Գլխավոր տեղեկություն
Номер
N 116-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (28.02.2013-29.12.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.02.27/11(951) Հոդ.122
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.02.2013
Дата вступления в силу
28.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2013 թվականի N 116-Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՈՒ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքի անդամներին ու փրկարարական ծառայության կենսաթոշակառուներին անվճար բժշկական օգնության ցուցաբերման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) փրկարարական ծառայողներին բժշկական հաստատություններ և պոլիկլինիկական բժշկական հաստատություններ ուղարկելու մասին ուղեգրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) 4-րդ կետի «ե» ենթակետում`

ա. հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի» բառերը,

բ. ենթակետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածը «Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ».

3) N 9 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին ենթակետով.

«9.1) փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 19

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 7-ի N 116-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՈՒ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների ու ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամների ու փրկարարական ծառայության կենսաթոշակառուների (այսուհետ` փրկարարական ծառայողներ) հետազոտման, բուժման և այլ անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու կարգի և պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Փրկարարական ծառայողներն անվճար բժշկական օգնություն են ստանում`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բուժհաստատությունում` «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում.

2) պարտադիր պետական բժշկական ապահովագրության շրջանակներում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ սահմանված դեպքերում.

4) օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բժշկական հաստատություններում:

3. Փրկարարական ծառայողների պարբերական ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտական հետազոտությունները և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում է`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բուժհաստատությունը.

2) Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող կամ ծառայող փրկարարական ծառայողների համար` նաև ծառայության վայրի տարածքային պոլիկլինիկական բժշկական հաստատությունները, առողջապահական պետական նպատակային ծրագրերի` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

4. Փրկարարական ծառայողներին այլ բժշկական հաստատություններ, պոլիկլինիկական բժշկական հաստատություններ ուղեգրում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի լիազորած պաշտոնատար անձը` տալով ուղեգիր` 2 օրինակից: Ուղեգիրը տրվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

5. Փրկարարական ծառայողները բժշկական հաստատություններ ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտական հետազոտման ներկայանում են ուղեգրով: Ուղեգրի մեկ օրինակը որպես հիմք մնում է բժշկական հաստատությունում, մյուս օրինակը` հետազոտող բժշկի ստորագրությամբ և հաստատության կնիքով կնքված, վերադաձվում է ուղեգրող հիմնարկի ներկայացուցչին:

6. Շտապ բժշկական օգնության և սպասարկման ու անհետաձգելի վիճակների դեպքերում հիվանդ փրկարարական ծառայողների հոսպիտալացումը կազմակերպվում է մոտակա բժշկական հաստատությունում, որից հետո երկօրյա ժամկետում ձևակերպվում է ուղեգրումը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 7-ի N 116-Ն որոշման

 

ՈՒ Ղ Ե Գ Ր Ի   Ձ Ե Վ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Փրկարարական ծառայողներին բժշկական հաստատություններ և պոլիկլինիկական բժշկական հաստատություններ ուղարկելու մասին ուղեգրի ձևն է`

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(Դրոշմակնիք)


_____ _________ 200__ թ.

 Ուղեգրվում է ______________________

 (ստացիոնար բուժման, հետազոտման և այլն)

__________________________________

(փրկարարական ծառայողի կոչումը, անունը, ազգանունը,

__________________________________

հայրանունը, փրկարարական ծառայության

 կենսաթոշակառուն)

__________________________________

(հայրը, մայրը, ամուսինը, երեխաները)

__________________________________

 

Ախտորոշումը________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________:

 

___________________________________________________

 (Ուղեգրողի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան