Գլխավոր տեղեկություն
Номер
N 387-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.05.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.05.02/23(963) Հոդ.381
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.04.2013
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
22.04.2013
Дата вступления в силу
03.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2013 թվականի N 387-Ն

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկատվության հավաստիությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մասնակիցների ռեեստրը վարողին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 18-ի N 387-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

 1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից (այսուհետ` ռեգիստր) մասնակիցների ռեեստրը վարողին (այսուհետ` կազմակերպություն) տվյալներ տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Ռեգիստրը կազմակերպությանն է տրամադրում ռեգիստրում հաշվառված անձի`

1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի տվյալները (սերիան և համարը).

2) օտարերկրյա պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի համարը, դրանում նշված անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան և մահվան (առկայության դեպքում) օրը, ամիսը, տարեթիվը.

4) քաղաքացիությունը (երկքաղաքացու դեպքում` նաև այլ պետության քաղաքացիությունը).

5) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

6) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվելու (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու) դեպքում` օտարերկրյա պետությունում բնակության վայրի հասցեն.

7) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (համարները).

8) սույն կետի 1-7-րդ ենթակետերում նշված տվյալներում կատարված փոփոխությունները:

3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալներն են`

1) մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` ծննդյան վկայականի սերիան և համարը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրի սերիան և համարը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագրի սերիան և համարը, իսկ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրի սերիան և համարը, նույնականացման քարտի սերիան և համարը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագրի սերիան և համարը.

2) փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան և համարը, վավերականության ժամկետը.

3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի համար` Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության իրավունքը (կացության կարգավիճակը) հավաստող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, տալու ամսաթիվը):

4. Ռեգիստրը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված անձնագիր (այդ թվում` մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված), նույնականացման քարտ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագիր ստացած անձանց անունը և ազգանունը կազմակերպությանն է տրամադրում նաև անգլերենով:

5. Սույն կարգով սահմանված տվյալները տրամադրվում են XML ձևաչափով ցանցային ծառայությունների միջոցով (web services)՝ բացառապես HTTP(S)/SOAP հաղորդակարգի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան