Գլխավոր տեղեկություն
Номер
N 1143-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2012.12.10/15(46) Հոդ.1255
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2012
Дата вступления в силу
29.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2012 թվականի N 1143-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թիվը հաստատելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) «19» թիվը փոխարինել «20» թվով.

2) «միավոր» բառից հետո կետը լրացնել «, որից 2 տնօրենի տեղակալի հաստիքային միավոր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան