Գլխավոր տեղեկություն
Номер
N 6-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Исходный акт (05.12.2022-24.05.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2022
Принят
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата принятия
24.11.2022
Подписан
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата подписания
24.11.2022
Дата вступления в силу
05.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«24» նոյեմբերի 2022 թ. N 6-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«17» նոյեմբերի 2022 թ. N 409-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե5» կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հայաստանի Հանրապետության անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում առաջացած հրդեհներին արագ արձագանքելու և արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու նպատակով սահմանել՝ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

«24» նոյեմբերի 2022 թ.

ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

«17» նոյեմբերի 2022 թ.

ք. Երևան

 

Հավելված

Արտակարգ իրավիճակների նախարարի

2022 թ. նոյեմբերի «24»-ի N 6-Ն և

Շրջակա միջավայրի նախարարի

2022 թ. նոյեմբերի «17»-ի N 409-Ն

համատեղ հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԻ

 

1. Անտառների կառավարումն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, ինչն իր գործունեությունն իրականացնում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի միջոցով։ Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվում է՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր, «Դիլիջան» ազգային պարկ, «Սևան» ազգային պարկ, «Արգելոցապարկային համալիր», «Զիկատար» բնապահպանական կենտրոն և «Արփի լիճ» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, վերջիններս իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան մասնաճյուղերի միջոցով։

2. Սույն հավելվածի Աղյուսակ N 1-ում լրացվում են «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն ապահովող պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի)՝ ըստ մասնաճյուղերի, պահաբաժինների, անտառպետությունների, բնութագիրը (տարածքի ընդհանուր մակերեսը, տարածքում առկա ծառատեսակները): Աղյուսակ N 1-ից հետո կցվում է տարածքի քարտեզը։

 

Աղյուսակ N 1

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

«ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ԲՀՊՏ ՊՈԱԿ-Ի

 

Անտառտնտեսություն» մասնաճյուղը, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ը

Անտառպետությունները, պահաբաժինները բնության հատուկ պահպանվող տարածքի մասնաճյուղերը պահաբաժինները

Համայնքը

Տարածքի ընդհանուր մակերեսը(հա)

Տարածքում առկա ծառատեսակները

1

2

3

4

5

         

 

3. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքներում բռնկված հրդեհաշիջման ղեկավարման պատասխանատուների վերաբերյալ տվյալները լրացվում են Աղյուսակ N 2-ում։

 

Աղյուսակ N 2

 

ՏՎՅԱԼՆԵՐ

ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ

 

N

Պատասխանատու անձի անունը,
ազգանունը, հայրանունը

Պաշտոնը

Պատասխանատու անձի
հեռախոսահամարը

1

2

3

4

       

4. Հրդեհաշիջում իրականացնող ստորաբաժանումների, հրդեհաշիջմանը մասնակցող աշխատակիցների, հրդեհաշիջման միջոցների (առկա տրանսպորտային միջոցների, տեխնիկայի քանակի, այդ թվում նաև անտառային հրդեհների մարման համար նախատեսված տեխնիկական միջոցների քանակի ու տեսակի` հրշեջ ավտոմեքենաներ, հրշեջ մոտոպոմպեր, փողակներ, փողրակներ, ձեռքի պարզագույն գործիքներ՝ հեղուկացիր ուսապարկ սրսկիչներ, կտրող գործիքներ, կրակին հարվածող գործիքներ և այլն) և վառելանյութի պաշարի առկայության վերաբերյալ տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 3-ում։

 

Աղյուսակ N 3

 

ՑԱՆԿ

«ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ԲՀՊՏ ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՐԴԵՀԱՇԻՋՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

N

Ստորաբաժանման անվանումը

Տեղակայման վայրը և հեռախոսահամարները

Հրդեհաշիջմանը մասնակցող
աշխատակիցների
թիվը

Հրդեհաշիջման միջոցները և քանակը

Վառելանյութի պաշարի առկայությունը

1

2

3

4

5

6

           

 

5. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքներում բռնկված հրդեհներին արձագանքող արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների ցանկը լրացվում է Աղյուսակ N 4-ում։

 

Աղյուսակ N 4

 

ՑԱՆԿ

«ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ԲՀՊՏ ՊՈԱԿ-Ի ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ

 

N

Ստորաբաժանման անվանումը և տեղակայման վայրը

Ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը

Հեռախոսահամարները

Ստորաբաժանման տրամադրության տակ գտնվող տեխնիկական միջոցները

1

2

3

4

5

         

6. «Անտառտնտեսություն» մասնաճյուղում և բնության հատուկ պահպանվող տարածքում և հարակից բնակավայրերում գտնվող ջրաղբյուրների կոորդինատները, դրանցից օգտվելու հնարավորությունների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 5-ում։

 

Աղյուսակ N 5

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՌԿԱ ՋՐԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

N

Տարածքում և հարակից բնակավայրերում գտնվող ջրաղբյուրների կոորդինատները

Ջրաղբյուրներից օգտվելու հնարավորությունները (օդային, ցամաքային)

Ջրի պաշարների առկայությունը (հայելային մակերեսը, խորությունը)

1

2

3

4

       

7. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և բնության հատուկ պահպանվող տարածքի առկա ճանապարհների, դրանց բնութագրի, երթևեկելու հնարավորությունների, հանքայնացված շերտերի և պատասխանատուների տվյալները լրացվում են Աղյուսակ N 6-ում։ Ճանապարհների քարտեզների էլեկտրոնային տարբերակները նախապես փոխանցվում են ՃԿԱԿ-ին։

 

Աղյուսակ N 6

 

ՏՎՅԱԼՆԵՐ

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ՀԱՆՔԱՅՆԱՑՎԱԾ ՇԵՐՏԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ճանապարհների առկա վիճակը

Հանքայնացված շերտերը

Պատասխանատու անձի տվյալները(անուն, ազգանուն, հայրանուն,
հեռախոսահամար)

Երկարու-թյունը(կմ)

Լայնությունը(մ)

Ծածկույթը

Երթևեկելու հնարավորու-թյունները

Առկայությունը

Երկարու-թյունը(կմ)

Լայնությունը(մ)

1

2

3

4

5

6

7

8

               

8. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և բնության հատուկ պահպանվող տարածքում բռնկված հրդեհների մարմանը ներգրավված անձանց սննդով, խմելու ջրով ապահովելու և անհրաժեշտության դեպքում՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 7-ում։

 

Աղյուսակ N 7

 

ՀՐԴԵՀԻ ՄԱՐՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴՈՎ, ԽՄԵԼՈՒ ՋՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սննդով, խմելու ջրով ապահովելու հնարավորությունները

Առաջին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունները

1

2

   

9. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և բնության հատուկ պահպանվող տարածքում բռնկված հրդեհներին հարակից համայնքի բնակչությանը ներգրավելու և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհամագործակցության հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են Աղյուսակ N 8-ում։

 

Աղյուսակ N 8

 

«ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԵՎ ԲՀՊՏ ՊՈԱԿ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

«Անտառտնտեսություն» մասնաճյուղը,
ԲՀՊՏ ՊՈԱԿ-ը

Հարակից համայնքը

Համայնքի բնակչության ներգրավվածությունը(արձագանքողների քանակը)

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհամագործակցությունը ուժերի և միջոցների ներգրավվածության մասին

տեսակը

քանակը

1

2

3

4

5

         

10. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի կողմից տվյալ տարում նախատեսվող հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 9-ում։

 

Աղյուսակ N 9

 

ՏՎՅԱԼ ՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

N

Հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումները

Միջոցառումների իրականացման ժամկետը

1

2

3

     

11. «Անտառտնտեսություն» մասնաճյուղում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ուղղաթիռների համար ժամանակավոր հատկացված վայրէջքային հրապարակների առկայության և կոորդինատների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 10-ում։

 

Աղյուսակ N 10

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՅՐԷՋՔԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Անտառտնտեսություն» մասնաճյուղը,
ԲՀՊՏ ՊՈԱԿ-ը

Ուղղաթիռների համար ժամանակավոր վայրէջքային
հրապարակների առկայությունը և կոորդինատները

1

2

   

12. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքում բջջային և ինտերնետ կապի առկայության, հասանելիության, ինչպես նաև հսկողական կետերի և դրանց պատասխանատու անձի տվյալները լրացվում են Աղյուսակ N 11-ում։

 

Աղյուսակ N 11

 

ՏՎՅԱԼՆԵՐ

ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N

Բջջային և ինտերնետ կապի առկայությունը
(օպերատորի անվանումը)

Կապի հասանելիությունը(տոկոսով)

Հսկողական աշտարակները և այլ միջոցները

Հսկողական կետերի պատասխանատու անձի տվյալները
(անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար)

1

2

3

4

5

         

13. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքի հանգստյան գոտիներում և զբոսաշրջության երթուղիներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղությամբ իրականացված միջոցառումների (տեղադրվել են հրդեհաշիջման սկզբնական միջոցներ, փակցվել են պաստառներ, հրդեհների մասին ուղեցույց-հիշեցումներ և այլն) մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 12-ում։

 

Աղյուսակ N 12

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N

Հանգստյան գոտին
(զբոսաշրջության երթուղին)

Հրդեհային անվտանգության բարելավման ուղղությամբ
իրականացված միջոցառումները

Հրդեհաշիջման սկզբնական միջոցների տեղադրում

Պաստառների փակցնում

Ուղեցույց-հիշեցումների
փակցնում

Այլ

1

2

3

4

5

6

           

14. «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում բռնկված հրդեհների մարմանն անմիջապես ներգրավվում են համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղի և բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ուժերն ու միջոցները: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կամ բնության հատուկ պահպանվող տարածքի հրդեհաշիջման համար պատասխանատու պաշտոնատար անձը: Եթե ներգրավված ուժերին չի հաջողվում մարել հրդեհը, ապա հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվում են արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ՝ ՓԾ) ստորաբաժանումները: Հրդեհաշիջման աշխատանքները սկզբնական փուլում ղեկավարում է ՓԾ համապատասխան մարզային փրկարարական վարչության պետը կամ նրան փոխարինող անձը: Հետախուզության արդյունքների և հրդեհների ծավալներից ելնելով, հրդեհաշիջման ղեկավարը ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկուցում է ՓԾ վերադաս պետին, որից հետո որոշում է կայացվում հրդեհաշիջման աշխատանքներին պաշտպանության նախարարության, ոստիկանության ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու մոտակա համայնքների բնակչությանը ներգրավելու վերաբերյալ: ՓԾ-ի կողմից հրդեհաշիջման ղեկավարը, ստանալով անտառային հրդեհի մասին հաղորդագրությունը, անհապաղ միջոցներ է ձեռնարկում արդյունավետ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Անտառային կամ բնության հատուկ պահպանվող տարածքի անվտանգ տեղամասում ծավալվում է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Նշանակվում են հրդեհաշիջման աշխատանքների տեղամասերի ղեկավարներ, նրանց ենթակայությանը տրամադրվում են ուժեր և միջոցներ: Ուժերի և միջոցների ներգրավումը իրականացվում է ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (այսուհետ՝ ՃԿԱԿ) միջոցով:

15. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհավտանգության հսկողությանն ուղղված միջոցառումների իրականացման ցանկը լրացվում է Աղյուսակ N 13-ում։

 

Աղյուսակ N 13

 

ՑԱՆԿ

ՀՐԴԵՀԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

N

Միջոցառման անվանումը

Իրականացման
ժամկետը

Պատասխանատու անձը
(անուն, ազգանուն, հայրանուն,
հեռախոսահամար)

1

2

3

4

       

 

16. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքներում պարեկության (շրջայցի) կազմակերպման վերաբերյալ տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 14-ում։

 

Աղյուսակ N 14

 

ՊԱՐԵԿՈՒԹՅԱՆ (ՇՐՋԱՅՑԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

N

Պարեկություն (շրջայցի) իրականացնող
մարմինը

Պարեկության (շրջայցի) ձևը (օդային, ցամաքային)

Տարածքը, որտեղ իրականացվում է պարեկություն (շրջայցի)

Պարեկության (շրջայցի) իրականացման ժամանակահատվածը

Պատասխանատու անձը (անուն, ազգանուն, հայրանուն,
հեռախոսահամար)

1

2

3

4

6

7

           

 

17. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքների հրդեհների վերաբերյալ ահազանգերի ստացումը և հաշվառումը լրացվում է Աղյուսակ N 15-ում։

 

Աղյուսակ N 15

 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

N

Հրդեհների վերաբերյալ ահազանգեր
ստացող և հաշվառող մարմինը

Տեղեկատվության ընդունման ձևը և
կոնտակտային տվյալները

1

2

3

     

18. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունն արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցող անձանց ցանկը լրացվում է Աղյուսակ N 16-ում։

 

Աղյուսակ N 16

 

ՑԱՆԿ

ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՈՂ ԱՆՁԱՆՑ

 

«Անտառտնտեսություն» մասնաճյուղը,
ԲՀՊՏ ՊՈԱԿ-ը

Պատասխանատու անձի անունը,
ազգանունը, հեռախոսահամարը

1

2

   

 

19. «Անտառտնտեսություն» մասնաճյուղի, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի տարածքների հրդեհների վերաբերյալ արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցվող ամփոփ տեղեկատվությունը լրացվում է Աղյուսակ N 17-ում։

 

Աղյուսակ N 17

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ԲՀՊՏ ՊՈԱԿ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ

 

1

Հրդեհի առաջացման մասին տեղեկանալու ժամը

 

2

Հրդեհի մասին ԱԻՆ հայտնելու ժամը

 

3

Հրդեհի մասին հայտնող անձի տվյալները

 

4

Հրդեհի առաջացման վայրը

 

5

Վարչական տարածքի անվանումը, որտեղ առաջացել է հրդեհը

 

6

Անտառտնտեսության, բնության հատուկ պահպանվող տարածքի անվանումը, որտեղ առաջացել է հրդեհը

 

7

Հրդեհի տարածքին մոտ բնակավայրերի անվանումը

 

8

Մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման վայրը

 

9

Մոտակա ջրաղբյուրների առկայությունը և գտնվելու վայրը

 

10

Հրդեհաշիջման սկզբնական ղեկավարի տվյալները

 

11

Հրդեհի սկզբնական մոտավոր մակերեսը (հա)

 

12

Հրդեհի հետևանքով այրված մակերեսը (հա)

 

13

Հրդեհաշիջման աշխատանքները սկսելու օրը և ժամը

 

14

Հրդեհի մեկուսացման օրը և ժամը

 

15

Հրդեհի մարման օրը և ժամը

 

16

Հրդեհաշիջման աշխատանքների ավարտման ժամը

 

17

Հրդեհաշիջմանը ներգրավված ուժերն ու միջոցները

 

20. ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների անձնակազմի համակողմանի ապահովումն իրականացվում է ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության կողմից։

21. Անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու նպատակով, կապը կազմակերպվում է արտակարգ իրավիճակների նախարարի, ՓԾ տնօրենի օպերատիվ շտաբի, հրդեհաշիջման շտաբի, հրդեհաշիջման տեղամասերի, ՓԾ ՃԿԱԿ-ի, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների միջև, ռադիոկայանների, բջջային և ֆիքսված կապի միջոցներով: Կապ կազմակերպվում է նաև արտակարգ իրավիճակների նախարարի և ՓԾ տնօրենի շարժական կառավարման կետերի հետ:

22. Անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հետախուզությունն իրականացվում է հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնած ՓԾ պաշտոնատար անձի գլխավորությամբ` «Անտառտնտեսություն» մասնաճյուղի կամ ԲՀՊՏ ՊՈԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ: Հետախուզությունը կարող է կատարվել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային եղանակով: Հետախուզության ընթացքում ձեռք բերված տվյալները վերլուծվում և զեկուցվում են արտակարգ իրավիճակների նախարարին, ՓԾ տնօրենին, ՓԾ կողմից հրդեհաշիջման ղեկավարին և փոխանցվում են ՓԾ ՃԿԱԿ-ին:

23. Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանները մշակվում են անտառտնտեսությունների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից և յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը ներկայացվում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման համաձայնեցմանը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.05.2024, N 6-Ն 24.05.2024, N 6-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան