Գլխավոր տեղեկություն
Номер
N 1856-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2011
Дата вступления в силу
28.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1856-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների խնդրանքը և ստորագրված պարտավորագրերը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 09.02.12 N 162-Ա)

1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել`

1) նոտար Լալա Մելիքյանի ՎՏԲ բանկի N 16023101618101 դեպոզիտային հաշվին փոխանցելու համար՝

ա. շահառուներին (մեկ շահառուի հաշվով` 360.0 հազ. դրամ) միանվագ դրամական օժանդակության տրամադրման գծով՝ 708,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` դեպոզիտի ժամկետ սահմանելով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի,

բ. նոտարի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար՝ մինչև 7,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).

2) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 1,416.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի առաջին պարբերության մեջ նշված գումարի վրա ՎՏԲ բանկի կողմից տոկոսագումար հաշվարկվելու դեպքում այդ տոկոսագումարները նոտարի կողմից ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ճշգրտել 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետության բնակավայրերում հաշվառված ու փաստացի բնակություն հաստատած անձանց ցուցակները:

(3-րդ կետը փոփ. 09.02.12 N 162-Ա)

3.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, միանվագ դրամական օժանդակություն ստանալու հավակնող ընտանիքների` նրանց ընտանիքի անդամներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնելու վերջնաժամկետ` 2012 թվականի դեկտեմբերի 15-ը:

(3.1-ին կետը լրաց. 09.02.12 N 162-Ա, փոփ. 06.12.12 N 1539-Ա)

3.2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, միանվագ դրամական օժանդակություն ստանալու հավակնող անձանց փաստաթղթային փաթեթները ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում ճշգրտված ցուցակները տրամադրել նոտար Լալա Մելիքյանին:

(3.2-րդ կետը լրաց. 09.02.12 N 162-Ա)

4. Ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական պարտավորությունները համարել կատարված՝ նոտար Լալա Մելիքյանի դեպոզիտային հաշվին հատկացված գումարի փոխանցման պահից:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը՝ նոտար Լալա Մելիքյանի կողմից սույն որոշմամբ նախատեսված գործողությունների կատարման մասով:

6. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.12.2012, N 1539-Ա 07.12.2012, N 1856-Ա
09.02.2012, N 162-Ա 23.02.2012, N 1856-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան