Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 294-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.12.24/31(444) Հոդ.321
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
06.11.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
08.11.2012
Дата вступления в силу
03.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012451

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 նոյեմբերի 2012 թ.

թիվ 294-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունավետությունը՝ ապահովելով միայն վստահելի, փորձառու և իրենց ֆիդուցիար պարտականությունները գիտակցող կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների մուտքը ֆինանսական շուկա,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա նեդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա նեդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10.01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 7-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»:

 

2) Կանոնակարգը լրացնել 10.1-րդ, 10.2-րդ, և 10.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«10.1 Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն կարող է տրամադրվել Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված այն կառավարչին, որն ունի միջազգային ֆինանսական կազմակերպություն կամ կենսաթոշակային ֆոնդերի (այդ թվում՝ նմանատիպ այլ ներդրումային ֆոնդերի) կառավարման մեջ մասնագիտացված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություն (այսուհետ սույն գլխում՝ օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություն) հանդիսացող առնվազն մեկ մասնակից (բաժնետեր): Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կապիտալում միջազգային ֆինանսական կազմակերպության (կազմակերպությունների) և/կամ օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության (կազմակերպությունների) ձայնի իրավունք տվող մասնակցությունը պետք է կազմի 50 տոկոսից ավելին և այդ կազմակերպությունը (կազմակերպությունները) պետք է ունենա որոշիչ ձայն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ռազմավարությունը սահմանելիս, ինչպես նաև կառավարչի գործադիր մարմինը և ներքին հսկողության համակարգը ձևավորելիս:

10.2 Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն իր գործունեության ողջ ընթացքում պետք է բավարարի սույն կանոնակարգի 10.1-րդ կետով սահմանված պահանջին:

10.3 Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 10.1-րդ կետով նախատեսված՝ ֆոնդերի կառավարման մեջ մասնագիտացված օտարերկրյա կազմակերպության հեղինակավոր լինելը գնահատելիս հաշվի է առնում հետևյալ հանգամանքները.

1) միջազգային հեղինակավոր վարկանշող կազմակերպությունների կողմից կազմակերպությանը շնորհված վարկանիշը,

2) ֆինանսական ոլորտում միջազգային համբավ ունեցող վերլուծական և (կամ) խորհրդատվական կազմակերպությունների կողմից հրապարակվող լավագույն կառավարիչների ցանկում ընդգրկվածությունը,

3) կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը,

4) կառավարվող ֆոնդերի եկամտաբերությունը,

5) աշխարհի տարբեր երկրներում ներկայացվածության աստիճանը,

6) կազմակերպության բաժնետոմսերը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կամ Եվրոպական Միության անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված լինելը,

7) կազմակերպության կողմից կենսաթոշակային ֆոնդերի կամ նմանատիպ (ըստ ներդրումային քաղաքականության) այլ ֆոնդերի կառավարման բնագավառում փորձը,

8) այլ էական հանգամանքներ:»:

3) Կանոնակարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Օտարերկրյա կառավարչի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղը կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության տարածքում Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն, եթե օտարերկրյա կառավարիչը հանդիսանում է ֆոնդերի կառավարման մեջ մասնագիտացված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություն: Ընդ որում, Կենտրոնական բանկը օտարերկրյա կառավարչի հեղինակավոր լինելը գնահատելիս հաշվի է առնում սույն կանոնակարգի 10.3-րդ կետով սահմանված հանգամանքները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. նոյեմբերի 8

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան