Գլխավոր տեղեկություն
Номер
N 181-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.12.2012-21.02.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.03.07/13(887) Հոդ.201
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.02.2012
Дата вступления в силу
08.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 181-Ն

 

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ու ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնում նշված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով, N 1 հավելվածի 2-րդ բաժնում նշված գումարները` ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին` «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով, ջրօգտագործողների ընկերություններին` «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` նշված հավելվածով նախատեսված կազմակերպություններին նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, իսկ N 1 հավելվածի 3-րդ բաժնում նշված գումարները՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով:

3. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 4 հավելվածներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 1, 5, 11, 12 և 13 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնով հատկացված գումարները ջրօգտագործողների ընկերություններին տրամադրել փոխառության պայմանագրերի հիման վրա՝ առանց պարտավորության կատարման ապահովման միջոցի, մինչև 2012 թվականի դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով, ինչպես նաև համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների և համապատասխան համայնքների միջև նույն պայմանով փոխառության պայմանագրեր կնքելու պայմաններով.

2) ապահովել համապատասխան համայնքների կողմից սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխառության գումարների վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

 

2 0 1 2  թ վ ա կ ա ն ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 

 

NN
ը/կ

Օբյեկտը շահագործող կազմակերպության անվանումը

Օբյեկտի անվանումը

Կատարվելիք աշխատանքների համառոտ բնութագիրը

Ընդամենը՝ գումարի չափը
(հազ. դրամ)

այդ թվում՝

Ակնկալվող արդյունքը

նախագծանախա-հաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության ու հեղինակային հսկողության արժեքը

 տեխ. վերահսկման արժեքը

 

1. Տարվա ընթացքում իրականացվող աշխատանքները

1.1.

«Մեղրի» ՋՕԸ

Ագարակ քաղաքի ն/ց վերանորոգում

Կպահանջվի 100-ից - 400 մմ տրամագծով 2654 գծմ մետաղական խողովակաշար,

44629.3

307.6

1197.9

Կապահովի Ագարակ քաղաքի 30հա
հողատարածքների ոռոգումը, որոնք նախկինում ոռոգվել են խմելու ջրով, տարեկան կխնայվի շուրջ 110.0 հազ. խմ ջուր, որը կնպաստի ազգաբնակչության խմելու ջրի քանակի ավելացմանը:

1.2.

«Իջևան» ՋՕԸ

Կիրանց համայնքի Սրանոց ջրանցքի վերականգնում:

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում:

7900.0

7900.0

 

 Լրացուցիչ կոռոգվի Կիրանց և
Աճարկուտ համայնքների 78.0 հա
սեփականաշնորհված հողատարածքներ և
կբարելավվի տնամերձերի ոռոգումը:

Ընդամենը` ՋՕԸ-եր

 

52529.3

8207.6

1197.9

 

Ամբողջը՝ առաջին բաժին

 

52529.3

8207.6

1197.9

 
 

2. Ոռոգման համակարգերում հրատապ լուծում պահանջող աշխատանքներ

2.1.

«Մուսալեռ» ՋՕԸ

Էջմիածնի ջրանցքի հիմնանորոգում

Նախատեսվում է ջրանցքի Երևան-Էջմիածին-Արմավիր մայրուղուց հետո վերականգնել խիստ քայքայված հատվածները: Ջրանցքը վերականգնվում է միաձույլ բետոնով` մոտավորապես 600 գծմ երկարությամբ, գոյություն ունեցող ուղղանկյուն կամ սեղանաձև կտրվածքով:

22120.4

Նախագծված է

424.3

Ծրագրի իրականացումը կապահովի և կբարելավի Էջմիածին համայնքի մոտ 166 հա հողերը, որը ներկայումս ոռոգվում է 4 հատ խորքային հորերի միջոցով, կտնտեսվի տարեկան 178 հազ. Կվտ/ժամ
էլ. Էներգիա և կբարձրացնի ջրապահովվածությունը 96 հա-ի վրա:

2.2

 «Խոյ» ՋՕԸ

Ստորին Հրազդան II հերթ ջրանցքից սկիզբ առնող Ակնալիճ համայնքի հողատարածքներին սպասարկող դոտացիոն խողովակաշարի կառուցում

Դ=730 մմ- 426մմ, Լ=2500 գծմ մետաղյա խողովակաշարի տեղադրում

45,342.17

1970.00

780.70

Կապահովի Ակնալիճ համայնքի
350 ջրօգտագործողների 300 հա հողերի ոռոգումը:

Մեծամորի պոմպակայանի վերանորոգում

Պոմպակայանում տեղակայված 950 լ/վրկ արտադրողականության պոմպային սարքավորման փոխարինում 350լ /վրկ արտադրողականության պոմպային սարքավորումով (12 ՆԴՍ): Ջրընդունիչ ավազանում պահանջվող ջրի քանակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է մաքրել տիղմից Սև ջուր գետի հունը և պ/կ մոտեցնող ջրանցքը:

4,783.57

 

93.4

Տարեկան կտնտեսվի 4.0մլն խ.մ
մեխանիկական եղանակով մղվող ջրի ծավալ

ՙ«Ստորին Հրազդան» ջրանցքից սկիզբ առնող Ակնալճի վերին ջրանցքի դոտացիոն խողովակաշարի երկարացում:

 Անհրաժեշտ է կառուցել Լ=600գծմ երկարությամբ Դ=200մմ տրամագծով խողովակաշար և տեղադրել 25 հատ Դ=150մմ տրամագծով փականներ:

4,180.0

 

81.0

Ինքնահոս եղանակով կոռոգվի
Ակնալիճ համայնքի 120 հա հողատարածքներ
և տարեկան կտնտեսվի թվով 4հատ խորքային
հորերի 250. 0հազ.կվտ.ժամ էլ.էներգիա 7.0 մլն.դրամ արժեքով:

2.3

 «Արարատ» ՋՕԸ

Ավշար, Ոսկետապ և Այգավան համայնքների թվով 11 հատ խ/հորերի վերանորոգում:

Էլ. և հիդրոմեխանիկական սարքերի ձեռքբերում և նորոգում

17,450.0

 

342.0

Կապահովի Ավշար, Ոսկեպար և Այգեվան համայնքների 800 ջրօգտագործողների 400 հա հողերի ոռոգումը:

Արմաշ պ/կ տակի ներտնտեսային բետոնային ջրանցքի 2-րդ ջրման գոտու վերանորոգում

Ն/ց-ի L=655գծմ երկարության Գ-20 տիպի ջրանցքի հատակի բետոնապատում:

8,878.70

 

174.0

Կապահովի Արմաշ համայնքի 700
ջրօգտագործողների 380 հա հողերի ոռոգումը:

2.4

 «Շամիրամ» ՋՕԸ

Բազմաբերդի պոմպակայանի վերանորոգում

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների վերանորոգում

6,530.0

 

128.0

Կապահովի Բազմաբերդ համայնքի 300
ջրօգտագործողների 250 հա հողերի ոռոգումը:

2.5

 «Թալին» ՋՕԸ

Թալին N1,Շտրեկ, Արագածի N1 , Արեգ N 7-2, Սարալանջ և Դաշտադեմ պոմպակայանների նորոգում

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների նորոգում

36,250.0

 

710.7

Կապահովի Արագած, Արգինա, Արեգ, Աշնակ,
Դաշտադեմ, համայնքների 1200 ջրօգտագործողների
1100 հա հողերի ոռոգումը:

2.6

«Ապարան-Արագած» ՋՕԸ

Քուչակի պոմպակայանի վերանորոգում:

Քուչակի պոմպակայանի շենքի և տանիքի վերանորոգում:

3,000.0

 

59.0

Կապահովի Քուչակ համայնքի 45
ջրօգտագործողների 5.2 հա հողերի ոռոգումը:

Երնջատափ-Հարթավան պ/կ

Երնջատափ-Հարթավան պոմպակայանի էլեկտրական և հիդրոսարքավորումների, մղման խողովակաշարի և բետոնային հենարանների վերանորոգում:

37,953.4

1500.0

441.4

Պոմպակայանի վերանորոգումը կապահովի
Երնջատափ և Եղիպատրուշ համայնքների
շուրջ 225հա հողերի ոռոգումը

2.7

«Գետիկ» ՋՕԸ

Սպիտակի աջափնյա ջրհան կայանի և մոտեցնող ջրանցքի վերանորոգում:

Ջրընդունիչ ավազանի, շենքի և էլ. սարքավորոմների նորոգում: Գլխամասի հարթ փականների նորոգում, ջրանցքի 66գծմ երկարությամբ հատվածի հատակի և շեպերի բետոնապատում;

4,650.0

 

90.0

Կապահովի Սպիտակ քաղաքի 30
ջրօգտագործողների 70 հա հողերի ոռոգումը:

2.8

«Մարտունի» ՋՕԸ

Երանոսի և Աստղաձորի, պ/կ-ների վերանորոգում:

 Սևանա լճի մակարդակի (մինչև 60 սմ) բարձրացման հետևանքով, ջրածածկվել են Երանոսի և Աստղաձորի պ/կ-ների երկրորդ աստիճանում տեղադրված սարքավորումներն ու առաջին աստիճանի պ/կ-ների մոտեցնող ճանապարհները: Անհրաժեշտ է Աստղաձորի առաջին աստ. պ/կ -ի մոտեցնող ճանապարհը 120 գծամետր բարձրացնել 0.7 մ,
ապամոնտաժել Երանոսի պոմպակայանի I աստիճանում տեղադրված սարքավորումները և Երանոսի և Աստղաձորի II աստիճաններում տեղադրված սարքավորումները բարձրացնել 1.0 մետրով: Վերանորոգել պոմպակայաններում տեղակայված էլ. և հիդրոմեխ. սարքավորումները:

86,858.0

2900.0

1500.0

Կապահովի Երանոս, Աստղաձոր 
համայնքների 6000 ջրօգտագործողների 450 հա հողերի ոռոգումը:

2.9

«Նաիրի» ՋՕԸ

Նոր Արտամետի N 1 ջ/կ-ի և մղման խողովակաշարի առանձին հատվածների վերանորոգում:

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների ու Դ=250մմ, Լ=200գծմ երկարությամբ մղման խողովակաշարի վերանորոգում:

3,353.00

 

65.0

Կապահովի Նոր-Արտամետ համայնքի 300
ջրօգտագործողների 100 հա հողերի ոռոգումը:

2.10

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ

Ձորաղբյուրի այգեգործական տարածքի բաժանարարների վերանորոգում:

Բաժանարար խողովակների Դ=80-219մմ տրամագծի մետաղական խողովակների առանձին հատվածների փոխարինում և նորոգում ընդհանուր 500գծմ երկարությամբ, թվով 10 հատ ջրթող փականների տեղադրում:

3,388.00

 

66.5

Կապահովի Վան 1;2, ՀԱՄԽ-ի, Գիպրոզեմ և Այգեպրոմ ա/ը 300 ջրօգտագործողների 15 հա հողերի ոռոգումը

Քանաքեռի պոմպակայանի և մղման խողովակաշարի վերանորոգում, Զովքի ԷՑՎ-10-63-150 և ԷՑՎ 12-160-140 խորքային պոմպերի ձեռք բերում, թվով 2 հատ ԷՑՎ 10-63-150 մակնիշի խորքային պոմպերի վերանորոգում:

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների, Դ=426մմ Լ=800գծմ և Դ=600մմ Լ=800գծմ մղման մետաղական և թուջե խողովակաշարերի կարերի վերանորոգում:

14,680.0

 

287.6

Կապահովի Քանաքեռ, Զեյթուն,Արաբկիր համայնքների կանաչապատ տարածքների և Զովքի, Կամարիսի, Ձորաղբյուրի համայնքների և Ջրվեժի այգեգործական ընկերության թվով 1200 ջրօգտագործողների 110 հա հողատարածքների ոռոգումը:

2.11

«Եղվարդ» ՋՕԸ

Քանաքեռավանի MX-1 բաժանարարի վերանորոգում

Դ=250 մմ տրամագծով, Լ=3000 գծմ երկարությամբ մետաղական ցինկապատված ՏՍՑ խողովակաշարի ձեռքբերում և տեղադրում:

12,535.0

 

245.0

Կավելանա Քանաքեռավանի համայնքի 55 ջրօգտագործողների 60 հա հողատարածքների ոռոգումը

2.12

«Գառնի-Գեղարդ» ՋՕԸ

Գառնիի և Գողթ ջրանցքների վերանորոգում

Ջրանցքի ՊԿ 7+00-ՊԿ 14+00 հատակի և շեպերի բետոնապատում, կարերի սվաղ և հարթ փականների նորոգում: Առանձին հատվածներում քայքայված ե/բ կիսախողովակների նորոգում փոխարինում: Դ=500 մմ տրամագծով Լ=60գծմ խողովակների նորոգում և խողովակ անցումների տեղադրում:

678.0

 

13.1

Կապահովի Գառնի և Գողթ համայնքների
1500 ջրօգտագործողների 820 հա հողերի ոռոգումը:

Գառնի 1 և 2պ/կ-ների վերանորոգում:

Երկու պ/կ-ների էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների նորոգում ու կարգաբերում

1,000.0

 

19.0

Կխնայվի տարեկան 150, հազ. կվտ.
ժամ էլ. Էներգիա և կտնտեսվի 4,5 մլն. դրամ

2.13

«Եղեգնաձոր» ՋՕԸ

Հերմոն-Ելփին ինքնահոս ջրատար

2011թ. հունիսի 1-ին Շատին գյուղի հատվածում սողանքի հետևանքով ավտոճանապարհը փլուզվել է և հողային զանգվածը սահել ու լցվել է Եղեգիս գետը, փոխելով գետի հունը: Ճանապարհի փլուզման և Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել էր գետի ձախ ափը և Հերմոն-Ելփին ինքնահոս ջրատարի 140գծմ երկարությամբ հատվածի հողի հիմնատակը: Արդյունքում ջրատարը հայտնվել է վթարային վիճակում և նրա անվտանգ շահագործման և սելավային ելքերից ջրատարը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է ` ինքնահոս ջրատարի Դ=1000մմ,Լ=263 գծմ ընդհանուր երկարությամբ երկու գիծ մետաղական խողովակները ապամոնտաժել և մոնտաժել, տեղափոխելով խողովակները Եղեգիս գետի հունից 2-10մ հեռավորության վրա: Գետի ձախ ափը ամրացնել գաբիոնե շարվածքով 1.0*1.0*0.5 չափերով:

33,582.0

 

615.7

Կապահովի Հերմոն-Ելփին ինքնահոս
ջրատարի իշխման տակ ընկած Վերնաշեն, Գլաձոր, Եղեգնաձոր, Գետափ, Արենի,
Արփի, Աղավնաձոր, Ռինդ, Չիվա, Ելփին և Խաչիկ համայնքների թվով 4800 ջրօգտագործողների 2500 հա հողատարածքների անխափան ջրամատակարարումը:

     

Եղեգիս գետի երկանքով անցնող ջրատարը սողանքների և սելավների հետևանքով թվով 6 հատվածներում մոտ 230 գծմ ընդհանուր երկարությամբ վնասվել է, ողողվել է մետաղական խողովակաշարերի հողային հիմքերը և հողելիցքը: Վթարված հատվածների վերականգնման և սելավային ելքերից ջրատարը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է տեղադրել 1700 հատ գաբիոն, կատարելով քարե լիցք և հողային աշխատանքներ մեխանիզմներով:

33,592.43

 

658.0

Կապահովվի Եղեգիս գետի երկայնքով անցնող ջրատարի անվտանգ շահագործումը:

Ռինդի ջրանցքի վթարային հատվածի վերականգնում

Ռինդի ջրանցքի ՊԿ18+50 հատվածում 80գծմ երկարությամբ բետոնապատ ջրանցքի հիմնատակի հողային զանգվածը սողանքի հետևանքով փլուզվել է : Սողանքային հատվածը շրջանցելու համար պետք է տեղադրել L=315գծմ D=900մմ տրամագծով մետաղական խողովակաշար, օգտագործելով գոյություն ունեցող 154գծմ երկարությամբ մետաղական դյուկեռի խողովակները:

12,901.5

 

254.1

Կվերականգնվի Աղավնաձոր և Ռինդ համայնքների 206 ջրօգտագործողների 350 հա հողատարածքների ոռոգումը:

2.14

«Նոյեմբերյան» ՋՕԸ

Այրում Հէկ ինքնահոս ջրատարի վերականգնում:

2011թ. հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի-Վրացական սահման ճանապարհի 83 կմ -ի վրա սարի փլուզման հետևանքով վթարվել է 208գծմ ընդհանուր երկարությամբ 1020մմ տրամագծով մետաղական խողովակաշարի հատվածը:

19,549.0

 

383.32

Կվերականգնվի Հաղթանակ, Լճկաձոր, Պտղավան, Բագրատաշեն համայնքների 1200 ջրօգտագործողների 1000հա հողատարածքների ոռոգումը:

Թվով 14 հատ պոմպակայանների վերանորոգում:

Լալվարի, Արճիս-Շնողի, Լճկաձորի, Հաղթանակի N1, Զեյթուն-Հաղթանակի N1, Պտղավանի N2, Զեյթունի N1, Զեյթուն-Հաղթանակի N2, Զեյթուն-Հաղթանակի N3, Բազմաստիճան NN1,2,3,4 և Բերդավանի NN1,2 պոմպակայանների էլ.և հիդրոմեխ. սարքավորումների վերանորոգում, կարգաբերում:

29,121.1

 

571.0

Կապահովի Դեբետավան, Արճիս,Շնող, Հաղթանակ, Լճկաձոր, Պտղավան, Բագրատաշեն, Դեղձավան, Զորական համայնքների 310 ջրօգտագործողների 368հա հողերի ոռոգումը:

2.15

«Լոռու ջրանցք» ՋՕԸ

Թվով 4 հատ պոմպակայանների վերանորոգում:

Ճոճկան N1.2, Այրում-Ճոճկան N1 և Շնողի պոմպակայանների էլ.և հիդրոմեխ. սարքավորումների վերանորոգում, կարգաբերում:

8,730.0

 

170.6

Կապահովի Ճոճկան, Այրում, Շնող համայնքների 476 ջրօգտագործողների 1302 հա հողերի ոռոգումը:

2.16

«ՈՒտիք» ՋՕԸ

Բերդի և Պառավաքարի վերին ջրանցքի վերանորոգում

Լ=350գծմ երկարությամբ ջրանցքի վերանորոգում և փականների տեղադրում: ԼՌ-80 վաքերի նորոգում և նախագծային նիշերի վերականգնում:

3,020.5

 

59.2

Կավելանա Ծաղկավան, Վարագավան և Պառավաքար համայնքների 70 ջրօգտագործողների 30 հա հողերի ոռոգումը:

2.17

«Մեղրի» ՋՕԸ

Թվով 16 հատ պոմպակայանների և 2 հատ խորքային հորերի վերանորոգում

Արաքս-1;2, Կարճևան-1, Մեղրի-1;2,3, Ալվանք-1;2, Ալվանք1-1, Շվանիձոր-1;2, Շահաձոր1, Նյուվադի 1;2;3, Բուղդադուզ պ/կ-ներ և Ագարակի խ/հ, Ալվանք խ/հ: Նորոգվելու և փոխարինվելու են շարքից դուրս եկած ու ֆիզիկապես մաշված էլ. և հիդրոմեխ. սարքավորումները

51,500.0

 

925.0

Կապահովի Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք, Մեղրի և Ագարակ համայնքների 441 հա և 1060 ջրօգտագործողների այգիների ոռոգումը

2.18

«Կոտայք» ՋՕԸ

Կոտայքի մարզի Ավան համայնքի P-8-1 բաժանարարի նորոգում:

Նախատեսվում է շահագործման համար ոչ պիտանի Դ=60մմ տրամագծով Լ= 597գծմ երկարությամբ պոլիէթիլենային խողովակները փոխարինել Դ=160մմ Լ= 597գծմ տրամագծով պոլիէթիլենային խողովակներով:

7,223.24

585.0

130.16

Կապահովվի Ավան հակայնքի 15հա
հողատարածքների բնականոն ոռոգումը:

Կոտայքի մայր ջրանցքի գլխամասի թունելի վթարված հատվածի վերանորոգում

Վթարված դյուկերի մետաղական խողովակի Դ=1600մմ ապամոնտաժում և նորի մոնտաժում

2,330.66

 

38.8

Կապահովվի 9000 ջրօգտագործողների
5600 հա հողերի անխափան ոռոգումը

2.19

«Սիսիան» ՋՕԸ

Դարաբասի դերիվացիոն խողովակաշարի վերանորոգում:

5,2կմ երկարությամբ դերիվացիոն խողովակաշարի Շամբ գյուղը սնուցող Լ=450գծմ երկարությամբ Դ=273մմ տրամագծով մետաղական խողովակաշարի փոխարինում:

12,600.0

 

247.0

Կավելանա Դարաբաս համայնքի Շամբ
բնակավայրի 48 հա հողատարածքների ոռոգումը:

Բռնակոթի պոմպակայանի վերանորոգում:

Բոնակոթի պոմպակայանի և Էլ. ու հիդրոմեխանիկական սարքավորումների վերանորոգում:

10,000.0

 

196.0

Կապահովի Սիսիան, Բռնակոթ և Աշոտավան համայնքների 913 ջրօգտագործողների 811 հա հողերի ոռոգումը:

2.20

«Շենիկ» ՋՕԸ

Ռ-6 միջտնտեսային բաժանարարի վերանորոգում:

Ջրանցքի ՊԿ2+23 -ՊԿ6+34, ՊԿ64+87-ՊԿ68+00 վթարային ընդհանուր 473 գծմ առանձին հատվածների և ջրառի կետերի վերականգնում:

29,357.8

 

448.5

Կապահովվի Շենիկ, Բաղրամյան և Արևադաշտ համայնքների 53 ջրօգտագործողների 530հա հողատարածքների ոռոգումը:

Ռ-6 միջտնտեսային բաժանարարի վերակառուցում:

Շենիկ-Արտամետ ջրագծի երկարացում Լ=5380 գծմ երկարությամբ Դ=530մմ տրամագծով մետաղական խողովակաշարի ապամոնտաժում, տեղափոխում և տեղադրում:

70,340.0

 

1100.0

Կապահովվի Արտամետ համայնքի 10 ջրօգտագործողների176հա հողատարածքների ոռոգումը:

2.21

«Ակնալիճ» ՋՕԸ

Դոտացիոն պոմպակայանների կառուցում:

Սևջուր գետի ելքերի խիստ նվազեցման հետևանքով գետից սնվող Ջրառատի և Արևշատի պոմպակայանի մոտեցնող ջրանցքների վրա անհրաժեշտ է կառուցել թվով 2հատ պոմպակայաններ, որոնց ջրաղբյուրները կհանդիսանան կոլեկտորների և գոյություն ունեցող լճակների ջրերը:

88,619.0

4200.0

1510.0

Կապահովի Ապագա, Լուսագյուղ, Ջրառատ Արաքս, Առատաշեն, Խորոնք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Մեծամոր և Հայկաշեն համայնքների 3256 ջրօգտագործողների 1028 հա հողերի ոռոգումը:

2.22

«Մերձափնյա» ՋՕԸ

Թվով 10 հատ խորքային հորերի պոմպային սարքավորումների փոխարինում նոր պոմպային սարքավորումներով:

Հորերում տեղակայված բարոյապես և ֆիզիկապես մաշված ԷՑՎ-12-160-65 մակնիշի պոմպերը անհրաժեշտ է փոխարինել ԷՑՎ12-255-30 մակնիշի ավելի տնտեսապես արդյունավետ պոմպերով:

15,260.0

 

300.0

Լրացուցիչ կոռոգվի Արմավիր,Ջանֆիդա, Արգավանդ,Փշատավան, Այգեշատ, Արազափ, և Մրգաշատ համայնքների շուրջ 100 հա հողատարածքներ, տարեկան կտնտեսի մոտ 130 հազ կՎտ.ժամ էլ.էներգիա:

Արևիկի պոմպակայանի վերանորոգում:

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների և պոմպակայանի շենքի վերանորոգում:

4,587.9

 

89.85

Կապահովի Արևկ համայնքի 125
ջրօգտագործողների 88 հա հողերի ոռոգումը:

2.23

«Շիրակ» ՋՕԸ

Ջրափի 1,2 պոմպակայանների վերանորոգում:

Էլ. և հիդրոմեխանիկական սարքավորումների վերանորոգում:

9,800.0

 

180.0

Կապահովի Ջրափի համայնքի 240 ջրօգտագործողների 88 հա հողերի ոռոգումը:

2.24

«Սև ջուր-Ախթամար» ՋՕԸ

 Թվով 5 հատ խ/հ վերականգնում և 2 հատ պոմպային սարքավորումների տեղադրում իրենց մղման խողովակաշարերով:

Սև ջուր գետի ելքերի խիստ նվազեցման հետևանքով Վարդաշեն, Երասխահուն, Արտաշար և Եղեգնուտ համայնքների հողատարածքները սպասարկող Զարթոնքի և Արտաշարի պոմպակայանները աշխատում են ընդհատումներով և չեն ապահովում պահանջվող ջրի քանակը: Վիճակը շտկելու համար անհրաժեշտ է վերականգնել Վարդաշենում 2 հատ խ/հ, Եղեգնուտում 3 հատ խ/հ և տեղադրել 2հատ պոմպային սարքավորումներ իրենց մղման խողովակաշարերով:

38,216.2

 

749.3

Կապահովի Վարդանաշեն, Եղեգնուտ, Արտաշար և Երասխահուն համայնքների 625 հա հողերի ոռոգումը :

2.25

«Մասիս» ՋՕԸ

Բացասական ճնշումով ինքնաշատրվանող հորատանցքների վրա հորիզոնական պոմպերի տեղադրում

Սև ջուր գետի ելքերի խիստ նվազեցման հետևանքով Մասիսի տարածաշրջանի Մասիս քաղաքի, Հայանիստ, Դարակերտ, Դաշտավան, Նիզամի և Դարբնիկ գյուղերի 12 հատ բացասական ճնշումով ինքնաշատրվանող հորատանցքների վրա փոքր տեսակարար ծախս ունեցող հորիզոնական պոմպերի տեղադրում

21,862.0

 

428.00

Կվերականգնվի համայնքների 220 հա
սեփականաշնորհված և տնամերձ հողատարածքների ոռոգումը:

2.26

«Որոտան» ՋՕԸ

Որոտանի թիվ 2 պոմպակայանի մոտեցնող ճանապարհի և մոտեցնող ջրանցքի վերանորոգում

 2012թ.մայիսի 5-ի հորդարատ անձրևից առաջացած սելավի պատճառով քանդվել է պոմպակայանի մոտեցնող ճանապարհը և մոտեցնող ջրանցքը

1,856.70

 

36.4

Կապահովի Կոռնիձոր և Ներքին Խնձորեսկ
համայնքների 50 հա հողերի ոռոգումը:

Քարահունջ-Շինուհայր և Շինուհայր- Հալիձոր պոմպակայանների սպասարկման տակ գտնվող մեխանիկական եղանակով ոռոգվող հողատարածքների փոխարինումը ինքնահոսի:

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում:

6,900.0

6,900.0

 

Ինքնահոս եղանակով կոռոգվի Խոտ,
Շինուհայր և Հալիձոր համայնքների 280.0հա հողատարածքները:

Ընդամենը՝ ՋՕԸ-եր

 

824,580.3

18,055.0

14,611.6

 

2.27

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

Արտաշատի և Ստ. Հրազդանի ջք. ների գլխ. հանգույց

Արտաշատի ջրանցքի գլխ. ջրընդունիչ հանգույց, հարթ փականների վերանորոգում և կարգաբերում, ծառայողական տնակի նորոգում: Ստ. Հրազդան ջրանցքի գլխ. ջրընդունիչ և դիմհարային հանգույցների էլ. սնուցման անցկացում, /էլեկտրիֆիկացում/, հարթ փականների վերանորոգում և կարգաբերում:

23,792.5

1200

443.0

Կապահովվի ավելի քան 11200 հա տարածքի ոռոգումը

2.28

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

ԱԶԱՏԻ քառաստիճան պ/կ

Ազատի քառաստիճան պ/կ-ների մղման խողովակաշարերի մասնակի փոխարինումը նորերով, հիդրոկառուցվածքների նորոգում:

4,473.40

500

77.85

Կնվազի վթարների քանակը, կտնտեսվի զգալի
քանակի էլ. Էներգիա, կպակասի շահագործման
ընթացքում կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը,
կբարձրանա պոմպերի արտադրողականությունը

2.29

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

Մարմարիկի ջրամբարի թասից բարձր լարման էլ.սնուցման գծերի տեղափոխում:

Ջրամբարի ջրի ծածկույթի տակ ընկնող գոյություն ունեցող մոտ 1.0կմ. երկարությամբ 10.0կվտ հզորության բարձր լարման էլ.սնուցման գծերի տեղափոխում թասից:

14,700.0

 

0.0

Էլ.սնուցման գծերը չեն խոչընդոտի ջրամբարի լցվելուն:

2.30

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրերի կազմում

Ջրամբարների թվով 6 հատի տեխնիկական վիճակի ուսումնասիրում և անվտանգության հայտարարագրերի կազմում

10,500.0

   

Ջրամբարների և պոմպակայանների
անվտանգության ապահովում

Ընդամենը՝ «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

 

53,465.9

1,700.0

520.85

 

2.31

«Ախուրյան- Արաքս-ջրառ» ՓԲԸ

ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրերի կազմում

Ջրամբարների թվով 3 հատի տեխնիկական վիճակի ուսումնասիրում և անվտանգության հայտարարագրերի կազմում

7,864.6

   

Ջրամբարների և պոմպակայանների
անվտանգության ապահովում

Ընդամենը՝ «Ախուրյան- Արաքս-ջրառ» ՓԲԸ

 

7,864.6

0.0

0.0

 

Ամբողջը՝ երկրորդ բաժին

 

885,910.8

19,755.0

15,132.47

 
 

3. Համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցման համաֆինանսավորում

3.1

«Շենիկ» ՋՕԸ

Երվանդաշատ, Բագարան և Վանանդ համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցման համաֆինանսավորում:

Համաֆինանսավորման արդյունքում ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում

13,692.348

   

Կապահովի Երվանդաշատ, Բագարան և Վանանդ համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցումը

3.2

«Քարակերտ» ՋՕԸ

Մյասնիկյան, Բաղրամյան և Քարակերտ համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցման համաֆինանսավորում:

Համաֆինանսավորման արդյունքում ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում

12,427.525

   

Կապահովի Մյասնիկյան, Բաղրամյան և
Քարակերտ համայնքների ներտնտեսային
ցանցերի կառուցումը

3.3

«Թալին» ՋՕԸ

Լեռնագոգ համայնքի ներտնտեսային ցանցի կառուցման համաֆինանսավորում:

Համաֆինանսավորման արդյունքում ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում

2,759.847

   

Կապահովի Լեռնագոգ համայնքի
ներտնտեսային ցանցի կառուցումը

3.4

«Արմավիր» ՋՕԸ

Արևադաշտ համայնքի ներտնտեսային ցանցի կառուցման համաֆինանսավորում:

Համաֆինանսավորման արդյունքում ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում

4,358.783

   

Կապահովի Արևադաշտհ համայնքի
ներտնտեսային ցանցի կառուցումը

3.5

«Մարտունի» ՋՕԸ

Վերին Գետաշեն, Մարտունի, Ձորագյուղ և Վաղաշեն համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցման համաֆինանսավորում:

Համաֆինանսավորման արդյունքում ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում

28,321.380

   

Կապահովի Վերին Գետաշեն,Մարտունի,
Ձորագյուղ և Վաղաշեն համայնքների
ներտնտեսային ցանցերի կառուցումը

Ամբողջը՝ երրորդ բաժին

 

61,559.9

0.0

0.0

 

ԱՄԲՈՂՋԸ՝ ԸՍՏ ԾՐԱԳՐԻ

 

1,000,000.0

27,962.6

16,330.4

 

(հավելվածը խմբ. 02.08.12 N 987-Ն, 06.12.12 N 1526-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի նվազեցումը` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

0

0

0

0

այդ թվում`

       

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

0

0

0

0

այդ թվում`

       

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

0

0

0

0

այդ թվում`

       

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

գ) Այլ վարկերի տրամադրում

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

0

0

0

61,559.9

որից`

       

Այլ վարկերից վերադարձ

0

0

0

61,559.9

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

0

0

0

61,559.9

2.6. Այլ

61,559.9

61,559.9

61,559.9

0

Ժամանակավորապես ազատ միջոցներ

61,559.9

61,559.9

61,559.9

0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

8

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0

0

0

0

     

այդ թվում՝

       

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

     

այդ թվում՝

       
 

02

 

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

     

այդ թվում՝

       
   

04

Ոռոգում

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

     

այդ թվում՝

       
     

05. Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

     

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

     

- Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպու-թյուններին

28,651.3

67,210.9

72,364.6

72,364.6

     

- Այլ կապիտալ դրամաշնորհներ

93,100.0

293,100.0

537,946.3

794,846.2

     

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

(200,000.0)

(438,559.6)

(688,559.6)

(945,459.5)

     

-Նախագծահետազոտական ծախսեր

16,688.8

16,688.8

16,688.8

16,688.8

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

     

այդ թվում՝

       
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

     

այդ թվում՝

       
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

     

այդ թվում՝

       
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

     

ՀՀ կառավարություն

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների

անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

այդ թվում՝

բաժինը

խումբը

դասը

շենքերի և

շինություն-ների

շինարա-րություն

շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

նախագծահե-տազոտական, գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ

ոչ ֆինան-սական ակտիվների գծով այլ

ծախսեր

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(928.770.7)

 

(945,459.5)

16,688.8

 
       

այդ թվում՝

         
       

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

(928.770.7)

 

(945,459.5)

16,688.8

 
       

այդ թվում՝

         

04

02

04

05

Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

(928.770.7)

 

(945,459.5)

16,688.8

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն
ամիս

տարի

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(183.311.2)

(421,870.8)

(671,870.8)

(928,770.7)

       

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵ

(183.311.2)

(421,870.8)

(671,870.8)

(928,770.7)

       

այդ թվում՝

       

04

02

04

05

Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

(183.311.2)

(421,870.8)

(671,870.8)

(928,770.7)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

գնման ձևը

չափի միավորը

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

Բաժին N 04

 Խումբ N 02

Դաս N 04

Ոռոգում

(928,770.7)

3. Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

(928,770.7)

Ջրային տնտեսության կառույցների շինարարություն

ԲԸ

դրամ

1

(945,459.5)

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

ԲԸ

դրամ

1

16.688.8

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 181-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.33 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի նվազեցումը` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները

2.1. Կարողությունների զարգացում

2.1.3. Ֆիզիկական կապիտալ, կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող, սակայն այլ կազմակերպությունների կողմից օգտագործվող ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում

 

Նկարագրությունը

Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

1004

ԱՏ02

Քանակական

Հիմնանորոգվող ոռոգման ցանցերի երկարությունը (կմ)

     

Աշխատանքային ծրագրին և պայմանագրերին համապա-տասխան

0

0

0

0

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

x

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

(61,559.9)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1004 Աջակցություն ոռոգման ծառայություններին

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ջրային համակարգերի արդյունավետության բարձրացում

1.8. Վարկերի տրամադրում

Ծրագրային դասիչը

Վարկի անվանումը Ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում

               

1004

ՎՏ01

Նկարագրությունը Ոռոգման համակարգերի հիմնանորոգում

               

Քանակական

Վարկավորվող ընկերությունների քանակը

5

5

5

5

X

X

X

X

Գումարը (հազ. դրամ) 

X

X

X

X

61,559.9

61,559.9

61,559.9

61,559.9

Ընտրության չափորոշիչները

 

Փոխառությունը տրամադրվում է համայնքների ներտնտեսային ցանցերի կառուցման համաֆինանսավորման համար 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Աջակցություն համապատասխան համայնքներին (1004)               

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացում  

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան