Գլխավոր տեղեկություն
Номер
N 1473-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.2012
Дата вступления в силу
28.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1473-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ - ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՆԿ-51-Ն կարգադրության 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհուրդ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 22-ի N 1473-Ա որոշման

  

Ծ Ր Ա Գ Ի Ր – Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Նպատակը

Միջոցառումները

Ժամկետը

Կատարողը

1

2

3

4

1. Ահաբեկչության կանխարգելմանը, բացահայտմանը և կասեցմանն ուղղված իրավական բազայի բարելավումը և կատարելագործումը, ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համակարգումը

1.1. Ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություն սոցիալական, ռասսայական ,ազգային, կրոնական կամ ՀՀ սահմանադրությամբ արգելված այլ բնույթի խտրականություն քարոզող կամ տարածող տեղեկատվության ինտերնետային կայքերում տեղադրման կանոնակարգման վերաբերյալ:

2014 թ.
առաջին կիսամյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

1.2. Ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում օրենսդրորեն ամրացնել պետական մարմիններում օգտագործվող տեղեկատվական ենթակառուցվածքների տեխնիկական և ծրագրային միջոցներին տրվող անհրաժեշտ պահանջների մշակումն ու ընդունումը և այդ մարմինների պատասխանատվությունը սեփական կայքերում տեղադրված պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:

2014 թ.
երկրորդ կիսամյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

1.3. Համապատասխան իրավական ակտերի մշակում կենսաապահովման, ռազմավարական և առավել վտանգավորության օբյեկտների ղեկավար և սեփականատեր հանդիսացող անձանց պատասխանատվության խստացման և պարտականությունների ընդլայնում` այդ օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածության ամրապնդման բնագավառում

2013 թ. երկրորդ կիսամյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

1.4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը

2012 թ. դեկտեմբեր

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

1.5. Հանրային առողջապահության ոլորտում կենսաբանական, քիմիական գործոններով պայմանավորված ահաբեկչության կանխարգելմանը, բացահայտմանը և կասեցմանն ուղղված իրավական բազայի կատարելագործում

2013 թ.

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

1.6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի կիբեռանվտանգությանը վերաբերող հարցերի աշխատանքային խմբի ստեղծում

2012 թ. դեկտեմբեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

1.7. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերի ծրագրային ապահովության կարգերի արդիականացում

2013 թ. մարտ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավեր-լուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ)

1.8. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային հասցեների, ծածկագրերի գրանցման, վարման և փոփոխման ընթացակարգերի արդիականացում

2012 թ. դեկտեմբեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավերլու-ծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ)

1.9. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերի, վեբկայքերի, ցանցերի կառավարման և տեխսպասարկման, ինչպես նաև տվյալների արխիվացման ընթացակարգերի և ժամանակացույցի արդիականացում

2012 թ. դեկտեմբեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավերլու-ծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

1.10. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում օգտագործվող համակարգիչների և դրանց օգտագործողների աշխատանքի կազմակերպմանը ներկայացվող պահանջների և նորմերի մշակում

2012 թ. դեկտեմբեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավերլու-ծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

1.11. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտի ՀՀ օրենսդրության շարունակական համապատասխանեցում միջազգային չափանիշներին

2012-2015 թթ.

ՀՀ կենտրոնական բանկ

 

ՀՀ գլխավոր դատախազություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

1.12. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերանայում և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների նախաձեռնում` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների բնակվելու ռեժիմը խստացնելու, Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացուն վտարելու գործընթացը պարզեցնելու (եթե նրա` Հայաստանի Հանրապետությունում գտնվելը հակասում է ՀՀ ազգային անվտանգության շահերին) ուղղությամբ:

2013 թ. 1-ին կիսամյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2. Ահաբեկչության դեմ պայքարի ձևերի, մեթոդների և միջոցների օպտիմալացում

2.1. ՀՀ ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրակա-նացնող պետական մարմինների միջև համագործակցության ձևերի ու միջոցների շարունակական կատարելագործում

մշտապես

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2.2. Ահաբեկչության դեմ պայքարի պետական համակարգի ուժերի և միջոցների գործունեության տիպային պլանների մշակում և դրանց խաղարկումը վարժանքների ժամանակ

2013թ. նոյեմբեր

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

3. Ռազմավարական և կարևոր նշանակության այլ օբյեկտների ինժեներատեխնիկական համակարգերի անխափան գործունեության ապահովում

3.1. Ռազմավարական և կարևոր նշանակության այլ օբյեկտների ինժեներատեխնիկական համակարգերի ստուգումներ

մշտապես

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

3.2. ՀՀ ԶՈՒ-ի խոցելի թիրախների ուսումնասիրում, դրանց անվտանգության ապահովման համար պարբերաբար տեղեկատվության փոխանցում շահագրգիռ ծառայություններին

մշտապես

ՀՀ պաշտպանության նախարարության

Ռազմական ոստիկանություն, ԶՈՒ ԱՀՏԱ, ԳՇ օպերատիվ-հետախուզական վարչություն

3.3. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում հակաահաբեկչական գործողություններից պաշտպանվածության տեխնիկական միջոցների ներդրման, ուղեբեռներն ստուգող անվտանգության համակարգի կազմակերպման և տարածքների պահպանության ապահովում

կոնցեսիոն պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

3.4. Ավտոճանապարհային արհեստական կառույցների դիվերսիոն-ահաբեկչական տեսանկյունից խոցելի կետերում հսկողության տեսախցիկների տեղադրում, պահակազորի ապահովում

2013-2015 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

3.5. ՀՀ ավտոկայարաններում և ավտոկայաններում հակաահաբեկչական պաշտպանվածության մեխանիզմների ներդրում և տեխնիկական հագեցվածության բարելավում

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու կամ վարձակալության հանձնելու ընթացքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

3.6. ՀՀ հեռուստահեռարձակման համակարգի էլեկտրամատակարարման պահուստային գեներատորների անխափան աշխատանքի ապահովում, տարածքի ֆիզիկական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ահազանգման համակարգերի վերազինում տեսագրման և ազդանշանային սարքավորումներով

2012-2013թթ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

3.7. Փոստային առաքումների փոստային անվտանգության ապահովում

մշտապես

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

3.8. Երևանի մետրոպոլիտենի կայարանային թունելախորշերի մուտքերում ազդարարման համակարգի ներդրում, հերթապահի սենյակում ազդարարող սարքի տեղադրում:
Ինժեներական հանգույցներում ազդարարման համակարգերի ներդրում, ինժեներական կառույցների համալրում հսկողության հատուկ սարքավորումներով: Երևանի մետրոպոլիտենի մուտքերում և թունելներում հրդեհային և այլ արտակարգ իրավիճակների ազդարարման համակարգի ներդրում և միացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին:

1 տարի ֆինանսական միջոցների առկայության դեպքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

3.9. Երևանի մարդաշատ վայրերում, մշակութային և ժամանցի հասարակական վայրերում անվտանգության, հակահրդեհային, տեսաձայնագրող համակարգերի, պատկերի բիոսկանավորման եղանակով անձանց նույնականացման սարքերի տեղադրում: Հակահրդեհային և այլ համակարգերի միացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին:

մեկ տարի ֆինանսական միջոցների առկայության դեպքում

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

3.10. Ազգաբնակչության խմելու ջրի ջրաղբյուրների, կապտաժային կառույցների, պոմպակայանների, օրվա կարգավորիչ ջրամբարների ապահովումը ֆիզիկական պաշտպանվածության ժամանակակից համակարգերով և միացումը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին:

մշտապես

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

4. Ռադիոակտիվ նյութեր արտադրող, փոխադրող, օգտագործող կամ պահեստավորող օբյեկտների նախագծային սպառնալիքի գնահատում և ֆիզիկական պաշտպանության համակարգի ուժեղացում

4.1. Հայկական ԱԷԿ նախագծային սպառնալիքի վերագնահատում

2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

4.2. Հայկական ԱԷԿ ֆիզիկական պաշտպանության համակարգի ուժեղացում

2015 թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

4.3. Միջուկային վառելիքի ներկրման ընթացքում ռադիոակտիվ նյութերի փոխադրման ֆիզիկական անվտանգության ապահովում

մշտապես

Հայկական ԱԷԿ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

4.4. Ռադիոակտիվ նյութեր արտադրող, փոխադրող, օգտագործող կամ պահեստավորող օբյեկտների նախագծային սպառնալիքի գնահատում

2014 թ. և տարին մեկ անգամ վերագնահատում

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

4.5. Ռադիոակտիվ նյութեր արտադրող, փոխադրող, օգտագործող կամ պահեստավորող օբյեկտների ֆիզիկական պաշտպանության համակարգի ուժեղացում

2016 թ. ըստ նախագծային սպառնալիքի գնահատման

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

4.6. Բարձր հզորություն էներգաարտադրող կայանների համակարգաստեղծ բարձրավոլտ ենթակայանների ու գծերի, միջպետական ԷՀԳ, էլեկտրաէներգետիկական համակարգի գլխավոր կարգավարման կենտրոնի և մագիստրալ գազամուղերի ֆիզիկական պաշտպանության ապահովում

մշտապես

էներգետիկայի ոլորտի տնտեսավարող սուբյեկտներ` համաձայն գործող օրենսդրական կարգի և սեփական նախաձեռնության

5. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպերի, տիրազուրկ միջուկային և ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման դեպքերի տեղեկատվական բազայի ստեղծում

 Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպերի, տիրազուրկ միջուկային և ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման դեպքերի տեղեկատվական բազայի ստեղծում

2014 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

6. Ահաբեկչական, այդ թվում նաև` կիբեռահաբեկչական գործողության հետևանքների վերացման կարողությունների զարգացում

6.1. Արտակարգ իրավիճակների առանձնահատկությունների հաշվառում

2013 թ. մարտ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

6.2. Ահաբեկչական հնարավոր ազդեցության օբյեկտների և ահաբեկչական գործունեության միջոցների հաշվարկում

2013 թ. հունիս

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

7. Համապատասխան մասնագետների պատրաստում և որակավորման բարձրացում

7.1. Մասնակցություն ԻԿԱՕ-ի անվտանգության ռեգիոնալ կենտրոններում ավիացիոն անվտանգության և քաղաքացիական ավիացիայի համակարգում ճգնաժամային իրավիճակի կառավարման դասընթացներին

2012 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

7.2. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքներ իրականացնող օբյեկտների, միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության հարցերով մասնագետների պատրաստում և վերապատրաստում

2015 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

7.3. Կենսաբանական, քիմիական զենքով պայմանավորված ահաբեկչության կանխարգելման ուղղությամբ հանրային առողջապահության ոլորտի մասնագետների պատրաստում, գիտելիքների և որակավորման բարձրացման շարունակական կատարելագործում

2015 թ.

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

7.4. Դիվերսիոն-ահաբեկչական խմբերի բացահայտմանը և վնասազերծմանն ուղղված զորավարժանքների անցկացում

մշտապես

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

7.5. Հակաահաբեկչական օպերատիվ և օպերատիվ-մարտական ստորաբաժանումների աշխատողների մասնագիտական ուսուցում, այդ թվում` արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում

մշտապես

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

7.6. Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կարողությունների զարգացման ուղղությամբ պետական իրավասու մարմինների և հաշվետու անձանց աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացում

2012-2015 թթ.

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

7.7. Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կարողությունների զարգացման ուղղությամբ ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացում

2012-2015 թթ.

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

7.8. Ահաբեկչության կանխարգելման միջոցառումների իրազեկման ուղղությամբ մանկավարժների վերապատրաստում

2013 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Կրթության ազգային ինստիտուտ (համաձայնությամբ)

7.9. Շարժական հեռախոսակապի թվային համակարգի բարձրակարգ մասնագետների ուսուցում և վերապատրաստում (յուրաքանչյուր աշխատատեղի համար 2 մասնագետ)` համակարգի էլեկտրասնուցման, ծրագրային ապահովման չարտոնված մուտքի կանխարգելման ուղղությամբ

2012-2013 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

8. Բնակչության շրջանում տեղեկատվության տարածում և կրթադաստիարակչական աշխատանքների կազմակերպում

8.1. Ռազմավարական նշանակության օբյեկտների շրջանում բնակվող ազգաբնակչության միջավայրում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների յուրահատկությունների ու գործելակերպի կանոնների լուսաբանման աշխատանքներ

մշտապես

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

8.2. Ահաբեկչության կանխարգելման միջոցառումների իրազեկման բաց դասընթացների կազմակերպում ավագ դպրոցներում, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում

2012թ. դեկտեմբեր

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

8.3. Կրթական, մշակութային և սոցիալական արժեքների ձևավորման, հանդուրժողականության քարոզչության, հասարակական երկխոսության համար պայմանների ստեղծմանն ուղղված` ահաբեկչության կանխարգելման թեմայով համաժողովների, կլոր սեղանների, սեմինարների կազմակերպում` մշակույթի և արվեստի գործիչների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ

2013թ.
ընթացքում (շարունակական)

ՀՀ մշակույթի նախարարություն

8.4. Կրոնական և մշակութային բազմազանության վերաբերյալ հասարակության շրջանում տեղեկատվության ընդլայնմանը, տարբեր կրոնական և էթնիկ խմբերի վերաբերյալ հասարակական կարծիքի և վերաբերմունքի ձևավորմանն ուղղված պետական աջակցության շարունակում ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող մամուլին և գրականությանը, ՀՀ մարզերում ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող միջոցառումների կազմակերպում

ընթացիկ

ՀՀ մշակույթի նախարարություն


ՀՀ մարզպետարաններ

8.5. Իրավասու մարմինների և հասարակական կազմակերպությունների միջոցով ՀՀ սահմանամերձ համայնքների բնակչության լայն խավերի շրջանում կրթադաստիարակչական աշխատանքների կազմակերպում` հաշվի առնելով սահմանամերձ բնակավայրի առանձնահատկությունները:

մշտապես

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ մարզպետարաններ

9. Անհատի և հասարակության օրինական շահերի, ազատությունների իրավունքների պաշտպանության ապահովում, քաղաքացիական հասարակության բոլոր ենթահամակարգերի փոխգործակցության ապահովում

9.1. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում

2013-2015 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

10. Ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության շարունակական զարգացում

10.1. ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ահաբեկչության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների, պայմանագրերի, ծրագրերի և համաձայնագրերի կատարման հետ կապված ազգային զեկույցների և (կամ) հարցաշարերի պատասխանների կազմման աշխատանքների համակարգում

ընթացիկ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

10.2. Ահաբեկչության դեմ ուղղված երկկողմ և բազմակողմ համագործակցության շարունակական զարգացում. ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործող ահաբեկչության դեմ պայքարի կառույցներում մասնակցության ապահովում

ընթացիկ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

10.3. Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի
3-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ սահմանված խորհրդատվությունների կենսագործում և առաջընթացի վերաբերյալ
2-րդ հաշվետվության ներկայացում

2012 թ.

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

10.4. Մասնակցություն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կառույցների աշխատանքին

2012-2015 թթ.

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

11. Բնակչության կենսական շահերի պաշտպանության և սոցիալական խնդիրների լարվածությունը մեղմելուն ուղղված գործողություններ

11.1. «ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող և քանդված բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ներկայացում ՀՀ կառավարություն:

2012 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

     

12. Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ապահովման բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների կատարում

12.1. Պետական նպատակային ծրագրային և թեմատիկ աշխատանքների մշակում և իրականացում

2012-2015 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան