Գլխավոր տեղեկություն
Номер
N 1053-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.11.2012-27.11.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.10.2012
Дата вступления в силу
31.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2012 թվականի N 1053-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-գերմանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 6-8-ը Ֆրանկֆուրտ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Մարտիրոսյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Ֆրանկֆուրտի օդանավակայանում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության գումարները՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ս. Տոնոյանինը, Հ. Բերբերյանինը, Ա. Խուդոյանինը, Ա. Վարդանյանինը, Ա. Ալեքսանյանինը և Խ. Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վ. Ասոյանինը և Մ. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Տ. Դավթյանինը, Հ. Պողոսյանինը, Գ. Բեգլարյանինը, Զ. Մնացականյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Ա. Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը և գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

(3-րդ կետը փոփ., լրաց. 09.11.12 N 1096-Ա)

4. Ընդունել ի գիտություն, որ Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Վ. Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.

2) Ռ. Հարությունյանինը՝ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) Ա. Խաչատուրյանինը՝ Հայաստանի Հանրապետության ազգային մրցունակության հիմնադրամի հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների մյուս ծախսերը՝ համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։

(4-րդ կետը խմբ. 09.11.12 N 1096-Ա) 

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2012 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Երևան-Ֆրանկֆուրտ և 2012 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Ֆրանկֆուրտ-Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ֆրանկֆուրտ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 30
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հոկտեմբերի 30-ի N 1053-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-8-Ը ՖՐԱՆԿՖՈՒՐՏ (ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան

-ՀՀ վարչապետ

Գ. Սարգսյան

-ՀՀ վարչապետի կինը

Դ. Սարգսյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Տ. Դավթյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հ. Պողոսյան

-ՀՀ մշակույթի նախարար

Գ. Բեգլարյան

-ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Զ. Մնացականյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Հովհաննիսյան

-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Խաչատուրյան

-ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Թաշչյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին  կապերի վարչության պետ

Վ. Ասոյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի  պաշտոնակատար

 Ս. Տոնոյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 Հ. Բերբերյան

-ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 Ա. Խուդոյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու

Ռ. Հարությունյան -«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Ավետիսյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական  արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի կցորդ

Ա. Վարդանյան

-ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Ալեքսանյան

-ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Շահինյան

-«Տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր

Հ. Բաբայան

-«Տնտեսական բարեփոխումների վերլուծական- տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային  կազմակերպության լուսանկարիչ

Ա. Հովհաննիսյան

-ՀՀ կառավարության «Հրապարակում» ծրագրի օպերատոր

Ա. Պետրոսյան

-Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)

Ա. Անդրեասյան

-Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

Ս. Ավագյան -«Նյուզ Էյէմ» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ)

 Խ. Ադումյան

 -թարգմանիչ

(հավելվածը փոփ., լրաց 09.11.12 N 1096-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2012, N 1197-Ա 04.12.2012, N 1053-Ա
26.11.2012, N 1155-Ա 27.11.2012, N 1053-Ա
09.11.2012, N 1096-Ա 10.11.2012, N 1053-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան