Գլխավոր տեղեկություն
Номер
N 13-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2013-09.05.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.01.18/4(944) Հոդ.28
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.01.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2013
Дата вступления в силу
28.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2013 թվականի N 13-Ն

 

«ՈՍՏԻԿԱՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆ ՍՊԱ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Ոստիկան» և «Ոստիկան սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 2-16-րդ, 21-րդ, 22-րդ և 25-28-րդ կետերում նշված պաշտոններում կարող են նշանակվել նաև «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստացած քաղաքացիները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 14
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 10-ի N 13-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՈՍՏԻԿԱՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆ ՍՊԱ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունները

Մասնագիտական կրթության որակավորման աստիճանները

Ոստիկանության միջին խումբ

1.

Քննչական ծառայության պաշտոններ

իրավագիտություն

առնվազն բակալավր

2.

Հետաքննության ծառայության պաշտոններ

իրավագիտություն

առնվազն բակալավր

3.

Ներքին անվտանգության ծառայության պաշտոններ

իրավագիտություն

առնվազն բակալավր

4.

Օպերատիվ ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում)

իրավագիտություն, հոգեբանություն

առնվազն բակալավր

5.

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում)

իրավագիտություն, քիմիական տեխնոլոգիաներ, դեղագործական քիմիա

առնվազն բակալավր

6.

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում)

կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրոնային տեխնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, ավտոմատացում և կառավարում, իրավագիտություն

առնվազն բակալավր

7.

Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում)

իրավագիտություն, տնտեսագիտություն և կառավարում, արվեստաբանություն (ըստ տեսակների), թատերագիտություն

առնվազն բակալավր

8.

Ֆինանսական և տնտեսական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում)

տնտեսագիտություն և կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կոմերցիա, իրավագիտություն

առնվազն բակալավր

9.

Հատուկ նշանակության և արագ արձագանքման ստորաբաժանումների պաշտոններ (կենտրոնական ապարատում)

ֆիզիկական կուլտուրա և սպորտ, իրավագիտություն

առնվազն բակալավր

10.

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում)

իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն

առնվազն բակալավր

11.

Շտաբներ

իրավագիտություն, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, տնտեսագիտության տեսություն, քաղաքագիտություն

առնվազն բակալավր

12.

Վերլուծության գծով պաշտոններ

իրավագիտություն, վիճակագրություն, սոցիոլոգիա

առնվազն բակալավր

13.

Միջազգային համագործակցության գծով պաշտոններ

իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու և գրականություն, թարգմանչական գործ

առնվազն բակալավր

14.

Հերթապահ ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում)

իրավագիտություն, ռադիոտեխնիկա և կապ

առնվազն բակալավր

15.

Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պաշտոններ

իրավագիտություն, հոգեբանություն, կառավարում, սոցիոլոգիա

առնվազն բակալավր

16.

Մարտական և ֆիզիկական պատրաստականության գծով պաշտոններ

ֆիզիկական կուլտուրա և սպորտ

առնվազն բակալավր

17.

Իրավաբանական ծառայության պաշտոններ

իրավագիտություն

առնվազն բակալավր

18.

Ֆինանսական ծառայության պաշտոններ

տնտեսագիտություն և կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կոմերցիա, շուկայաբանություն (մարքեթինգ), իրավագիտություն

առնվազն բակալավր

19.

Ներքին աուդիտի ծառայության պաշտոններ

տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), վիճակագրություն, կառավարման տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և ճարտարապետություն

 

20.

Տնտեսական ծառայության պաշտոններ

տնտեսագիտություն և կառավարում, ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, շուկայաբանություն (մարքեթինգ), կոմերցիա, իրավագիտություն, հրատարակչական գործ և պոլիգրաֆիա

առնվազն բակալավր

21.

Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոններ

կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրոնային տեխնիկա, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, կառավարման տեղեկատվական համակարգեր, իրավագիտություն

առնվազն բակալավր

22.

Փորձաքրեագիտական ծառայության պաշտոններ

իրավագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, տնտեսագիտություն և կառավարում, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, քիմիական տեխնոլոգիաներ, դեղագործական քիմիա, դեղագիտություն, գյուղատնտեսական հումքի պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում, անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն, սննդամթերքի տեխնոլոգիա, մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա, մաթեմատիկա: Համակարգչային գիտություններ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա, ինֆորմատիկա (տեղեկաբանություն), տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, գյուղատնտեսական մեքենաներ, տրակտորներ և ավտոմոբիլներ, գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ, փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում, տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում, փիլիսոփայություն, հոգեբանություն, հայոց լեզու և գրականություն, լեզվաբանություն, հրատարակչական գործ և պոլիգրաֆիա, կերպարվեստ և գծագրություն, մշակութաբանություն, արվեստաբանություն (ըստ տեսակների), կերպարվեստի պատմություն և տեսություն, տնտեսագիտության տեսություն, ֆինանսներ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն, շուկայաբանություն (մարքեթինգ), անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում, ապահովագրական գործ, հողագիտություն, կենսաֆիզիկա, կենսաքիմիա, հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրանքի տեխնոլոգիա, խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն, պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, մսի և մսամթերքի տեխնոլոգիա, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա, կաշվի և մորթու տեխնոլոգիա, տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրատեսակների տեխնոլոգիա

առնվազն բակալավր

23.

Կապի ծառայության պաշտոններ

ռադիոտեխնիկա և կապ, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա տեղեկատվական անվտանգություն

առնվազն բակալավր

24.

Լրատվական ծառայության պաշտոններ

իրավագիտություն, լրագրություն, հասարակայնության հետ կապեր, հայոց լեզու և գրականություն, ռեժիսուրա, օպերատորություն, կինոարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, թարգմանչական գործ

առնվազն բակալավր

25.

Հասարակական կարգի ապահովման (պրոֆիլակտիկա) ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում)

իրավագիտություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ

առնվազն բակալավր

26.

Անձնագրային և վիզաների ծառայության պաշտոններ

իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու և գրականություն, թարգմանչական գործ

առնվազն բակալավր

27.

Ճանապարհային ոստիկանության ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում)

իրավագիտություն, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում, տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում

առնվազն բակալավր

28.

Քարտուղարության պաշտոններ

գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ, իրավագիտություն

առնվազն բակալավր

29.

Բժշկական ծառայության պաշտոններ

բուժական գործ, ստոմատոլոգիա, դեղագիտություն, բուժական գործ զինված ուժերում

առնվազն բակալավր

30.

Պրոֆեսորադասախոսական և կրթական գործընթացների կազմակերպման ծառայության պաշտոններ

ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված առարկաների ցանկում ընդգրկված մասնագիտություններ, կրթության կազմակերպում

առնվազն բակալավր

Ոստիկանության կրտսեր խումբ

31.

Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

32.

Քարտուղարության, հաշվառման և վերլուծության գծով պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

33.

Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

34.

Կրթահամալիրի տնտեսական և ֆինանսական ծառայության պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

35.

Կապի ծառայության պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

36.

Բժշկական ծառայության պաշտոններ

առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն

առնվազն արհեստավոր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան