Գլխավոր տեղեկություն
Номер
N 25-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.01.2013-31.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.01.30/6(946) Հոդ.47
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.01.2013
Дата вступления в силу
31.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2013 թվականի N 25-Ն

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքների հետծրագրային գնահատման (մոնիթորինգի) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 18
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 16-ի N 25-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են բյուջետային ֆինանսավորման (բացառությամբ վարկային և դրամաշնորհային միջոցների) հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքների հետծրագրային գնահատման (մոնիթորինգի) (այսուհետ` հետծրագրային գնահատում) իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքների հետծրագրային գնահատումը կատարվում է ծրագրի շրջանակներում իրականացված բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը գնահատելու համար:

3. Հետծրագրային գնահատումը ներառում է բնապահպանական ծրագրերի և (կամ) դրանց շրջանակներում իրականացվող միջոցառումների քանակական և որակական ցուցանիշների նկատմամբ տեղեկատվության ստացումը` ակնադիտարկումների, ուսումնասիրությունների և գործիքային չափումների (լաբորատոր ուսումնասիրությունների միջոցով), հավաքագրումը, մշակումը, գնահատումը և տվյալների հիմնապաշարների (բազայի) վարումը:

4. Հետծրագրային գնահատման իրականացման համար կարող են հիմք հանդիսանալ բնապահպանական ծրագրերի արդյունքներին վերաբերող վերջնական հաշվետվությունները, գիտական ուսումնասիրությունները, պետական հաշվառման արդյունքում ստացված տվյալները, կառավարման պլաններում ներառված տեղեկատվությունը:

5. Հետծրագրային գնահատման խնդիրներն են`

1) բնապահպանական ծրագրերի ավարտից հետո իրավիճակի ուսումնասիրությունը, գնահատումը, ոչ ցանկալի փոփոխությունների ժամանակին բացահայտումը, այդ փոփոխությունների կանխատեսումը և բացասական գործընթացների հետևանքների կանխարգելումը, նախաձեռնության (ծրագրի կամ նախագծի) հաջողության գնահատումը` ելնելով ծրագրային նպատակների իրագործելիության և հասանելիության ձեռք բերված մակարդակներից.

2) բնապահպանական ծրագրերի արդյունավետության գնահատումը` շրջակա միջավայրի առողջացման տեսանկյունից.

3) նմանատիպ նախաձեռնությունների գծով առաջիկայում կայուն արդյունքների ստացման նպատակով համապատասխան առաջարկների մշակումը.

4) բնապահպանական խնդիրների արդյունավետ կառավարման, մասնավորապես, պետական վերահսկողության կազմակերպման համար շահագրգիռ կազմակերպություններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը.

5) ծրագրային կանխատեսումների ստուգման նպատակով նմանատիպ գործունեության իրականացման ժամանակ կուտակված փորձի կիրառումը:

 

II. ՀԵՏԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Հետծրագրային գնահատումը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացվող պահպանման ծախսերի հաշվին:

7. Հետծրագրային գնահատումն իրականացվում է ըստ անհրաժեշտության Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից` ծրագրի ավարտից երկու և ավելի տարի ժամանակահատվածից հետո: Գնահատման գործընթացին կարող են մասնակցել ծրագրի իրականացման անմիջական պատասխանատուները և շահառուները (ֆինանսավորող, պատվիրատու, նախագծող, կապալառու կազմակերպությունները կամ նրանց ներկայացուցիչները):

8. Հետծրագրային գնահատումը ներառում է`

1) հետծրագրային գնահատման իրականացման առաջադրանք.

2) իրականացում.

3) տվյալների մշակում և ամփոփում.

4) հաշվետվությունների կազմում և հրատարակում.

5) ծրագրի իրականացմամբ պայմանավորված շրջակա միջավայրի կառավարման ռիսկերի գնահատում` շրջակա միջավայրին հասցված տնտեսական վնասի/օգուտի չափերի համադրությամբ:

 

III. ՀԵՏԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

9. Հետծրագրային գնահատման օբյեկտներ կարող են հանդիսանալ բյուջետային հատկացումների հաշվին իրականացված բնապահպանական ծրագրերն ամբողջությամբ և (կամ) այդ ծրագրերի առանձին ենթածրագրերը, ինչպես նաև այդ շրջանակներում առանձին ուշադրություն կամ հետաքրքրություն ներկայացնող արդյունքային ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների փաստացի ծավալները և (կամ) այլ բնութագրեր:

10. Հետծրագրային գնահատման օբյեկտների շրջանակի կամ կազմի ընտրությունը կատարվում է հետծրագրային գնահատման առաջադրանքի պահանջներից ելնելով:

11. Հետծրագրային գնահատման օբյեկտներ չեն համարվում վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող բնապահպանական ծրագրերը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 25-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան