Գլխավոր տեղեկություն
Номер
N 1427-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.11.2012
Дата вступления в силу
20.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1427-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 530-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Երկաթուղային գծի ապամոնտաժման համար թույլտվություն տալու և Երևան քաղաքի համայնքին անհատույց սեփականության իրավունքով գույք տրամադրելու մասին» N 530-Ա որոշման N 2 հավելվածի 1-ին կետի «Մնացորդային արժեքը» սյունակը լրացնել «2993323.73» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 19

Երևան