ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2013 թվականի N 205-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքի N 25 փողոցի N 1/2 հասցեում գտնվող՝ 7000000 դրամ սկզբնական արժեքով, 7000000 դրամ մնացորդային արժեքով 250.99 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.087 հեկտար հողամասը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Լեոյի նրբանցքի N 2 հասեցում գտնվող՝ 7680000 դրամ սկզբնական արժեքով, 7680000 դրամ մնացորդային արժեքով 70.02 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0084 հեկտար հողամասը, հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 12 Երևան |