Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-061-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.04.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.04.26/22(962).1 Հոդ.340
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.04.2013
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
08.04.2013
Дата вступления в силу
08.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

Գիտական և գիտատեխնիկական
փորձաքննության մասին

Կ-202 -04.02.2013-ԳԿ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

ա) Հայաստանի Հանրապետության
ընտրական օրենսգրքում փոփոխություններ
և լրացում կատարելու մասին

Պ-209 -07.02.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` Դավիթ Հարությունյան

 
 

բ) Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
օրենսգրքում փոփոխություն
կատարելու մասին

Պ-2091  -07.02.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` Դավիթ Հարությունյան

 

3.

«Գույքահարկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
լրացումներ և փոփոխություններ
կատարելու մասին

Կ-214 -13.02.2013-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

«Գույքի նկատմամբ իրավունքների
պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին

Պ-091 -28.09.2012, 07.02.2013 -ՊԻ-010/0
Հեղինակներ` Էլինար Վարդանյան,
Վահան Բաբայան

 

5.

«Ֆինանսական համահարթեցման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում
կատարելու մասին

Կ-144 -09.11.2012, 26.02.2013 -ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
 

6.

«Տեղական ինքնակառավարման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացումներ կատարելու մասին

Կ-220 -26.02.2013-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

«Կուտակային կենսաթոշակների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-224 -15.03.2013-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-225 -21.03.2013-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

«2012 թվականի ընթացքում Հայաստանի
Հանրապետության մարդու իրավունքների
պաշտպանի գործունեության և երկրում
մարդու իրավունքների ու հիմնարար
ազատությունների խախտման մասին»
զեկույց

229 -27.03.2013-

 

4.

Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի
2012 թվականի գործունեության
մասին հաղորդում

231-29.03.2013-ԳԿ

 

5.

Հայաստանի Հանրապետության
վերահսկիչ պալատի 2012 թվականի
տարեկան հաշվետվություն

232-29.03.2013-ՖՎ

 

6.

Հանրային հեռուստառադիոընկերության
2012 թվականի գործունեության
վերաբերյալ Հանրային հեռուստա-
ռադիոընկերության խորհրդի հաղորդում

233-02.04.2013-ԳԿ

 

7.

Միջազգային պայմանագրերի
վավերացում.

 
 
 

1.

2012 թվականի նոյեմբերի 23-ին
ստորագրված «Հայաստանի
Հանրապետության և Վերակառուցման
և զարգացման եվրոպական բանկի

Ն-236-03.04.2013-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

միջև «Հյուսիսային միջանցքի
արդիականացման ծրագիր» վարկային
համաձայնագիր

 

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

8 ապրիլի 2013 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-061-Ն