Գլխավոր տեղեկություն
Номер
N 406-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.451
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2012
Дата вступления в силу
19.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 406-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով` կիրառելով «Բանակցային ընթացակարգ` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու» գնման ձևը:

(1-ին կետը փոփ. 20.12.12 N 1581-Ն)

2. (կետը հանվել է 20.12.12 N 1581-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման 2012 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 349-Ն որոշման N 8 հավելվածի «Մաշտոցի ՀՏ վարչական շենքի ձեռքբերում», «Մաշտոցի ՏՀՏ վարչական շենքի վերակառուցում», «Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցում (1-ին փուլ 4-րդ մաս և 2-րդ փուլ)» տողերի 2-րդ՝ «Գնման ձևը» սյունակում «ԲԸ» բառերը փոխարինել «ԲԸԱՀ» բառերով, իսկ «Մաշտոցի ՏՀՏ վարչական շենքի վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» տողի 2-րդ՝ «Գնման ձևը» սյունակում՝ «ՊԸ» բառը «ԲԸԱՀ» բառով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 10

Երևան