Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 329-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.01.08/1(941) Հոդ.333.3
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.11.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
03.12.2012
Дата вступления в силу
01.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012443

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 նոյեմբերի 2012 թ.

թիվ 329-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովագրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել ապահովագրական ընկերությունների նորմատիվների հաշվարկման համակարգում կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/04-ը լրացնել 57.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«57.1. Թիվ 3 հաշվետվության 12.1 աղյուսակում վարկային ռիսկի հաշվարկման նպատակով ներկայացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները (այդ թվում՝ այլ անձանց նկատմամբ պահանջների այն մասը, որը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան ներդրումային ֆոնդերի համար նախատեսված ռիսկի կշիռները): 12.1-րդ աղյուսակի 1-ին սյունակը լրացվում է ըստ հաշվետու ամսվա օրերի հաջորդականության (1, 2, 3,,, 31, որտեղ «1»-ը համընկնում է ամսվա առաջին օրվան, «2»-ը՝ երկրորդ օրվան և այլն): Ընդ որում, եթե միևնույն օրվա հաշվարկում առկա են տարբեր ռիսկի կշիռ ունեցող ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջներ, ապա այդ պահանջների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին տողերով: 12.1-րդ աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է Կանոնակարգ 3/02-ի համաձայն հաշվարկված ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: 12.1 աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ այն պահանջների մեծությունը` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: 12.1 աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջների մեծությունները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո: Ընդ որում, տվյալ պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 10-րդ աղյուսակի 1-ից 4-րդ սյունակներում, իսկ այդ պահանջների ռիսկով կշռված մեծությունը` 10-րդ աղյուսակի 18-րդ սյունակում: 12.1 աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների գումարները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: Ընդ որում, արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 11-րդ աղյուսակի 1-ից 12-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 11-րդ աղյուսակի 26-րդ սյունակում: 12.1 աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա տարածվում է ՎՌԶՄ-ն: Ընդ որում, արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 12-րդ աղյուսակի 1-ից 14-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 12-րդ աղյուսակի 28-րդ սյունակում: Եթե 1-ին սյունակում լրացվող հաշվետու ամսվա օրերը և 2-րդ սյունակում լրացվող ռիսկի կշիռները համընկնում են, ապա 12.1 աղյուսակի 3-ից 6-րդ սյունակներում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների մեծությունների հանրագումարները: Այն դեպքում, երբ ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները կամ դրանց մի մասը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան այլ անձանց համար նախատեսված ռիսկի կշիռները, ապա այդ պահանջները չեն լրացվում 12.1 աղյուսակում և լրացվում են 10-րդ կամ 12-րդ աղյուսակներում:»:

2) Կանոնակարգ 3/04-ի 64-րդ կետ շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«64. Թիվ 3 հաշվետվության 18-րդ աղյուսակում արտացոլվում է տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների կազմը: 18-րդ աղյուսակի 1-3-րդ սյունակներում լրացվում են կանոնակարգ 3/02-ի 30-րդ կետի աղյուսակի 1-ին կետում սահմանված ակտիվները, 4-7-րդ սյունակներում լրացվում են նշված աղյուսակի 2-րդ կետում նշված ակտիվները, 8-17-րդ սյունակներում` 3-րդ կետում նշված ակտիվները, 18-21-րդ սյունակներում` 4-րդ կետում նշված ակտիվները, 22-29-րդ սյունակներում` 5-րդ կետում նշված ակտիվները, 30-35-րդ սյունակներում՝ 6-րդ կետում նշված ակտիվները, 36-րդ սյունակում լրացվում են տեխնիկական պահուստների մեծությունների հանրագումարը` նվազեցրած վերաապահովագրողների մասնաբաժնի չափով: 22-րդ, 24-րդ, 26-րդ և 28-րդ սյունակներում նշվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միայն այն բանկի գծով համապատասխան ակտիվների մեծությունները, որի գծով բանկային հաշիվների, ցպահանջ ավանդների, ժամկետային ավանդների և տրամադրված փոխառությունների հանրագումարը առավելագույնն է: Օրինակ, եթե A բանկում բանկային հաշվի մեծությունը 100 միավոր է, ցպահանջ ավանդի մեծությունը՝ 60 միավոր, ժամկետային ավանդի մեծությունը՝ 80, տրամադրված փոխառության մեծությունը՝ 50, B բանկում համապատասխանաբար՝ 180, 50, 0, 30, C բանկում համապատասխանաբար՝ 150, 80, 70, 60, ապա հաշվետվության մեջ լրացվում են C բանկի համապատասխան ակտիվների մեծությունը: Այն օրերին, երբ ապահովագրական ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները:»:

3) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ի 11-րդ և 12-րդ աղյուսակներից հանել բոլոր «/բացառությամբ՝ արժութային սվոփի/» բառերը:

4) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ը լրացնել 12.1 աղյուսակով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

5) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ի 18-րդ աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ին, բացառությամբ սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012

թվականի նոյեմբերի 27-ի թիվ 329-Ն որոշմամբ

Աղյուսակ 12.1

 

(հազ. դրամ)

Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների վարկային ռիսկի հաշվարկը (9-12-րդ աղյուսակներում ներառելու համար)

Ամսվա օրեր

Ռիսկի կշիռ

Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (ակտիվներ, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները)

Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (ՎՌԶՄ-ի ենթակա ակտիվներ)

Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներ և արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները)

Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներ և արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց վրա տարածվում են ՎՌԶՄ-ները)

1

2

3

4

5

6

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝

_____________________________

(Գործադիր տնօրեն)

 
   

Գլխավոր հաշվապահ՝

_____________________________

Պատասխանատու ակտուար՝

_____________________________

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012

թվականի նոյեմբերի 27-ի թիվ 329-Ն որոշմամբ

ԱՂՅՈՒՍԱԿ 18. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԲՈԼՈՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԱՐՐԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆ՝ ԸՍՏ ՕՐԵՐԻ

 

Ապահովագրական ընկերության անվանումը՝

______________________________

Ամսաթիվ՝

______________________________

Ամսվա
օրեր

Կանխիկ դրամար-
կղում (ներառյալ՝ ճանա-
պարհին գտնվող դրամական միջոցներ)

Կանխիկին հավասա-
րեցված վճարային փաստա-
թղթեր

Բանկային ոսկի (ներառյալ՝ ճանա-
պարհին գտնվող բանկային ոսկի)

ՀՀ պետական արժեթղթեր՝ ընթացիկ (շուկա-
յական) արժեքով

ՀՀ կենտրո-
նական բանկի կողմից թողար-
կված արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայա-
կան) արժեքով

Կենտրո-
նական բանկում ապահո-
վագրական ընկե-
րության հաշվի մնացորդ և Կենտրո-
նական
բանկում ներդրված ավանդ

Հայաստանի Հանրապե-
տության ֆինանս-
ների նախարա-
րության կողմից թողարկ-
ված փոխանցելի մուրհակներ*

Օտարերկրյա
պետական գանձապետական պարտատոմսեր`
ընթացիկ
(շուկայական)
արժեքով

Օտարերկրյա
կորպորատիվ
արժեթղթեր`
ընթացիկ
(շուկայական)
արժեքով

Օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով)

Օտարերկրյա բանկերում ցպահանջ ավանդներ

Օտարերկրյա բանկերում ժամկետային ավանդներ

ՀՀ կազմակեր-
պությունների արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով

Վերաֆինան-
սավորում իրակա-
նացնող վարկային կազմակեր-
պությունների կողմից թողարկված
պարտատոմսեր` ընթացիկ
(շուկայական)
արժեքով

Բանկային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) ՀՀ տարածքում գործող բանկերում

Ցպահանջ ավանդներ ՀՀ տարածքում գործող բանկերում

Ժամկետային ավանդներ ՀՀ տարածքում գործող բանկերում

ՀՀ տարածքում գործող բանկերի տրամադրված փոխառություններ

ՀՀ տարածքում գործող ապահովա-
գրական ընկերություն-
ների տրամադրված փոխառություններ

ՀՀ տարածքում
գործող ներդրու-
մային ընկերություն-
ների տրամադր-
ված փոխա-
ռություններ

ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպ-
ություններին
տրամադրված
փոխառություններ

Տեխնիկական պահուստների մեծություն (նվազեցրած վերաապա-
հովագրողի մասնաբաժնի չափով)

(մեկ սուբյեկ-
տով)

(բոլոր
սուբյեկտ-
ներով)

(մեկ սուբյեկ-
տով)

(բոլոր սուբյեկտ-
ներով)

(մեկ սուբյեկ-
տով)

(բոլոր սուբյեկտ-
ներով)

(մեկ
սուբյեկ-
տով)

(բոլոր
սուբյեկտ-
ներով)

(մեկ
սուբյեկ-
տով)

(բոլոր
սուբյեկտ-
ներով)

(մեկ սուբյեկ-
տով)

(բոլոր սուբյեկտ-
ներով)

(մեկ սուբյեկ-
տով)

(բոլոր
սուբյեկտ-
ներով)

(մեկ սուբյեկ-
տով)

(բոլոր սուբյեկտ-
ներով)

(մեկ սուբյեկ-
տով)

(բոլոր սուբյեկտ-
ներով)

(մեկ սուբյեկ-
տով)

(բոլոր սուբյեկտ-
ներով)

(մեկ սուբյեկ-
տով)

(բոլոր սուբյեկտ-
ներով)

(մեկ սուբյեկ-
տով)

(բոլոր սուբյեկտ-
ներով)

(մեկ
սուբյեկ-
տով)

(բոլոր սուբյեկտ-
ներով)

(մեկ սուբյեկ-
տով)

(բոլոր
սուբյեկտ-
ներով)

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

1

                                                                       

2

                                                                       

3

                                                                       

4

                                                                       

5

                                                                       

6

                                                                       

7

                                                                       

8

                                                                       

9

                                                                       

10

                                                                       

11

                                                                       

12

                                                                       

13

                                                                       

14

                                                                       

15

                                                                       

16

                                                                       

17

                                                                       

18

                                                                       

19

                                                                       

20

                                                                       

21

                                                                       

22

                                                                       

23

                                                                       

24

                                                                       

25

                                                                       

26

                                                                       

27

                                                                       

28

                                                                       

29

                                                                       

30

                                                                       

31

                                                                       

Ամսվա ընթաց-
քում առավե-
լագույն հարա-
բերակ-ցություն

                                                                     

X

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝

(Գործադիր տնօրեն)

___________________________
 
   

Գլխավոր հաշվապահ՝

___________________________

Պատասխանատու ակտուար՝

___________________________