Գլխավոր տեղեկություն
Номер
N 1466-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2012
Дата вступления в силу
27.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1466-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Մոլդովական 12/1 հասցեում գտնվող հանրակացարանային N 5 մասնաշենքի 3-րդ հարկից 16,73 քառ. մետր մակերեսով, 73314 դրամ սկզբնական արժեքով N 329 սենյակը (այսուհետ` տարածք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Քնարիկ Պետրոսի Սիմոնյանին (անձնագիր՝ AK 0587904, տրված՝ 09.08.2010 թվականին, 005-ի կողմից) և Արշակ Կարլենի Գրիգորյանին (անձնագիր՝ AE 0420648, տրված՝ 29.06.1999 թվականին, 008-ի կողմից):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիներ Քնարիկ Պետրոսի Սիմոնյանի և Արշակ Կարլենի Գրիգորյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ քաղաքացիներ Քնարիկ Պետրոսի Սիմոնյանի և Արշակ Կարլենի Գրիգորյանի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 26

Երևան