Գլխավոր տեղեկություն
Номер
N 1628-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.12.28/65(939).1 Հոդ.1398.13
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.12.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.12.2012
Дата вступления в силу
29.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1628-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Economist Intelligence Unit» կազմակերպության 2012 թվականի «Wordwide Cost of Living» զեկույցի (ծրագրային փաթեթ) գնման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 20527.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սույն որոշման 1-ին կետում նշված գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Սույն որոշմամբ կատարված հատկացումների շրջանակներում իրականացվող վճարումները կատարել մինչև 2012 թվականի դեկտեմբերի 30-ը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1628-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

 Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

 ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության
 միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցառումների իրականացում

Նկարագրությունը
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական անձնակազմի վարձատրության առկա անհամաչափությունների հետ կապված հարցերի կարգավորում

 

 

1128

 

 

 

 

ԱԾ05

 

 

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը
(հազ. դրամ)

X

8446.9*

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցառումների իրականացման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական անձնակազմի վարձատրության առկա անհամաչափությունների հետ կապված հարցերի կարգավորում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Economist Intelligence Unit» կազմակերպություն

 

Հաշվարկի համար հիմք է հանդիսացել ՀՀ կենտրոնական բանկի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ սահմանած փոխարժեքը՝ 1 ԱՄՆ-ի դոլարը հավասար է 411.5 դրամի:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1628-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են դրական նշանով)

գնման ձևը

չափի միավորը

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

8446.9

Բաժին N 11

 Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

8446.9

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       

2012 թվականի «Wordwide Cost of Living» զեկույց (ծրագրային փաթեթ)

ԲԸԱՀ

դրամ

1

8446.9

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան