Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 288-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.12.27/31(444).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
01.11.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
07.11.2012
Дата вступления в силу
08.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 նոյեմբերի 2012 թ.

թիվ 288-Ա 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՌԱՄ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ 764 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 52 արձանագրություն) և «ԳՌԱՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի՝ գործունեությունը դադարեցնելու մասին 2012 թվականի հոկտեմբերի 19-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԳՌԱՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 764 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԳՌԱՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե` ՀՀ, ք. Երևան, Շիրվանզադե փող., շենք 24/1, բն.18) ուղարկելու օրվան հաջորդող օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. նոյեմբերի 7

Երևան