Գլխավոր տեղեկություն
Номер
N 1523-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.12.2012
Дата вступления в силу
07.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2012 թվականի N 1523-Ա

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` ստորև նշված գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`

1) 57035,295 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով 9 միավոր շարժական հակակարկտային համակարգերը և դրանց պատկանելիքները (կայանները).

 2) 164768,63 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով 26 միավոր ստացիոնար հակակարկտային համակարգերը և դրանց պատկանելիքները (կայանները).

 3) 55450,0 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով «ԳԱԶ-33086» մակնիշի, 135VV01 պետհամարանիշի և «ԳԱԶ-33086» մակնիշի, 136VV01 պետհամարանիշի ավտոմեքենաները:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 6

Երևան