Գլխավոր տեղեկություն
Номер
N 1337-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.10.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.10.2012
Дата вступления в силу
30.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 1337-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 995-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Անավարտ շինարարության օբյեկտներ մասնավորեցնելու մասին» N 995-Ա որոշման 2.4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2015 թվականը՝ ներդնելով 30 մլն դրամ,»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 29

Երևան