Գլխավոր տեղեկություն
Номер
N 173
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.12.2012-23.04.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.03.28/7(40)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
13.03.1998
Дата вступления в силу
28.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2024

040.0173.13.03.98

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան 
13 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 1998 թվականի N 173
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 12 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը (կցվում է):

2. Հանձնարարել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրին` համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի, մեկամսյա ժամկետում իրականացնել գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի մշակումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 ԿԳ որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 02.10.98 N 613)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 17-ի «Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակման համար արգելվող գաղտնիքների ցանկի հաստատման մասին» N 109 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 13-ի N 173 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պետական գաղտնիքի շարքը
դասվող տեղեկությունները

Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինները

1

2

3

I. Ռազմական բնագավառի տեղեկությունները

1.

Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման փաստաթղթերը, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2.

Զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

3.

Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի զարգացման թվի, մարտական կազմի կամ քանակի, նրանց մարտական պատրաստականության, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության մասին տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

4.

Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի պատրաստականության օպերատիվ (մարտական) վիճակը, նրանց գործունեության ապահովվածությունը, կազմը և զորքերի կառավարման համակարգի վիճակը բացահայտող տեղեկությունները

5.

Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի զորահավաքի ծավալման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման, զորահավաքի ծավալումը կառավարելու համակարգի և անձնակազմով համալրելու հնարավորությունների մասին, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական, ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ռազմական փոխադրումներով ապահովելուն վերաբերող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

6.

Սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները կամ զարգացման ծրագրերը, սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ ստեղծելու կամ կատարելագործելու նպատակային ծրագրերի, գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների բովանդակությունը կամ արտադրանքը, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերը բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

7.

Սպառազինության և ռազմական տեխնիկան մշակելու, կառույցների, տեխնոլոգիայի, պատրաստման, միջուկային նյութերի և 1-ին ու 2-րդ դասի ռադիոակտիվ նյութերի գտնվելու վայրը, կիրառման կամ շահագործման ուղղությունները բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

8.

Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

9.

Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը և անվտանգությունն ապահովելու նպատակով նրա ենթակառուցվածքն օգտագործելու վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

10.

Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության և անվտանգության ապահովմանն ուղղված հեռահաղորդակցության համակարգին և ցանցերին վերաբերող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

11.

Զինված ուժերը, այլ զորքերը և քաղաքացիական պաշտպանության ուժերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնի-կական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

12.

Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի էությունը` կառուցվածքը, խնդիրները և այլն, կազմակերպումը կամ գործունեության հիմնական ձևերի արդյունքները, պետական սահմանի պաշտպանության կառուցվածքը բացահայտող տեղեկությունները

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

II. Արտաքին հարաբերությունների բնագավառի տեղեկությունները

13.

Արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկությունները, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

14.

Ռազմական դրության ժամանակ օտարերկրյա պետությունների հետ համագործակցության ուղղությունները կամ տնտեսական ծավալը, ինչպես նաև այդ հարցերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների արտաքին տնտեսական կազմակերպությունների ռազմազորահավաքային փոխներգործությունը բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

III. Տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառի տեղեկությունները

15.

Պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն գործունեության նախապատրաստումը բացահայտող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

16.

Գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների էությունը բացահայտող տեղեկությունները, որոնք կարող են օգտագործվել սկզբունքորեն նոր արտադրանքի ստեղծման նպատակով տնտեսության տարբեր բնագավառների տեխնոլոգիական գործընթացներում, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների որակական նոր մակարդակը սահմանող, դրանց մարտական արդյունավետության բարձրացման մասին տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է վնաս հասցնել պետության շահերին

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

17.

Պետության պաշտպանության և անվտանգության նպատակով անցկացվող գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական կամ նախագծային աշխատանքների բովանդակությունը և ուղղվածությունը բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

18.

Հիդրոօդերևութաբանության և գեոֆիզիկայի բնագավառում աշխատանքների, ինչպես նաև պետության անվտանգության նկատառումներով անցկացվող հատուկ երկրաբանագեոֆիզիկա- կան հետազոտությունների արդյունքները բացահայտող տեղեկությունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

19.

Պետական պաշտպանական պատվերների, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալները, դրանց թողարկման արտադրական կարողությունների ծրագրերը (առաջադրանքները) բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

20.

Սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծմանը վերաբերող և հատուկ օբյեկտների շահերի համար կատարվող գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների հետ կապված ծախսերը բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

21.

Ընդհանուր օգտագործման, ռազմավարական նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման, զորահավաքային հզորությունների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

զորահավաքային առաջադրանքներ ունեցող հանրապետական գործադիր մարմիններ

ՀՀ մարզպետարաններ

22.

Ռազմական փոխադրումների ծավալները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի փոխադրման երթուղիները, տրանսպորտային միջոցների վիճակը, սարքավորումները, ռազմական նպատակի համար տրանսպորտային ցանցերի նախապատրաստումը բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

23.

Տրանսպորտային միջոցների զորահավաքային պահանջարկը, այդ թվում` տրանսպորտի առանձին տեսակների և դրանցով զորահավաքային ապահովվածությունը բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

24.

Քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների վիճակը բացահայտող տեղեկությունները` հանրապետության մասշտաբով

քաղաքացիական պաշտպանության ուժեր ունեցող հանրապետական գործադիր մարմիններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

25.

Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքային կազմակերպումը կամ զորահավաքային ծրագրերի ցուցանիշները, ինչպես նաև գործադիր մարմինների կամ առանձին կազմակերպությունների զորահավաքային պատրաստության վիճակը բացահայտող տեղեկությունները

զորահավաքային առաջադրանքներ ունեցող հանրապետական գործադիր մարմիններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

26.

Պետական և զորահավաքային ռեզերվների տեղաբաշխումը, փաստացի պաշարները, դրանց օգտագործումը բացահայտող տեղեկությունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

27.

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զորահավաքային նախապատրաստության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների ծրագրերը, բովանդակությունը կամ արդյունքները բացահայտող տեղեկությունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

28.

Ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական օբյեկտների տեխնիկական, ինչպես նաև քաղաքների ու խոշոր բնակավայրերի խմելու և կենցաղային ջրամատակարարման համար օգտագործվող ջրաղբյուրների (հորատանցք, բնաղբյուր) տեղադիրքի և այլ բացահայտումների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

IV. Հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ հետախուզական գործունեության բնագավառի տեղեկությունները

29.

Պետական գաղտնիքի պաշտպանության կազմակերպումը կամ փաստացի վիճակը բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

30.

Գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունենալու, օտարերկրյա տեխնիկական հետախուզությունների և տեխնիկական միջոցների արտահոսքի դեպքերում տեղեկատվության պաշտպանությանն ուղղված ծրագրավորվող և անցկացվող միջոցառումները բացահայտող տեղեկությունները

31.

Նախագահական, կառավարական կամ այլ ձևի հատուկ կապի կառուցվածքին, տարրերին, ծավալմանը, շահագործմանը, պետական ծածկագրերին, դրանց վերլուծման մեթոդներին կամ միջոցներին, ծածկագրման միջոցներին, գաղտնագրման համակարգերին վերաբերող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

32.

Հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ հետախուզական գործունեության ուժերը, միջոցները, մեթոդները, ծրագրերը, վիճակը կամ արդյունքները բացահայտող տեղեկությունները, ինչպես նաև այդ գործունեությունները ֆինանսավորելու մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները

Հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ հետախուզական գործունեությունն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած, աջակցություն ցուցաբերող անձանց վերաբերյալ տեղեկությունները

Հայաստանի Հանրապետության հետախուզական, հակահետախուզական մարմինների կադրային կազմին կոնկրետ անձանց պատկանելությունը բացահայտող տեղեկությունները

Օպերատիվ զորահավաքային աշխատանքների վիճակը, արդյունքները, ինչպես նաև միջոցառումները բացահայտող տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

(ցանկը լրաց., փոփ. 02.10.98 N 613, լրաց. 26.11.98 N 738, փոփ. 06.07.07 N 776-Ն, 08.01.09 N 20-Ն, խմբ. 04.10.12 N 1277-Ն, փոփ. 29.11.12 N 1504-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան