Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 295-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.12.27/31(444).1 Հոդ.322
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
06.11.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
08.11.2012
Дата вступления в силу
03.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012452

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 նոյեմբերի 2012 թ.

թիվ 295-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից ներկայացվող հաշվետվության լրացման կարգը,

 հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կանոնոկարգ 3-ի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Սույն կանոնակարգի 2-րդ կետում ընդգրկված աղյուսակի թիվ 32 հաշվետվությունը ներկայացվում է միայն այն բանկերի կողմից, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձ չեն հանդիսանում, բացառությամբ թիվ 32 հաշվետվության 3-րդ աղյուսակի, որը պարտադիր ներկայացվում է բոլոր բանկերի կողմից: Հաշվետու բանկերը սույն կետով նախատեսված հաշվետվությունը չեն ներկայացնում ոչ օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միջոցով կնքված գործարքների և մարման գործարքների համար:

1) Սույն կետով նախատեսված հաշվետվությունում լրացվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00-ից մինչև հաշվետվության ներկայացման օրվա ժամը 16:00-ն արժեթղթերի երկրորդային շուկայում հաշվետու անձի կողմից արժեթղթերով կնքված գործարքների և (կամ) արդեն կնքված գործարքների պայմաններում փոփոխությունների (այսուհետ` փոփոխված գործարքներ) վերաբերյալ տեղեկությունները (անկախ տվյալ գործարքի մարման ժամկետից):

2) Սույն հաշվետվության իմաստով` գործարքների պայմաններում փոփոխություններ են համարվում սույն հաշվետվության 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ աղյուսակներում տվյալ գործարքի վերաբերյալ նախկինում ներկայացված տեղեկությունների փոփոխությունները: Փոփոխված գործարքների վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս սույն հաշվետվության աղյուսակներում լրացվում են ինչպես բոլոր փոփոխված տեղեկությունները (բացառությամբ «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակների, որտեղ լրացվում են սկզբնական գործարքի համապատասխանաբար «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը»), այնպես էլ այն տեղեկությունները, որոնք չեն փոփոխվել:

3) Սույն հաշվետվությունում գործարքները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով կնքվել են գործարքները, իսկ թվերը ներկայացվում են ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ:

4) Սույն կետով նախատեսված հաշվետվությունը բաղկացած է 6 աղյուսակից, որոնց սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

ա. «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի (թողարկման պետական գրանցման համարի) առկայության դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

բ. «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Պետական արժեթղթերի դեպքում նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (հայտնի լինելու դեպքում): Տարբերակիչ ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

գ. «Թողարկողի ֆիրմային անվանումը գտնվելու վայրը» սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (բնակության վայր): Սույն ենթակետով նախատեսված սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

դ. «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:

ե. «Արժեթղթի տարեկան եկամտաբերությունը» սյունակում լրացվում է ոչ ծավալային արժեթղթերի դեպքում միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված տարեկան եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (մասնավորապես` հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ արժեթղթերի համար և այլն): Ընդ որում, տարեկան եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կնքման (գործարքի պայմանների փոփոխության) օրվա դրությամբ:

զ. «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է առաջնային գործարքի կնքման ամսաթիվը:

է. «Փոփոխված գործարքի ամսաթիվը» սյունակը լրացվում է միայն փոփոխված գործարքների լրացման դեպքում, որտեղ լրացվում է նախկինում կնքված գործարքի պայմաններում փոփոխություն իրականացնելու մասին ցանկացած ձևով համաձայնություն ձեռքբերելու ամսաթիվը` անկախ այդ համաձայնության ուժի մեջ մտնելու ժամկետից:

ը. «Միջնորդը» սյունակը լրացման ենթակա է միայն օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջոցով օտարերկրյա կազմակերպված շուկայում կամ օտարերկրյա անձի հետ գործարքներ կնքելու դեպքում, որտեղ լրացվում է միջնորդ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը:

թ. «Գործարքի բնույթը» սյունակում նշվում է «նոր կնքված», «երկարաձգված», «կրճատված» կամ «այլ»: Ընդ որում, նոր գործարք կնքվելու դեպքում նշվում է «նոր կնքված», արդեն կնքված գործարքների գործողության ժամկետի կրճատման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «կրճատված», երկարաձգման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «երկարաձգված», իսկ արդեն կնքված գործարքների այլ պայմանների փոփոխության դեպքում, որոնց դեպքում գործարքի գործողության ժամկետի փոփոխություն տեղի չի ունեցել, նշվում է «այլ»:

ժ. «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակում նշվում է բանկի կողմից վարվող գործարքների ներքին գրանցամատյաններում տվյալ գործարքին տրված նույնականացուցիչ համարը, որը պետք է լինի առանձնահատուկ (չկրկնվող) յուրաքանչյուր գործարքի համար:

ժա. «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է գործարքի մյուս կողմ հանդիսացող անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, դրա բացակայության դեպքում նշվում է այդ կողմի ռեզիդենտությունը` կատարելով «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ» նշումը: Ընդ որում, եթե գործարքի մյուս կողմ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող անձը գործարքը կնքել է հաճախորդի հաշվին, ապա գործարքի մյուս կողմ է համարվում ոչ թե տվյալ հաճախորդը, այլ այդ հաճախորդի հաշվին գործարք կնքող ներդրումային ծառայություններ մատուցող անձը:

5) Ի լրումն վերոհիշյալ լրացման կանոնների` հաշվետվության յուրաքանչյուր աղյուսակի համար նախատեսվում են լրացման լրացուցիչ կանոններ:

6) Հաշվետվության «Հաշվետու անձի կողմից արժեթղթերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ» 1-ին աղյուսակում լրացվում են հաշվետու անձանց կողմից արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքների կնքման վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

ա. «Գործարքի տեսակը առք (վաճառք)» սյունակում լրացվում է «առք» կամ «վաճառք»` կախված հաշվետու անձի տեսանկյունից գործարքը առք է, թե` վաճառք:

բ. «Քանակը» սյունակում լրացվում է գնվող կամ վաճառվող արժեթղթերի քանակը` հատերով, ընդ որում` ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

գ. «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է մեկ արժեթղթի առքի (վաճառքի) գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

դ. «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր գնի և քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը:

7) «Հաշվետու անձի կողմից կնքված ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների, գործարքների վերաբերյալ» 2-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու անձի կողմից կնքված և (կամ) փոփոխված ռեպո (հակադարձ ռեպո), այդ թվում` լոմբարդային ռեպոների, գործարքների վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

ա. «Գործարքի տեսակը (ռեպո/ հակադարձ ռեպո)» սյունակում նշվում է` հաշվետու անձի տեսանկյունից գործարքը ռեպո է, թե հակադարձ ռեպո: Արժեթղթերի վաճառքի գործարքը` հետգնման պայմանով, ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ արժեթղթերի առքի գործարքը` հետ վաճառելու պայմանով, լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք:

բ. «Քանակը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի հիմքում ընկած արժեթղթի քանակը: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո «հակադարձ ռեպո» գործարքների կնքման դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

գ. «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային առքի (վաճառքի) ընդհանուր արժեքը:

դ. «Տարեկան ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսադրույքը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի տարեկան (տարին` 365 կամ 366 օր) տոկոսադրույքը: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով:

8) «Հաշվետու անձի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետության միջբանկային վարկային գործարքների վերաբերյալ» 3-րդ աղյուսակում լրացվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00-ից մինչև հաշվետվության ներկայացման օրվա ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում հաշվետու բանկի կողմից կնքված վարկային պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում, լրացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված միջբանկային վարկերի վերաբերյալ գործարքների մասին տվյալները: 3-րդ աղյուսակում ներկայացվում է տեղեկատվություն միայն կարգավորվող շուկայից դուրս կնքված գործարքների վերաբերյալ: Կարգավորվող շուկայում կնքվող գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը 3-րդ աղյուսակում չի արտացոլվում:

9) Սույն կետում նախատեսված հաշվետվության 3-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

ա. «Գործարքի տեսակը (ներգրավման/տրամադրման)» սյունակում նշվում է` հաշվետու բանկի տեսանկյունից գործարքը միջբանկային վարկի ներգրավման գործարք է, թե տրամադրման:

բ. «Գործարքի գումարը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված վարկի գումարը հազար միավորներով` ըստ նախորդ սյունակում նշված արժույթների: Եթե միևնույն վարկային պայմանագրով նախատեսված է վարկի տրամադրում տարբեր արժույթներով կամ տարբեր տոկոսադրույքներով, ապա այդ վարկերը պետք է ցույց տրվեն առանձին տողերով:

գ. «Տարեկան տոկոսադրույքը» սյունակում լրացվում է տրամադրված/ներգրաված վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը` ըստ կնքված վարկային պայմանագրի:

դ. «Գործարքի կնքման ժամը» սյունակում լրացվում է միջբանկային վարկերի վերաբերյալ գործարքի կնքման ժամը: Փոփոխված գործարքների ներկայացման դեպքում սույն սյունակում լրացվում է առաջնային գործարքի կնքման ժամը: Ընդ որում, գործարքի կնքման ժամը նշվում է հետևյալ կերպ. ժամ:րոպե:վայրկյան, օրինակ` 13:50:55:

ե. «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է կնքված միջբանկային վարկի գործարքի կատարման ամսաթիվը` հետևյալ ֆորմատով`օր/ամիս/տարի (օրինակ` 31/01/08): Եթե գործարքի պայմանագրով նախատեսված է գործարքի կատարում մի քանի փուլով` ապա գործարքի յուրաքանչյուր փուլ պետք է լրացվի առանձին տողով` համաձայն պայմանագրով նախատեսված կատարման ամսաթվի:

զ. «Գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է հաշվետու բանկի կողմից տրամադրված/ներգրաված վարկի մարման ամսաթիվը` ըստ վարկային պայմանագրի, ընդ որում ամսաթիվը լրացվում է հետևյալ ֆորմատով` օր/ամիս/տարի (օրինակ` 31/01/08):

10) «Փոխարժեքային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» 4-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում հաշվետու բանկի կողմից կնքված փոխարժեքային սվոփ գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները:

11) «Արժութային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» 5-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում հաշվետու բանկի կողմից կնքված արժութային սվոփ գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները:

12) «Տոկոսադրույքային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» 6-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում հաշվետու բանկի կողմից կնքված տոկոսադրույքային սվոփ գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները:

13) Սույն հաշվետվության իմաստով, ֆորվարդի հիմքում ընկած արժույթն անհրաժեշտ է որոշել հետևյալ սկզբունքով.

ա. եթե ֆորվարդով փոխանակվող արժույթներից մեկը հայկական դրամ է, ապա ֆորվարդի հիմքում ընկած արժույթ է համարվում այն արժույթը, որի դիմաց տրամադրվում է հայկական դրամը,

 բ. եթե ֆորվարդով փոխանակվող արժույթներից մեկը ԱՄՆ դոլար է, իսկ մյուսը` հայկական դրամից տարբեր արտարժույթ, ապա ԱՄՆ դոլարն է համարվում ֆորվարդի հիմքում ընկած արժույթ,

 գ. եթե ֆորվարդով փոխանակվող արժույթներից մեկը եվրոն է, իսկ մյուսը` հայկական դրամից և ԱՄՆ դոլարից տարբեր արտարժույթ, ապա եվրոն է համարվում ֆորվարդի հիմքում ընկած արժույթ,

դ. եթե ֆորվարդով փոխանակվում են հայկական դրամից, ԱՄՆ դոլարից և եվրոյից տարբեր արժույթներ, ապա ֆորվարդի հիմքում ընկած արժույթ է համարվում այն արտարժույթը, որի` ֆորվարդ պայմանագրով համաձայնեցված ծավալի հարաբերությունը մյուս արտարժույթի ֆորվարդով համաձայնեցված ծավալին ստացվում է 1-ից մեծ:

14) Սույն հաշվետվության 4-րդ և 5-րդ աղյուսակների սվոփի (սվոփ գործարքի) հիմքում ընկած արժույթը որոշվում է 13-րդ ենթակետում սահմանված սկզբունքով: Սվոփի հիմքում ընկած արժույթը որոշելիս երկու արժույթների ծավալների հարաբերության որոշման համար հիմք է ընդունվում սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալները: 6-րդ աղյուսակի համաձայն սվոփի հիմքում ընկած արժույթը տոկոսային վճարումների հաշվարկման համար հիմք հանդիսացող դրամական միջոցների արժույթն է:

15) Թիվ 32 հաշվետվության 4-րդ, 5-րդ և 6-րդ աղյուսակների սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

ա. «Վճարվող տոկոսադրույքի վճարման պարբերականությունը» սյունակում լրացվում է բանկի կողմից վճարվող տոկոսադրույքի պարբերականությունը (մասնավորապես` օրական, շաբաթական, ամսական, տարեկան և այլն):

բ. «Ստացվող տոկոսադրույքի վճարման պարբերականությունը» սյունակում լրացվում է բանկին վճարվող տոկոսադրույքի պարբերականությունը (մասնավորապես` օրական, շաբաթական, ամսական, տարեկան և այլն):

գ. «Գործարքի տեսակը (ներգրավման սվոփ/տրամադրման սվոփ)» սյունակում սվոփի հիմքում ընկած արժույթի ներգրավման դեպքում լրացվում է «ներգրավման սվոփ», իսկ սվոփի հիմքում ընկած արժույթի տրամադրման դեպքում` «տրամադրման սվոփ»:

դ. «Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը» սյունակի «Սվոփի հիմքում ընկած արժույթի ծավալը» ենթասյունակում լրացվում է սփոթ գործարքի ընթացքում սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված սվոփի հիմքում ընկած արժույթով), իսկ «Գործարքի արժույթի ընդհանուր ծավալը» ենթասյունակում` սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված գործարքի արժույթով):

ե. «Ֆորվարդ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը» սյունակի «Սվոփի հիմքում ընկած արժույթի ծավալը» ենթասյունակում լրացվում է ֆորվարդ գործարքի ընթացքում սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված սվոփի հիմքում ընկած արժույթով), իսկ «Գործարքի արժույթի ընդհանուր ծավալը» ենթասյունակում` սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված գործարքի արժույթով):

զ. «Սփոթ գործարքի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվ» սյունակում լրացվում է սփոթ գործարքի փաստացի իրականացման ամսաթիվը:

է. «Ֆորվարդի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվ» սյունակում լրացվում է ֆորվարդ գործարքի փաստացի իրականացման ամսաթիվը:»:

2) Կանոնակարգ 3-ի Ձև թիվ 32 հաշվետվությունում`

ա. առաջին աղյուսակի «Նշումներ» բառը փոխարինել «Միջնորդը» բառով,

բ. երկրորդ աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է),

գ. չորրորդ աղյուսակում «Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին (իր հաշվին և իր անունից) փոխարժեքային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» բառերը փոխարինել «Փոխարժեքային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» բառերով,

դ. հինգերորդ աղյուսակում «Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին (իր հաշվին և իր անունից) արժութային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» բառերը փոխարինել «Արժութային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» բառերով,

ե. վեցերորդ աղյուսակում «Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին (իր հաշվին և իր անունից) տոկոսադրույքային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» բառերը փոխարինել «Տոկոսադրույքային սվոփ գործարքների կնքման վերաբերյալ» բառերով,

զ. չորրորդ, հինգերորդ և վեցերորդ աղյուսակները լրացնել «Միջնորդը» սյունակներով,

է. չորրորդ, հինգերորդ և վեցերորդ աղյուսակներից «Ում հաշվին է գործարքը կնքվել» սյունակները հանել,

ը. չորրորդ, հինգերորդ և վեցերորդ աղյուսակներից «Ում անունից է գործարքը կնքվել» սյունակները հանել:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. նոյեմբերի 8

Երևան

 

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 6-ի

թիվ 295-Ն որոշմամբ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՎԵՏՈՒ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ՌԵՊՈ (ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ) ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվետու անձի անվանումը` _____________________________

    Հաշվետու օր ______________________________

N

Գործարքի նույնակա-նացուցիչ համարը

Գործարքի տեսակը (ռեպո/հակա-դարձ ռեպո)

Գործարքի բնույթը

Արժեթղթի դասը

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN)

Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը

Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով

Քանակը

Ընդհանուր գումարը

Գործարքի արժույթի ISՕ կոդը

Տարեկան ռեպո (հակա-դարձ ռեպո) տոկոսա-դրույքը

Ռեպո/հ.ռեպո գործարքի մարման ամսաթիվը

Գործարքի կնքման ամսաթիվը

Փոփոխված գործարքի ամսաթիվը

Գործարքի մյուս կողմը

Միջնորդը

1

                               

2

                               

3

                               

4

                               

5

                               

6

                               

7

                               

8

                               

9

                               

10

                               

11

                               

12

                               

13

                               

14

                               

15

                               

16

                               

17

                               

18

                               

19

                               

20

                               

21

                               

22

                               

23

                               

24

                               

25

                               

26

                               

27

                               

28

                               

29

                               

30

                               

31

                               

32

                               

33

                               

34

                               

35

                               

36

                               

37

                               

38

                               

39

                               

40

                               

Հաշվետու անձի գործադիր տնօրեն

___________________________
 

   Կ.Տ

Գլխավոր հաշվապահ՝

___________________________