Գլխավոր տեղեկություն
Номер
N 442-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.12.17/30(443) Հոդ.303
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
07.11.2012
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
07.11.2012
Дата вступления в силу
27.12.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60012427

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

7 նոյեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 442-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետը.

2) Կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) անձնագրի պատճենը, եթե հայտատուն ֆիզիկական անձ է.».

3) Կարգի 37-րդ կետից հանել «, իսկ իրավաբանական անձանց համար` նաև Թույլտվություն ունեցող անձին գրանցող պետական լիազորված մարմնի կողմից տրված` Թույլտվություն ունեցող անձի կանոնադրությունում կատարած փոփոխությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկանքը» բառերը.

4) Կարգի NN 1-4-րդ հավելվածների 1-ին կետերում «Հայտատու (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը,» բառերը փոխարինել «Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան