Գլխավոր տեղեկություն
Номер
N 1619-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.02.2013-19.12.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.12.28/65(939).1 Հոդ.1398.7
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.12.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2012
Дата вступления в силу
29.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1619-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին 2012 թվականին հատկացնել 300,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին տրամադրել վարկային պայմանագրի հիման վրա՝ տարեկան 0,1 տոկոս դրույքաչափով և առանց պարտավորության կատարման ապահովման միջոցի` 1 տարի մարման ժամկետով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1619-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(բյուջետային մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

տարի

 ԸՆԴԱՄԵՆԸ

-

այդ թվում՝

 

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

-

այդ թվում՝

 

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

-

այդ թվում՝

 

2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2012 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ

300,000.0

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(300,000.0)

որից`

 

է) «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամ» ՍՊԸ

(300,000.0)

(հավելվածը փոփ. 27.12.12 N 1695-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան