Գլխավոր տեղեկություն
Номер
N 1392-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.02.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.15/56(930) Հոդ.1210
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.11.2012
Дата вступления в силу
16.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1392-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 6,570,305.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 186,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 1 աղյուսակի.

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 795,500.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 աղյուսակի.

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 614,500.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 աղյուսակի.

4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 495,555.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 աղյուսակի.

5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 983,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 5 աղյուսակի.

6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 1,202,800.0 հազ. դրամ՝ համաձայն N 6 աղյուսակի.

7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 1,063,300.0 հազ. դրամ՝ համաձայն N 7 աղյուսակի.

8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 597,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 8 աղյուսակի.

9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 227,750.0 հազ. դրամ՝ համաձայն N 9 աղյուսակի.

10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 404,900.0 հազ. դրամ՝ համաձայն N 10 աղյուսակի:

(1-ին կետը փոփ. 06.12.12 N 1572-Ն)

2. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 1,635,805.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 368,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 1 աղյուսակի.

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 448,500.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 աղյուսակի.

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 194,500.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 աղյուսակի.

4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 110,825.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 աղյուսակի.

5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 204,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 5 աղյուսակի.

6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 38,400.0 հազ. դրամ՝ համաձայն N 6 աղյուսակի.

7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 68,300.0 հազ. դրամ՝ համաձայն N 7 աղյուսակի.

8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 62,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 8 աղյուսակի.

9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 9,600.0 հազ. դրամ՝ համաձայն N 9 աղյուսակի.

10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 131,680.0 հազ. դրամ՝ համաձայն N 10 աղյուսակի:

(2-րդ կետը փոփ. 06.12.12 N 1572-Ն)

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով հաստատված ծրագրերը ենթակա են կատարման, եթե ծրագիրն իրականացվող համապատասխան համայնքում 2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առկա կլինի համայնքի սեփական եկամուտների հավաքագրման առնվազն 90 տոկոս ցուցանիշ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ գույքագրել և մինչև 2013 թվականի հունվարի 15-ը ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված, սակայն 2012 թվականին չֆինանսավորված միջոցները 2013 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնելու վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ներկայացնել առաջարկություն 2013 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 1,808,358.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 114,500.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 61,000.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 521,000.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 528,620.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 139,000.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 76,800.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 188,400.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 61,000.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 22,650.0 հազ. դրամ և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 95,388.0 հազ. դրամ` սահմանելով, որ ծրագրերը կիրականացվեն միայն այն համայնքներում, որոնցում 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ առկա կլինի սեփական եկամուտների հավաքագրման առնվազն 90 տոկոս ցուցանիշ:

6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝ մինչև 2012 թվականի նոյեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ծրագրի ֆինանսավորումը բացել միայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացրած տեղեկատվության հիման վրա:

8. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված շինվերանորոգման աշխատանքների նախագծային առաջադրանքները կազմել և նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրել` շինվերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքները նախատեսելով սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով այդ աշխատանքների համար նախատեսված գումարներից ոչ ավելի.

2) նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատումից հետո, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզպետարանի գծով հատկացված ընդհանուր գումարի սահմաններում աշխատանքների միջև վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 1 հավելվածի 10-րդ աղյուսակի 3.1-ին կետով նախատեսված միջոցների բաշխման վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` մինչև 2013 թվականի հունվարի 15-ը ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ աղյուսակի 5.1-ին կետով նախատեսված միջոցների բաշխման վերաբերյալ:

(10-րդ կետը փոփ. 06.12.12 N 1572-Ն)

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 12

Երևան

 

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Ն Ե Ր
(հավելվածները փոփ., լրաց. 06.12.12 N 1572-Ն, փոփ. 07.02.13 N 130-Ն)