Գլխավոր տեղեկություն
Номер
N 1224-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.12.2012
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.12.2012
Дата вступления в силу
12.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2012 թվականի N 1224-Ա

 

Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ն. Գրիգորյանին 2012 թվականի դեկտեմբերի 10-11-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ ՆԱՏՕ-ի գործողությունների ստորաբաժանման քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի գործընկերների հետ համագործակցության պատասխանատուի առաջարկով «Դաշնակիցներ + Հայաստան + N» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ա. Երիցյանի և Ն. Գրիգորյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 Ա. Գևորգյան

 

2012 թ. դեկտեմբերի 11

Երևան