Գլխավոր տեղեկություն
Номер
N 1399-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.11.2012
Дата вступления в силу
13.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 8 նոյեմբերի 2012 թվականի N 1399-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N 3 և Երևան քաղաքի Աճառյան N 20/3 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրա-պետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության մասին պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանների զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 8-ի N 1399-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԱրԵՎելյան փողոցի N 3 ԵՎ ԵրԵՎան քաղաքի Աճառյան N 20/3 հասցեներՈՒՄ ԳՏՆՎՈՂ հանրակացարաններում բնակվող տեղաբնակ բնակիչների կողմից զբաղեցՎած՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների

Բնակության վայրը

Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները

Անձնագրային տվյալները

Հատկացման տարեթիվը

Զբաղեցված բնակելի տարածքի մակերեսը
(քառ. մետր)

Զբաղեցված բնակելի տարածքի սկզբնական հաշվեկշռային արժեքը (դրամ)

Սեփականու-թյան տեսակը

Բնակելի տարածքների պատկանելու-թյունը

1

2

3

4

5

6

7

8

Քաղ. Գյումրի, Արևելյան փող., N 3
հանրակացարան,
բն. 6

Սողոյան Հովհաննես

 

 

 

 

Սողոյան Վեհանուշ Հովհաննեսի

 

 

Սողոյան Գյուլիզար

 

 

Սողոյան Հարություն
Հովհաննեսի

AC0452503, տրված` 19.12.1998 թ., 016-ի կողմից

 

 

AK0423031, տրված` 18.01.2010 թ., 016-ի կողմից

 

AC0450997, տրված` 19.12.1998 թ., 016-ի կողմից

 

AK0423029, տրված` 18.01.2010 թ., 016-ի կողմից

1995 թ.

43.15

5026

ընդհանուր բաժնային սեփականու-թյան իրավունքով, հավասար բաժիններով

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Քաղ. Երևան, Աճառյան 20/3 հանրակացարան, NN 322, 323 սենյակներ

Բալայան Էմիլիա Էդուարդի

 

 

Վարդանյան Պարունակ Հովհաննեսի

 

 

Հովհաննես Պարունակի Վարդանյան

 

Անգելինա Պարունակի Վարդանյան

AF0435684, տրված` 26.04.2002 թ., 006-ի կողմից

 

AF0490950, տրված` 13.13.2002 թ., 030-ի կողմից

 

ծնված` 2003 թ.

 

 

ծնված` 2001 թ.

2004 թ.

36.74

153462.98

ընդհանուր բաժնային սեփականու-թյան իրավունքով, հավասար բաժիններով

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան