնես ռեգիստրի բաժին Ներմուծեք նկարագրությունը_1755 52-42-45, e-mail:business_reg@armstat.am

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթի լրացման կարգի մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

Սույն հրահանգը սահմանում է անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 մայիսի 2001 թ. «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է` որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր անհատ ձեռնարկատերերը:

Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մգեցված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: Կետ 5-ում նշված գործունեության տեսակները լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից` քննարկելով հարցաթերթի ներկայացման վայրում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:

Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջում նշված սահմանված ժամկետում:

2. Լրացման կարգը

Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

Հարցաթերթի կետ 1-ը` «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 2-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:

3-րդ` «անհատ ձեռնարկատերի անունը, ազգանունը» լրացվում է անհատ ձեռնարկատերին տրված վկայականի հիման վրա, 4-րդ` «անհատ ձեռնարկատերի գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը (հասցեն)» լրացվում է նրա գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը (հասցեն):

5-րդ` «հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և՛ հիմնական, և՛ ոչ հիմնական) տեսակներն` ըստ հասույթի նվազող հաջորդականության, աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար (աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի նշված գործունեության տեսակների (հասույթների) հաջորդականությանը): Լրացումն իրականացվում է անհատ ձեռնարկատերի կողմից` քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:

6-րդ` «անհատ ձեռնարկատերը ներկայումս (հարցաթերթի լրացման պահին) գործում է թե ոչ» կետում կատարել նշում (v) «Այո» կամ «Ոչ»:

Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:

 

Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության բիզնես ռեգիստրի բաժին 524245 հեռախոսահամարով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.07.2017, թիվ 06-Ն 25.08.2017, թիվ 31-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան