«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2005 թվականի N 609-Ն
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի առաջին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:
2. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
3. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիան տրվում է որոշակի ժամկետով` մինչև միջուկային տեղակայանքի կառուցման լիցենզիա ստանալը:
1) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրումն իրականացվում է երկու փուլերով՝ հրապարակի ընտրության և ընտրված հրապարակի գնահատման:
(3-րդ կետը փոփ., լրաց. 14.10.10 N 1344-Ն)
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Կառուցվելիք միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու նպատակով միջուկային տեղակայանքը շահագործող կազմակերպությունը կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:
(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 14.10.10 N 1344-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)
5. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) տվյալ հրապարակի վրա կառուցվելիք միջուկային տեղակայանքի նախագծի ընդհանուր նկարագիրը.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 N 1344-Ն)
ե) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման որակի ապահովման ծրագիրը.
զ) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր համայնքի բնակչության հետ հասարակական քննարկումների արդյունքները.
է) (ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 N 1344-Ն)
ը) հրապարակի ընտրմանը ներգրավված կազմակերպությունների ցանկը, դրանց կանոնադրությունների պատճենները և հայտատուի ու այդ կազմակերպությունների՝ հրապարակի ընտրման համար աշխատողների անհրաժեշտ մասնագիտական որակավորման վերաբերյալ տեղեկատվություն և տեխնիկական ու ծրագրային միջոցների առկայությունը հավաստող փաստաթղթերը:
(5-րդ կետը փոփ., լրաց. 14.10.10 N 1344-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
6. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է փաստաթղթերի մուտքագրումից հետո` 30 օրվա ընթացքում:
7. Ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարգավորող մարմինը կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ, նախագծային փաստաթղթեր, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություններ և անվտանգության գնահատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
8. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:
IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
9. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
(ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 N 1344-Ն)
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:
(9-րդ կետը փոփ. 14.10.10 N 1344-Ն)
10. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում 3 օրվա ընթացքում:
11. Կարգավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
12. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենքներով:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
13. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:
14. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով կարգավորող մարմին են ներկայացնում՝
1) ընտրված հրապարակի անվտանգության գնահատման հաշվետվությունն ու հաշվետվության փորձաքննական եզրակացությունը.
2) կառուցվելիք միջուկային տեղակայանքի` շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությունը և հաշվետվության փորձաքննական եզրակացությունը:
Միջուկային տեղակայանքի հրապարակի անվտանգության գնահատման պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:
Հաշվետվության քննարկման դրական եզրակացության դեպքում կարգավորող մարմինը ընտրված հրապարակին տալիս է հավանություն:
(14-րդ կետը խմբ. 14.10.10 N 1344-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Հ Ա Յ Տ N _ _ _ _
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատուն ___________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)
____________________________________________________________
____________________________________________________________
2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
Կազմակերպության տնօրեն |
______________ |
______________ |
___ ___________ 200 թ.
(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)
(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, փոփ., լրաց., խմբ. 14.10.10 N 1344-Ն, 17.02.11 N 140-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)
Հավելված N 2 |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ
Տրված ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը _________________________________________
և գտնվելու վայրը ___________________________________________________
_______________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ______________________________________
_______________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև
Կոմիտեի նախագահ |
________________ |
___________________ |
___ ___________ 200 թ.
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|