Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 349-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.02.01/3(447) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
11.12.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
12.12.2012
Дата вступления в силу
12.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 դեկտեմբերի 2012 թ.

թիվ 349-Ա 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԵՏԱԼ ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1 հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, քննարկելով «ՄԵՏԱԼ ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2012 թվականի նոյեմբերի 11-ին և 2012 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած դիմումները և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 58 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՄԵՏԱԼ ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պող. թիվ 29 հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. դեկտեմբերի 12

Երևան