Գլխավոր տեղեկություն
Номер
N 1164-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.2012
Дата вступления в силу
28.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2012 թվականի N 1164-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպո կոնվենցիայի իրականացման կոմիտեի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի նոյեմբերի 25-29-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Վ.Կաժոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լ. Խարատովայինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Է. Գրիգորյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գրասենյակի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Կաժոյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

նոյեմբերի 27-ի N 1164-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԺՆԵՎ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Վ. Կաժոյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության

աշխատակազմի միջազգային

կազմակերպությունների վարչության պետ

(պատվիրակության ղեկավար)

Է. Գրիգորյան

-ՀՀ բնապահպանության նախարարի

խորհրդական, Էսպո կոնվենցիայի

իրականացման կոմիտեի անդամ

Լ. Խարատովա

-ՀՀ բնապահպանության նախարարության

աշխատակազմի արտաքին կապերի բաժնի

գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան