ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 հոկտեմբերի 2012 թ. |
թիվ 268-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՖՐԵՇ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 777/3 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, քննարկելով «Ֆրեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի՝ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած թիվ 12-037 միջնորդագիրը և կից փաստաթուղթը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 49 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Ֆրեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի մասնաճյուղի արտարժույթի առուվաճառքի թիվ 777/3 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Ֆրեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առձեռն հանձնելու կամ վերջինի կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե՝ ք. Երևան, Բայրոնի փող. 4/7) ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. հոկտեմբերի 18 Երևան |