Գլխավոր տեղեկություն
Номер
N 2323-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2013-01.07.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.08/7(462) Հոդ.173
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.01.2006
Дата вступления в силу
09.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 30 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2323-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը` ըստ պաշտոնների` համաձայն N 1 հավելվածի.

բ) փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը` համաձայն N 2 հավելվածի.

գ) փրկարարական ծառայության ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը` 10.000 դրամ:

2. Փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դրույքաչափերը նշանակվում են հանրապետական գործադիր մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դրույքաչափերին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 20.12.12 N 1627-Ն)

3. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում փրկարար ծառայողներին և փրկարարի կոչում չունեցող աշխատողներին վճարելու լրավճարներ, հավելավճարներ և տալու պարգևավճարներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով: 

(3-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն, խմբ. 21.10.10 N 1399-Ն, փոփ. 21.04.11 N 475-Ն, 20.12.12 N 1627-Ն)

3.1. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նախատեսված լրավճարների, հավելավճարների վճարումից և պարգևատրումները տալուց հետո տնտեսված գումարները բյուջետային տարվա վերջին օրը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(3.1 կետը լրաց. 21.10.10 N 1399-Ն)

3.2. Փրկարարական ծառայության ծառայողների առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ թվաքանակի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում ծառայողներին դրամական օգնություն տալու ժամանակ դրամական բավարարման հաշվարկման ժամանակ հիմք է հանդիսանում սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված նվազագույն պաշտոնային դրույքաչափը և կոչման հավելավճարը:

(3.2-րդ կետը լրաց. 20.12.12 N 1627-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 23
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

(դրամներով)

NN

Պաշտոնը

Պաշտոնային դրույքաչափերը

նվազագույն

առավելագույն

I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն

1

Վարչության պետ

 41,100

 113,228

II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ

2

Բաժնի պետ

 38,840

 90,476

3

Վարչության պետի տեղակալ

 38,840

 90,476

4

Տարածքային վարչության պետ

 38,840

 90,476

III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ

5

Տարածքային վարչության պետի տեղակալ

 36,600

 77,116

6

Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար

 36,600

 77,116

7

Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար

 36,600

 77,116

8

Բաժնի պետ

 36,600

 77,116

9

Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ

 36,600

 77,116

10

Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ

 35,000

 66,270

11

Լաբորատորիայի պետ

 35,000

 66,270

IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ

12

Խմբի պետ

 35,000

 51,984

13

Ջոկի հրամանատար

 35,000

 51,984

14

Ավագ փրկարար

 35,000

 51,984

 V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ

 15.

Փրկարար

 35,000

 46,297

(հավելվածը խմբ. 19.06.08 N 602-Ն, 29.01.09 N 101-Ն, փոփ. 07.04.11 N 357-Ն, խմբ. 20.12.12 N 1627-Ն) 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման


 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ

 

NN

Փրկարարական ծառայության կոչումը

Կոչման հավելավճարները
(դրամ)

Նվազագույն

Առավելագույն

ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`

1

փրկարարական ծառայության գեներալ- լեյտենանտ

 10,100

 13,360

2

փրկարարական ծառայության գեներալ- մայոր

 9,320

 12,328

բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`

3

փրկարարական ծառայության գնդապետ

 7,760

 10,265

գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`

4

փրկարարական ծառայության փոխգնդապետ

 7,300

 9,656

5

փրկարարական ծառայության մայոր

 6,670

 8,823

դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`

6

փրկարարական ծառայության կապիտան

 6,200

 8,201

7

փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ

 5,740

 7,593

8

փրկարարական ծառայության լեյտենանտ

 4,980

 6,587

9

փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ

 4,370

 5,780

ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`

10

փրկարարական ծառայության ավագ ենթասպա

 3,580

 4,735

11

փրկարարական ծառայության ենթասպա

 3,110

 4,114

12

փրկարարական ծառայության ավագ սերժանտ

 2,810

 3,717

13

փրկարարական ծառայության սերժանտ

 2,640

 3,492

14

փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ

 2,340

 3,095

15

փրկարարական ծառայության շարքային

 2,030

 2,685

(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն)     


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան